If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

HTML-ի թեգերը․ թռուցիկ ակնարկ

Նախքան կխորանաս մարտահրավերի մեջ, ահա HTML թեգերի փոքրիկ ամփոփում․
HTML-ի թեգի կառուցվածքի դիագրամ
Փակվող թեգը միշտ գալիս է ամենավերջում՝ թեգի տարրից հետո։ Այդպես է զննիչը հասկանում, որ թեգը վերջացավ։
HTML-ի թեգի տարրն այն ամենն է, ինչը գոյություն ունի բացվող և փակվող թեգերի ներսում։ Սա նկատի ունենք «թեգի ներսում» ասելով։ Թեգի տարրը կարող է լինել սովորական տեքստ կամ այլ թեգերի խառնուրդ։

Որտեղ են թեգերը պետք գալիս

Այն ամենը, ինչ պետք է երևա քո կայքէջում, պետք է լինի բացվող <body> թեգի և փակվող </body> թեգի ներսում, ինչպես ցույց է տրված այս նկարում․
HTML-ի կոդի և դիագրամի էկրանահան
<h1> և <p> թեգերը <body> թեգի տարրերն են, հետևաբար նրանք մեր <body> թեգի ներսում են։ Իրականում այս թեգերը պարտադիր պետք է լինեն <body> թեգի ներսում, հետևաբար չմոռանաս սա, երբ գրես քո HTML կոդը առաջին մարտահրավերի ժամանակ։ Փորձիր այն հիմա։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: