Հիմնական նյութ
Սկսիր այստեղից
Դասընթաց․ (Սկսիր այստեղից) > Բաժին 1
Դաս 1: Ինչու է արվեստը կարևորԴիտելու զորությունը
Այս տեսանյութը Չիկագոյի Արվեստի ինստիտուտի «Բացատրելով արվեստը» տեսանյութերի շարքից է: Ինչպե՞ս է արվեստի գործը թելադրում, թե ինչպես պետք է այն դիտել: Օգտագործելով Արվեստի ինստիտուտի հավաքածուից երեք տարբեր գործեր՝ տեսանյութում ուսումնասիրվում է առանցքային մի թեմա, և վիզուալ պատմությունների միջոցով ներկայացվում է, թե ինչպես են արվեստագետներն իրենց ստեղծագործություններում կերտում ձևն ու իմաստը: Մեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ ունի այն հմտությունը, որի միջոցով հնարավոր է ընկալել արվեստը. դա ուշադիր նայելն է: «Բացատրելով արվեստը» տեսանյութերի շարքն օգնում է մեզ ուսումնասիրել և հասկանալ պատմական ցանկացած ժամանակաշրջանին պատկանող արվեստի գործը: Տեսանյութերի այս շարքը նախատեսված է աշակերտների և մեծահասակների համար, հասանելի է համացանցում և կիրառելի ուսումնական ցանկացած միջավայրում՝ թվային տարբեր տեխնիկաներից մինչև դպրոցական դասասենյակներ:
Ներառված են Չիկագոյի Արվեստի ինստիտուտի հետևյալ աշխատանքները՝
Ներառված են Չիկագոյի Արվեստի ինստիտուտի հետևյալ աշխատանքները՝
Գրենթ Վուդ, Ամերիկյան գոթիկա, «Յորուբա թագը Նիգերիայից» , Գուստավ Կաիբոտ, «Փարիզյան փողոց», «Անձրևոտ օր», Սինդի Շերման, «Անվերնագիր» #92
Հեղինակներ՝ Բեթ Հարիսի և Սթիվեն ՑուկերիՈւզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։