If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծրագրավորման ժամը քո դասարանում

Ինչ է «Քան» ակադեմիայի Ծրագրավորման ժամը

«Քան» ակադեմիայում մենք առաջարկում ենք մի քանի ժամանոց դասընթացներ JavaScript-ով, HTML/CSS-ով և SQL-ով։ Ծրագրավորման ժամի շրջանակում մենք ամեն թեմայի համար կազմել ենք մեկժամանոց ներածական նյութեր։
Դու և քո աշակերտները կարող եք այստեղ գտնել մեր առաջարկած ամեն ինչը․
Ահա, թե ինչ կարող ես ընտրել․
  • Ծրագրավորման ժամ․ նկարչություն: Սա քո աշակերտներին կսովորեցնի օգտագործել JavaScript, որն աշխարհում ամենաշատ օգտագործվող ծրագրավորման լեզուներից մեկն է։ Նրանք JavaScript-ով կստեղծեն պատկերներ՝ այն ամփոփելով ձնեմարդու նախագծով։ 8+ տարիքի համար
  • Վեբկայքերի ժամ: Այս ժամում քո աշակերտները կսովորեն ստեղծել կայքեր՝ օգտագործելով HTML-ի և CSS-ի հիմունքները, իսկ վերջում կստեղծեն Նոր տարվա բացիկ։ 8+ տարիքի համար
  • Տվյալների բազայի ժամ: Այս ժամը սովորեցնում է տվյալների բազաների հիմունքները, թե ինչպես են ծրագրերը պահեստավորում տվյալները և ոչ միայն։ Քո աշակերտներն SQL-ով կստեղծեն տվյալների աղյուսակներ, հարցումներ, իսկ վերջում կստեղծեն երևակայական խանութի տվյալների բազա։ 12+ տարիքի համար
Յուրաքանչյուրն ունի հետևյալը․
  • Ուսուցողական տեսանյութեր և «հուշումների տեսանյութեր»։ Հուշումների տեսանյութերը նույնպես տեսանյութեր են, բայց դու յուրաքանչյուր պահի կարող ես տեսանյութը կանգնեցնել և փոփոխել կոդը՝ ինչպես կամենաս։
  • Կոդային մարտահրավերներ, որոնք սովորողին տալիս են նյութը պարապելու ավելի մեծ հնարավորություն, իսկ մենք էլ նրա աշխատանքը գնահատում ենք և տալիս միավորներ։
  • Վերջնական նախագիծ, որը սովորողին տալիս է հնարավորություն սովորածն օգտագործել ավելի հնարամիտ և ազատ ձևով։
Մենք կարծում ենք, որ աշակերտներին մեկ ժամը բավական է տարբերակներից յուրաքանչյուրը յուրացնելու համար։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ «Քան» ակադեմիայի ուսանողը նաև պետք է կարողանա սովորել իր արագությամբ, հետևաբար մենք հորդորում ենք նրանց տրամադրել մեկ ժամից մի փոքր ավելին (մոտ 1,5-2 ժամ) կամ նրանց հայտնել, որ կարիք չկա ամբողջ դասը վերջացնել տրված ժամանակահատվածում։
Ինչ է Ծրագրավորման ժամը
Ծրագրավորման ժամն աշակերտին մեկ ժամ ծրագրավորմանը հատկացնելու նախաձեռնություն է, որը տեղի է ունենում ամեն տարի ՏՏ ուսուցման շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 9-15, 2019)։ Մեր նպատակն է, որ հետագայում աշակերտները ցանկանան ծրագրավորմանն ու համակարգչային գիտություններին ավելի շատ ժամանակ տրամադրել։
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Ինչպես կարող եմ «Քան» ակադեմիայի Ծրագրավորման ժամի դասընթացներն օգտագործել իմ դասարանում

