If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ են պատմում քարտեզները

Էսսեի հեղինակ՝ դր Քրիստինա Կոնետ
«Google Earth». տվյալները՝ SIO, NOAA, U.S.Navy, NGA, GEBCO, նկարները՝ Landsat, IBCAO, U.S. Geological Survey
«Google Earth». տվյալները՝ SIO, NOAA, U.S.Navy, NGA, GEBCO, նկարները՝ Landsat, IBCAO, U.S. Geological Survey
Քարտեզները համարվում են գիտականորեն օբյեկտիվ գործիքներ, որոնք օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Այնուամենայնիվ, քարտեզները սուբյեկտիվ գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, քանի որ պարունակում են տվյալներ, որոնք կարևոր են քարտեզագրի գործի համար և ցույց չեն տալիս գործին կամ բնույթին չվերաբերվող մանրամասներ: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ մշակույթ: Շատ քարտեզներ կարող են վերծանել իրենց լսարանի հավատալիքները:
Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների
Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչու է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այնուամենայնիվ, սա ընդհանուր համաձայություն է, որը չի համապատասխանում 16-րդ դարի ընթացքում մշակված քարտեզների հետ, երբ Եվրոպան դարձավ քարտեզի արտադրության կենտրոն: Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ Եվրոպան դարձավ գլոբալ ուժ և իրեն աշխարհի ամենապատվավոր տեղը դասեց:
Քարտեզի՝ ենթադրյալ օգտվողի համար նախատեսված ամենակարևոր մասը, որպես կանոն, սովորաբար գտնվում է վերևում, իսկ միջին դարերում այն ավելի շուտ արտացոլում էր կրոնական, քան քաղաքական հայացքներ:

