If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Տարեթվերի վերաբերյալ առավել հաճախ տրվող հարցեր

Այսօրվա ամսաթիվը

Երբ է ստեղծվել մեր օրացույցը

Մենք գրում ենք 12/26/12թ. կամ 2012թ. դեկտեմբերի 26-ին, չորեքշաբթի: Ավանդաբար ընդունված է սա համարել որպես երկու հազար և տասներկու տարի (մի քանի տարվա տարբերությամբ) Հիսուս Քրիստոսի ծնունդից հետո: Բայց եթե Հիսուսն օրացույց օգտագործեր, ապա այն նման չէր լինի մեր օրացույցին:
Մեր օրացույցը կոչվում է Գրիգորյան օրացույց, որը սահմանված էր Գրիգորիս XIII պապի կողմից 1582 թ.: ուրիշ օրացույցներ էլ կան: Որոշ հասարակություններ օգտագործում էին իրենց թագավորների ղեկավարած տարիների հետ կապված օրացույցներ: Բացի Գրիգորյան օրացույցից, կան նաև բազմաթիվ այլ օրացույցներ, որոնք գործածվում են մինչև այսօր: Օրինակ՝ 2012 թ. հավասարազոր է 1434/35 թ.՝ իսլամական օրացույցով, և 5772-73թ.՝ հրեական օրացույցով (երկուսն էլ լուսնային օրացույցներ են՝ հիմնված լուսնի փուլերի վրա):

Ք.ա., թե՞ մ.թ.ա.

Շատ հաճախ թվականների հետ օգտագործում են Ք.ա. և մ.թ. հապավումները (օրինակ՝ մեր թվարկության 2012թ.): Ք.ա. նշանակում է Քրիստոսից առաջ, իսկ մ.թ.-ն (լատիներեն «Anno Domini») նշանակում է «մեր Տիրոջ տարի»: Այս համակարգը ստեղծվել է 525 թ. մի վանականի կողմից:
Ավելի ժամանակակից համակարգում օգտագորվում է մ.թ.ա. հապավումը, որը նշանակում է «մեր թվարկությունից առաջ» և մ.թ.՝ «մեր թվարկություն»: Այժմ լայնորեն օգտագործվում են նաև Ք.ա. և Ք.հ. գրությունները (առանց Քրիստոնեական ուղղվածության): Ըստ այս համակարգի՝ մենք հետհաշվարկ ենք կատարում այն ժամանակահատվածից, որն ընկած է մեր թվարկությունից առաջ, և ուղիղ ենք հաշվում մեր թվարկությունում:

Ինչ է «Circa»-ն

Հաճախ ամսաթվերին նախորդում է «c.» կամ «ca.» տառերը: Սրանք լատիներեն «circa» բառի հապավումներն են, որը նշանակում է մոտ կամ մոտավորապես: Մենք այն օգտագործում ենք, որպեսզի ցույց տանք, որ հաստատ չգիտենք, թե երբ է այս կամ այն իրադարձությունը տեղի ունեցել, այսինքն՝ մոտ մ.թ.ա. 400թ. նշանակում է՝ մեր թվարկությունից առաջ մոտավորապես 400 թվական:

Ինչու է 2012 թվականը 21-րդ դարում

Մենք ապրում ենք 21-րդ դարում, այսինքն՝ 2000-ականներում: Նույն կերպ, երբ ասում ենք «20-րդ դար», նկատի ունենք 1900-ականները: Այս ամենի պատճառն այն է, որ մեր օգտագործած օրացույցում 1-ին դարն իր մեջ ներառում է 1-100 տարիները (0 տարի գոյություն չունի), իսկ 2-րդ դարը՝ 101-200: Ճիշտ այդպես, երբ ասում ենք՝ մ.թ.ա. 2-րդ դար, նկատի ունենք մ.թ.ա. 200-101թթ.:
Բացի այդ, մենք հակված ենք խորհրդավոր նշանակություն վերագրել մեր օրացույցում հազարամյա տարիներին՝ 1000 թ., իսկ վերջերս՝ 2000 թ.:
Էսսեի հեղինակ՝ դր Բեթ Հարիս և դր Սթիվեն Ցուկեր

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: