Հիմնական նյութ
Սկսիր այստեղից
Դասընթաց․ (Սկսիր այստեղից) > Բաժին 1
Դաս 2: Արվեստի տարրերըՄակերես և խորություն
Ինչո՞ւ է մեզ թվում, թե նկարն այնքան խորն է, որքան մեր պատուհանից բացվող տեսարանը, կամ այնքան տափակ ու մակերեսային, որքան պատը: Օգտագործելով Արվեստի ինստիտուտի հավաքածուից երեք տարբեր գործեր՝ տեսանյութում ուսումնասիրվում է առանցքային մի թեմա, և վիզուալ պատմությունների միջոցով ներկայացվում է, թե ինչպես են արվեստագետներն իրենց ստեղծագործություններում կերտում ձևն ու իմաստը: Մեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ ունի այն հմտությունը, որի միջոցով հնարավոր է ընկալել արվեստը. դա ուշադիր նայելն է: «Բացատրելով արվեստը» տեսանյութերի շարքն օգնում է մեզ ուսումնասիրել և հասկանալ պատմական ցանկացած ժամանակաշրջանին պատկանող արվեստի գործը: Տեսանյութերի այս շարքը նախատեսված է աշակերտների և մեծահասակների համար, հասանելի է համացանցում և կիրառելի ուսումնական ցանկացած միջավայրում՝ թվային տարբեր տեխնիկաներից մինչև դպրոցական դասասենյակներ:
Ներառված են Չիկագոյի Արվեստի ինստիտուտի հետևյալ ստեղծագործությունները՝
Ներառված են Չիկագոյի Արվեստի ինստիտուտի հետևյալ ստեղծագործությունները՝
Պուսեն, «Հովհաննեսը Պատմոս կղզում. բնանկար», Հարնետ, «Կիրակնօրյա ճաշի համար», Մոնդրիան, «Շեղանկյունի կոմպոզիցիա դեղինով, սևով, կապույտով, կարմիրով և մոխրագույնով»
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։