Որոշ այլընտրանքներ

Դիտարկենք 17-րդ դարում Իսպանիայի Սևիլիա քաղաքի արքեպիսկոպոս Իսիդոր Սևիլյացու աշխատությունների վրա հիմնված միջնադարյան «T-O» քարտեզը: Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:
Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.
Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.
Ինչպես Էբստորֆյան քարտեզում, այնպես էլ դրա նման այլ քարտեզներում, սովորաբար Երուսաղեմը գտնվում է աշխարհի կենտրոնում՝ որպես քրիստոնեության ծննդավայր, իսկ Արևելքը վերևում է, քանի որ այնտեղ է եղել Եդեմի այգին, և այնտեղ է ծնունդ առել մարդը: Մենք դեռ օգտագործում ենք «կողմնորոշում» բառը, երբ փորձում ենք գտնել մեր ճանապարհը՝ հիմնվելով եվրոպական վաղ շրջանի քարտեզագրության սովորույթների վրա:
«Gervase of Ebstorf». «Էբստորֆյան քարտեզ», բնագիր քարտեզ այծի կաշվի վրա, 3,6մ x 3,6մ, 13-րդ դար: Ի սկզբանե գտնվում էր Էբստորֆի վանքում, սակայն ոչնչացվեց 1943 թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Gervase of Ebstorf». «Էբստորֆյան քարտեզ», բնագիր քարտեզ այծի կաշվի վրա, 3,6մ x 3,6մ, 13-րդ դար: Ի սկզբանե գտնվում էր Էբստորֆի վանքում, սակայն ոչնչացվեց 1943 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Միջնադարյան քարտեզի հիանալի օրինակ կամ «mappa mundi»-ն 13-րդ դարում ստեղծված Էբստորֆյան քարտեզ է (տես վերևում): Այս քարտեզում օգտագործված է T-O մոդելը, սակայն աշխարհն այստեղ, ըստ էության, դարձել է Քրիստոսի մարմինը: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, թե ինչպես են Քրիստոսի ձեռքերը ձգվում երկու կողմերով, ոտքերը ներքևում են, իսկ գլուխը՝ վերևում՝ Արևելքում՝ Եդեմի այգու պատկերի կողքին: Երուսաղեմը նմանեցվում է աշխարհի պորտին և Քրիստոսի մարմնի կենտրոնին, իսկ ընդհանուր նկարը լցված է Աստվածաշնչյան պատմությունների պատկերներով: Այս քարտեզը ոչ միայն բացահայտում է միջնադարյան աշխարհի աշխարհաքաղաքական հավատալիքները, այլ նաև քրիստոնեական պատմվածքների պատկերավոր հանրագիտարան է:
Այն ժամանակ, երբ միջնադարյան քրիստոնյաները նշում էին արևելքը քարտեզի վերևում, իսլամական քարտեզագրերը վերևում տեղադրում էին հարավը: Հավատացյալ մուսուլմանը պետք է օրը 5 անգամ աղոթի՝ դեմքով դեպի Մեքքան: Գեղեցիկ և բարդ աստրոլաբ գործիքը ստեղծել են պարսիկները, իսկ մուսուլմաններն այն ձևափոխել էին, որպեսզի այն ցույց տա ոչ միայն աղոթքի ժամը, այլ նաև Մեքքայի դիրքը՝ ըստ անհատի գտնվելու դիրքի:
Ազդեցիկ քարտեզագիր Ալ-Իդրիսիի քարտեզում ևս աշխարհն արտացոլում է T-O մոդելի պտույտը և, ըստ նրա, վերևում գտնվում է հարավը, իսկ Մեքքան (գտնվում է այսօրվա Սաուդյան Արաբիայում) աշխարհի կենտրոնն է: Աշխարհը ներկայացվում է որպես մի շրջանաձև տարածք՝ շրջապատված օվկիանոսով: Իսպանիայի և Իտալիայի թերակղզիները գտնվում են ներքևից աջում, իսկ Աֆրիկայի Լուսնի լեռները նշվում են որպես Նեղոսի աղբյուր: Արաբական ծովը գտնվում է վերևի ձախ կողմում. ընդգրկում է նաև Կասպից և Սև ծովերը: Քարտեզը զարդարված է լեռնաշղթաներով ու գետերով և ներքևի ձախ կողմում ընդգրկում է լեգենդար մեծ պատը, ներառյալ Գոգը և Մագոգը՝ ըստ մահմեդական, քրիստոնեական և հրեական ավանդույթների, աշխարհից զերծ մնացած չարակամ և վտանգավոր մարդիկ:
Ալ Իդրիսի, «Mappa Mundi», Օքսֆորդյան Պոկոկի ձեռագիր, Բոդլեյան գրադարան, Օքսֆորդ (MS. Pococke 375, fols. 3c-4r)
Ալ-Իդրիսի, «Mappa Mundi», Օքսֆորդյան Պոկոկի ձեռագիր, Բոդլեյան գրադարան, Օքսֆորդ (MS. Pococke 375, fols. 3c-4r)

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների սուբյեկտիվ ընտրության արդյունք է: Այս՝ ըստ երևույթին օբյեկտիվ քարտեզները, ինչպես ցանկացած այլ քարտեզ, ներառում են տեղեկատվութան ընտրանի, մարդկային խմբագրում և տեսողական լեզու, որը հասանելի է ներկայիս օգտատերերին:
Մյուս անգամ, երբ նայես աշխարհի ստանդարտ քարտեզին, որն ուղղված է դեպի հյուսիս, հիշիր Նոր Զելանդիայում հրապարակված 20-րդ դարի շրջված քարտեզը: Հոգնելով քարտեզի վրա Նոր Զելանդիայի և Ավստրալիայի՝ ներքևում լինելու փաստից՝ իրենց հրապարակած քարտեզներում գտնվում են վերևում, իսկ հետևանքը վիճելի է. այսինքն՝ մեր կողմնորոշման զգացումը լիովին կախված է մեր տեսանկյունից:
Էսսեի հեղինակ՝ դր Քրիստինա Քոնեթթ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: