Հիմնական նյութ
Սկսիր այստեղից
Դասընթաց․ (Սկսիր այստեղից) > Բաժին 2
Դաս 3: Արվեստի և մշակույթի հակիրճ պատմություններըԻնչ են պատմում քարտեզները
Էսսեի հեղինակ՝ դր Քրիստինա Կոնետ
Քարտեզները համարվում են գիտականորեն օբյեկտիվ գործիքներ, որոնք օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Այնուամենայնիվ, քարտեզները սուբյեկտիվ գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, քանի որ պարունակում են տվյալներ, որոնք կարևոր են քարտեզագրի գործի համար և ցույց չեն տալիս գործին կամ բնույթին չվերաբերվող մանրամասներ: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ մշակույթ: Շատ քարտեզներ կարող են վերծանել իրենց լսարանի հավատալիքները:
Ինչու է հյուսիսը միշտ վերևում
21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այնուամենայնիվ, սա ընդհանուր համաձայություն է, որը չի համապատասխանում 16-րդ դարի ընթացքում մշակված քարտեզների հետ, երբ Եվրոպան դարձավ քարտեզի արտադրության կենտրոն: Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ Եվրոպան դարձավ գլոբալ ուժ և իրեն աշխարհի ամենապատվավոր տեղը դասեց:
Քարտեզի՝ ենթադրյալ օգտվողի համար նախատեսված ամենակարևոր մասը, որպես կանոն, սովորաբար գտնվում է վերևում, իսկ միջին դարերում այն ավելի շուտ արտացոլում էր կրոնական, քան քաղաքական հայացքներ:
Որոշ այլընտրանքներ
Դիտարկենք 17-րդ դարում Իսպանիայի Սևիլիա քաղաքի արքեպիսկոպոս Իսիդոր Սևիլյացու աշխատությունների վրա հիմնված միջնադարյան «T-O» քարտեզը: Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:
Ինչպես Էբստորֆյան քարտեզում, այնպես էլ դրա նման այլ քարտեզներում, սովորաբար Երուսաղեմը գտնվում է աշխարհի կենտրոնում՝ որպես քրիստոնեության ծննդավայր, իսկ Արևելքը վերևում է, քանի որ այնտեղ է եղել Եդեմի այգին, և այնտեղ է ծնունդ առել մարդը: Մենք դեռ օգտագործում ենք «կողմնորոշում» բառը, երբ փորձում ենք գտնել մեր ճանապարհը՝ հիմնվելով եվրոպական վաղ շրջանի քարտեզագրության սովորույթների վրա:
Միջնադարյան քարտեզի հիանալի օրինակ կամ «mappa mundi»-ն 13-րդ դարում ստեղծված Էբստորֆյան քարտեզ է (տես վերևում): Այս քարտեզում օգտագործված է T-O մոդելը, սակայն աշխարհն այստեղ, ըստ էության, դարձել է Քրիստոսի մարմինը: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, թե ինչպես են Քրիստոսի ձեռքերը ձգվում երկու կողմերով, ոտքերը ներքևում են, իսկ գլուխը՝ վերևում՝ Արևելքում՝ Եդեմի այգու պատկերի կողքին: Երուսաղեմը նմանեցվում է աշխարհի պորտին և Քրիստոսի մարմնի կենտրոնին, իսկ ընդհանուր նկարը լցված է Աստվածաշնչյան պատմությունների պատկերներով: Այս քարտեզը ոչ միայն բացահայտում է միջնադարյան աշխարհի աշխարհաքաղաքական հավատալիքները, այլ նաև քրիստոնեական պատմվածքների պատկերավոր հանրագիտարան է:
Այն ժամանակ, երբ միջնադարյան քրիստոնյաները նշում էին արևելքը քարտեզի վերևում, իսլամական քարտեզագրերը վերևում տեղադրում էին հարավը: Հավատացյալ մուսուլմանը պետք է օրը 5 անգամ աղոթի՝ դեմքով դեպի Մեքքան: Գեղեցիկ և բարդ աստրոլաբ գործիքը ստեղծել են պարսիկները, իսկ մուսուլմաններն այն ձևափոխել էին, որպեսզի այն ցույց տա ոչ միայն աղոթքի ժամը, այլ նաև Մեքքայի դիրքը՝ ըստ անհատի գտնվելու դիրքի:
Ազդեցիկ քարտեզագիր Ալ-Իդրիսիի քարտեզում ևս աշխարհն արտացոլում է T-O մոդելի պտույտը և, ըստ նրա, վերևում գտնվում է հարավը, իսկ Մեքքան (գտնվում է այսօրվա Սաուդյան Արաբիայում) աշխարհի կենտրոնն է: Աշխարհը ներկայացվում է որպես մի շրջանաձև տարածք՝ շրջապատված օվկիանոսով: Իսպանիայի և Իտալիայի թերակղզիները գտնվում են ներքևից աջում, իսկ Աֆրիկայի Լուսնի լեռները նշվում են որպես Նեղոսի աղբյուր: Արաբական ծովը գտնվում է վերևի ձախ կողմում. ընդգրկում է նաև Կասպից և Սև ծովերը: Քարտեզը զարդարված է լեռնաշղթաներով ու գետերով և ներքևի ձախ կողմում ընդգրկում է լեգենդար մեծ պատը, ներառյալ Գոգը և Մագոգը՝ ըստ մահմեդական, քրիստոնեական և հրեական ավանդույթների, աշխարհից զերծ մնացած չարակամ և վտանգավոր մարդիկ:
Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր
Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների սուբյեկտիվ ընտրության արդյունք է: Այս՝ ըստ երևույթին օբյեկտիվ քարտեզները, ինչպես ցանկացած այլ քարտեզ, ներառում են տեղեկատվութան ընտրանի, մարդկային խմբագրում և տեսողական լեզու, որը հասանելի է ներկայիս օգտատերերին:
Մյուս անգամ, երբ նայես աշխարհի ստանդարտ քարտեզին, որն ուղղված է դեպի հյուսիս, հիշիր Նոր Զելանդիայում հրապարակված 20-րդ դարի շրջված քարտեզը: Հոգնելով քարտեզի վրա Նոր Զելանդիայի և Ավստրալիայի՝ ներքևում լինելու փաստից՝ իրենց հրապարակած քարտեզներում գտնվում են վերևում, իսկ հետևանքը վիճելի է. այսինքն՝ մեր կողմնորոշման զգացումը լիովին կախված է մեր տեսանկյունից:
Էսսեի հեղինակ՝ դր Քրիստինա Քոնեթթ
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։