Մինչև Ծրագրավորման ժամը

Պատրաստիր դասարանդ
  • Համակարգիչ հատկացրու բոլոր աշակերտներին կամ առնվազն ամեն զույգին։ Եթե աշակերտները բաժանվում են զույգերի («Զույգերով ծրագրավորում»), ապա համոզվիր, որ նրանք հերթով կգրեն իրենց կոդերը։
  • Համոզվիր, որ դասարանում կա արագ և որակյալ ինտերնետ, քանի որ ձեզ պետք կգան «Քան» ակադեմիայի տեսանյութերն ու հուշումների տեսանյութերը։ Տես ուղեցույցը՝ ավելին իմանալու համար։
  • Համակարգիչների մեջ պետք է ներբեռնված լինեն որակյալ զննիչներ։ Ցանկալի զննիչ է Google Chrome-ը։ Safari 5-ը, Internet Explorer 11-ը, Microsoft Edge-ը կամ Mozilla Firefox-ը նույնպես կաշխատեն։ IE8-ը չի աշխատի։ ChromeBook-երը նույնպես կաշխատեն, քանի որ նրանք աշխատում են Google Chrome-ով։
  • Երեխաները պետք է դասի ժամանակ ստանան ականջակալներ կամ բերեն տնից։ Կկարող ես մեկանգամյա օգտագործման ականջակալներ գնել Amazon-ից։
  • Գրանցվիր Code.org-ում՝ նվերների համար և ոչ միայն։
  • (Ոչ պարտադիր) Եթե անում եք Ծրագրավորման ժամի նկարչության բաժինը, կարող ես երեխաների համար տպել այս հատուկ թերթիկները՝ յուրաքանչյուրի համար մեկական թերթիկ։
Պատրաստվիր նաև դու
  • Ինքդ անցիր հոդվածով, որպեսզի ծանոթ լինես նյութին։
  • (Ոչ պարտադիր) «Քան» ակադեմիայում գրանցվիր որպես մարզիչ, որպեսզի աշակերտներին ավելացնես քո դասարանում։ Այդպես ավելի հեշտ կտեսնես նրանց առաջընթացը։ Տես ուղեցույցը ցուցումների համար։ Գրանցվելուց հետո սեղմիր «Աշակերտների առաջընթաց» կոճակին և այնտեղից ընտրիր «Ծրագրավորման ժամ» բաժինը, որպեսզի տեսնես քո աշակերտների առաջընթացը․
    Առաջադիմության պատուհանի էկրանահան

Ծրագրավորման ժամը

  • Բաժանիր ականջակալներն ու թռուցիկները։
  • Եթե ցանկանում ես, որ աշակերտներն ազատ ընտրեն իրենց ցանկացած բաժինը, ապա թող սեղմեն
    Ծրագրավորման ժամի սկզբնական էջ
    https://www.khanacademy.org/hourofcode
  • Եթե արդեն ընտրել ես հոդվածը երեխաների համար, թող սեղմեն համապատասխան հղմամբ․
    Ծրագրավորման ժամ․ նկարչություն
    www.khanacademy.org/r/hour-of-code
    Վեբկայքերի ժամ
    www.khanacademy.org/r/hour-of-webpages
    Տվյալների բազայի ժամ
    www.khanacademy.org/r/hour-of-databases
  • Միասին նայեք ողջույնի տեսանյութը, իսկ հետո աշակերտները գործի կանցնեն։
  • Եթե ժամանակ մնա, դասի վերջում աշակերտները կարող են ցույց տալ իրենց ստեղծած նախագծերը և միմյանցից նոր բաներ սովորել։

Ծրագրավորման ժամից հետո

  • Եթե գրանցվել ես որպես մարզիչ, տես աշակերտներիդ գրած ծրագրերը դասարանի ծրագրերի էջում։ Գնահատիր նրանց, հաճելի արձագանքներ և մեկնաբանություններ թող, խրախուսիր նրանց անել ավելին և կիսվիր նրանց արած գործով (սեղմելով «Կիսվել» կոճակը)։
  • Դասընթացն ավարտած բոլոր աշակերտների համար պատվոգրեր տպիր։ Երբ քո աշակերտն ավարտում է մարտահրավերը, դու կստանաս ծանուցում և նրա պատվոգրի հղումը։
  • Խրախուսիր նրանց շարունակել ծրագրավորել «Քան» ակադեմիայի մեր ամբողջական ուսումնական ծրագրով։ «Քան» ակադեմիայում ամեն ինչ անվճար է, և քեզ ու քո աշակերտներին միայն մնում է գրանցվել։
  • Կիսվիր քո պատմություններով մեզ հետ։ Մենք անհամբեր սպասում ենք քո և քո աշակերտների նկարներին և ստեղծած ծրագրերին։ Կիսվիր դրանցով Twitter-ում կամ Instagram-ում՝ նշելով @khanacademy #hourofcode։
Շնորհակալություն ծրագրավորողների հաջորդ սերունդին խրախուսելու և նորը սովորեցնելու համար

Հաճախ տրվող հարցեր

Ծագած հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում սեղմիր այստեղ՝ compsci-feedback@khanacademy.org, կամ գրիր ներքևում՝ քննարկման դաշտում։
Ի՞նչ լեզուներով է թարգմանված ուսումնական ծրագիրը
Դասընթացներն ամբողջությամբ թարգմանված են Իսպաներեն, Պորտուգալերեն, Լեհերեն և Սերբերեն։ Դրանք մասամբ թարգմանված են Չեխերեն, Իտալերեն, Ֆրանսերեն և Կորեերեն։
Թարգմանված լեզուներում հուշումների տեսանյութերը կրկնօրինակված են, մարտահրավերների ցուցումները, նախագծերի նկարագրությունները և վրիպակների պատուհանները թարգմանված են։ Ինտերակտիվ հուշումների տեսանյութերի ենթագիրները նույնպես հասանելի են այս լեզուներով, որպեսզի սովորողի համար լեզվի առումով դժվարություններ չառաջանան։
Հասանելի՞ է արդյոք ուսումնական ծրագիրը խուլ աշակերտների համար
Այո։ Հուշումների տեսանյութերում հասանելի է ենթագրի հնարավորություն։ Սեղմիր սարք կոճակի վրա և ընտրիր «Ինտերակտիվ ենթագիր»։ Աշակերտները կարող են կանգնեցնել հուշումների տեսանյութը, եթե այն շատ արագ է։
Հասանելի՞ է արդյոք ուսումնական ծրագիրը կույր աշակերտների համար
Մենք փորձում ենք էկրանի ընթերցիչները հասանելի դարձնել «Քան» ակադեմիայի կայքում, սակայն ծրագրավորման տեսանկյունից առաջանում են բազում դժվարություններ։ Առաջացած խնդրի դեպքում մենք առաջարկում ենք հետևել այս հղմանը։
Աշխատո՞ւմ են արդյոք դասընթացները ChromeBook-երի վրա
ChromeBook-երն օգտագործում են Google Chrome զննիչը, որն ընդունված զննիչ է «Քան» ակադեմիայով աշխատելու համար, հետևաբար հոդվածները նորմալ կաշխատեն ChromeBook-ի վրա։
Կարո՞ղ են աշակերտները դասից հետո շարունակել զբաղվել Ծրագրավորման ժամով
Այո։ Նրանք ազատ են աշխատել, որքան ուզեն։ Նրանք պետք է գրանցվեն կայքում, եթե ուզում են դասարանում արածը տանը շարունակել։
Պարտադի՞ր է ունենալ «Քան» ակադեմիայի հաշիվ՝ ուսումնական ծրագիրն օգտագործելու համար
«Քան» ակադեմիայի հաշիվ ունենալը պարտադիր չէ, սակայն հաշիվ ունեցող աշակերտները կարող են տեսնել իրենց առաջընթացը և ստանալ միավորներ ու կրծքանշաններ։ Այնպես որ հորդորում ենք հաշիվ բացել աշակերտների համար։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: