If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երաժշտական տերմինների բառարան

Շեշտ
Երաժշտական ձայնի «հարված» կամ ընդգծում:
Ադաջիո (իտալերեն)
Նշանակում է դանդաղ տեմպ: Երբեմն այն երաժշտական ստեղծագործություն է, օրինակ՝ Մոցարտի Ադաջիոն ջութակի և նվագախմբի համար:
Անդանտե  (իտալերեն)
Նշանակում է միջին արագություն:
Չափ, տակտ
Որոշակի քանակությամբ երաժշտական հնչյուններ, որոնք կազմակերպված են տակտի երկու գծերի մեջտեղում: Մանրամասները՝ Դաս 1։ Նոտայի տևողություն, չափի նշում հղումով։
Հարված
Տակտում չափի կանոնավոր կաղապար: Մանրամասները՝ Դաս 1։ Նոտայի տևողություն, չափի նշում հղումով։
Կադենցա (իտալերեն)
Մենակատարի համար կոնցերտում գրված ընդլայնված հատված (նվագում է միայն մեկ գործիք): Կադենցան նվագախմբային աշխատանքում կարող է լինել նաև մենակատարում մեկ կամ մի խումբ գործիքների համար: Մանրամասները՝ Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի վերլուծությունը Ջերարդ Շվարցի կողմից (մաս 1) հղումով։
Խմբերգ
Ի սկզբանե վերաբերել է գերմանական բողոքական օրհներգի մեղեդուն: Ստեղծագործություններում սովորաբար նկատի է առնվում ձայների ու գործիքների համադրությունը, օրինակ՝ Բախի խմբերգ: «Խմբերգ» բառը երբեմն օգտագործվում է որպես երգչախմբի անուն:
Ակորդ
Երբ երկու կամ ավելի նոտաներ միաժամանակ հնչում են, ստեղծվում է ակորդը:
Կոնցերտ
Ստեղծագործություն, որը գրված է մենակատարի կամ մի քանի երաժիշտների համար, որոնց ուղեկցում է նվագախումբը:
Կրեշչենդո (իտալերեն)
Նշանակում է ձայնի ուժեղացում, ձայնի բարձրացում:
Դեկրեշչենդո, դիմինուենդո (իտալերեն)
Նշանակում է ձայնի մեղմացում, կրեշչենդոյի հակառակն է:
Դոլչե  (իտալերեն)
Նշանակում է՝ պետք է նվագել մեղմ ու նուրբ:
Հետզարկ
Դիրիժորի կողմից տակտի սկզբի համար դրվող նշանն է: Մանրամասները՝ Լյուդվիգ վան Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիա, դիրիժորության դաս Ջերարդ Շվարցի կողմից (մաս 1) հղումով։
Անսամբլ
1) Երաժիշտների խումբ, ովքեր նվագում են միասին, օրինակ՝ նվագախումբ կամ լարային քառյակ: 
2) Հենց միասին նվագելը:
Ֆանֆար
Երաժշտական ստեղծագործություն, որը բացման մեղեդի է: Այն հիմնականում նվագում են փողայինները կամ դրանցից մեկը, օրինակ՝ շեփորը:
Ֆերմատա
Նշան է, որը ցույց է տալիս, որ երաժիշտը կարող է պահել նոտան այնքան երկար, որքան կցանկանա: Ֆերմատան միանշանակ ավելի երկարացնում է նոտան, քան այն իրականում կա: Մանրամասները՝ Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի վերլուծությունը Ջերարդ Շվարցի կողմից (մաս 1)
Բեմոլ
Երբ բեմոլը ( ♭ ) դրվում է նոտայից առաջ, այն կես տոնով իջեցնում է նոտան: Օրինակ, եթե ունենք ռե նոտան ու դրանից առաջ դրվում է բեմոլի նշանը, ապա ունենում ենք ռե բեմոլ՝ D♭։
Ձև
Երաժշտական ստեղծագործության կազմությունը:
Ֆորտե  (իտալերեն)
Բարձր կամ ուժեղ:
Ֆորտիսսիմո (իտալերեն)
Ավելի ուժեղ, քան ֆորտեն:
Կես քայլ
Երաժշտական ինտերվալ (օրինակ՝ մի-ֆա կամ սի-դո), որը հավասար է օկտավայի 1/12 մասին:
Հարմոնիա
Ձայների, հատկապես ակորդների միաժամանակյա համադրությունը, որն ականջահաճո է:
Գործիքավորում
Վերաբերում է նրան, թե կոմպոզիտորը կամ գործիքավորողը երաժշտական ձայները որ գործիքներին է հանձնարարում:
Տոնայնություն
Միևնույն երաժշտական գույնի մեջ գրված մեղեդիների խումբ:
Լարգետո (իտալերեն)
Հիմնականում ավելի արագ, քան լարգոն:
Լարգո (իտալերեն)
Նշանակում է լայն: Այս դեպքում երաժշտությունը պետք է կատարվի բավականին դանդաղ:
Մաժոր
Վերաբերում է ակորդին կամ տոնայնությանը:
1. Երբ վերաբերում է ակորդին, նշանակում է, որ այն ունի երեք նոտա, ընդ որում՝ առաջին ու երկրորդ նոտաների միջև չորս ու կես քայլ է, իսկ երկրորդ և երրորդ նոտաների միջև՝ երեք ու կես քայլ: Արևմտյան դասական երաժշտության մեք կես քայլը նվազագույն միջակայքն է: Կես քայլը դաշնամուրի ցանկացած ստեղնի և նրան անմիջապես հաջորդող (սև կամ սպիտակ) ստեղնի միջև եղած հեռավորությունն է:
2.Երբ մաժորը վերաբերում է տոնայնությանը, նշանակում է, որ կենտրոնական տոնայնությունում կա ակորդ, և հիմնականում օգտագործվում է այդ նույն ակորդը: Օրինակ՝ Շումանի Երրորդ սիմֆոնիան մի բեմոլ մաժորում է, առաջին և վերջին մասերը սկսվում և ավարտվում են նույն մի բեմոլ մաժորում: Իհարկե, շատ տարբեր ակորդներ են օգտագործվում ամբողջ սիմֆոնիայի ընթացքում, բայց գերիշխողը մի բեմոլ մաժորն է:
Չափ
Ժամանակի չափը ցույց է տալիս, թե քանի հարված կա մեկ միավոր տակտում:
Մեղեդի
Երաժշտական ձայների ճանաչելի հաջորդականությունն է:
Մինոր
Վերաբերում է ակորդին կամ տոնայնությանը:
1. Երբ վերաբերում է ակորդին, նշանակում է, որ այն ունի երեք նոտա, ընդ որում՝ առաջին ու երկրորդ նոտաների միջև երեք ու կես քայլ է, իսկ երկրորդ և երրորդ նոտաների միջև՝ չորս ու կես քայլ:
2.Երբ մինորը վերաբերում է տոնայնությանը, նշանակում է, որ կենտրոնական տոնայնությունում կա ակորդ, և հիմնականում օգտագործվում է այդ նույն ակորդը: Օրինակ՝ Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիան դո մինորում է: Գերակշռող ակորդը դո մինորում է, կենտրոնական նոտան դոն է: Իհարկե, շատ տարբեր ակորդներ են օգտագործվում ամբողջ սիմֆոնիայի ընթացքում:
Մոլտո վիվաչե  (իտալերեն)
Շատ աշխույժ, շատ արագ:
Մոտիվ
Երաժշտական ձայների ճանաչելի հաջորդականությունն է, բայց ավելի կարճ է, քան մեղեդին:
Սիմֆոնիայի կամ կոնցերտի մաս
Սովորաբար սիմֆոնիայի կամ կոնցերտի մեկ մասում ընդգրկվում են երաժշտական տարբեր թեմաներ ու մեղեդիներ:
Նոտաներ
Սիմվոլներ, որոնք ներկայացնում են ձայնն ու դրա տևողությունը: Մանրամասները՝  Դաս 1։ Նոտայի տևողություն, չափի նշում։
Օկտավա
Երաժշտական երկու նոտաների միջև ընկած տարածություն, ընդ որում՝ վերին նոտայի ձայնը երկու անգամ բարձր է ներքևի նոտայից: Մաժոր կամ մինոր տոնայնությունում միջակայքը ութ քայլ է.այստեղից էլ «օկտավա» անվանումը (սովորաբար այդ ութ քայլերը կազմում են ամբողջական և կես քայլեր)։
Օպուս (լատիներեն)
Նշանակում է ստեղծագործություն: Սովորաբար ստեղծագործությունները համարակալում է կոմպոզիտորը, սակայն երբեմն դրանք համարակալվում են հրատարակման հերթականությամբ:
Պիանիսիմո (իտալերեն)
Ավելի մեղմ, քան պիանոն:
Պիանո (իտալերեն)
Մեղմ, նուրբ:
Բարձրություն
Նոտայի հաճախությունն է՝ կախված նրանից, թե որքան բարձր կամ ցածր է այն հնչում։ (Այստեղ հաճախություն ասելով նկատի է առնվում վայրկյանի ընթացքում ամբողջական տատանումների թիվը)
Պիու (իտալերեն)
Նշանակում է շատ, ավելի: Օրինակ՝ պիու պիանո նշանակում է ավելի մեղմ:
Հանգուցալուծում
Ակորդների խմբերը կարող են հարմոնիկ ճնշում ստեղծել։ Երբ այդ ճնշումը մեղմվում է ավելի հանգիստ ակորդով, ասում են, որ տեղի ունեցավ հանգուցալուծում։
Գամմա
Գամման հարակից բարձրությամբ նոտաների հաջորդականություն է, ընդ որում՝ այս դեպքում նոտաները միմյանց հաջորդում են ամբողջական կամ կես քայլերով։ Գոյություն ունեն մաժոր և մինոր գամմաներ։ Կոնկրետ գամման բնութագրվում է ինտերվալային հեռավորությամբ և բնորոշ բարձրությամբ, որն անվանում են տոն։
Սեմպրե (իտալերեն)
Միշտ: Օրինակ՝ սեմպրե ֆորտե նշանակում է մշտապես բարձրաձայն:
Սեմպրե պիու (իտալերեն)
Մշտապես ավելի:
Սֆորցանդո (իտալերեն)
Ուժեղ, շեշտված:
Դիեզ
Երբ դիեզը (♯) դրվում է նոտայից առաջ, այն կես տոնով բարձրացնում է նոտան: Օրինակ, եթե ունենք սոլ նոտան, ու դրանից առաջ դրվում է դիեզի նշանը, ապա ունենում ենք սոլ դիեզ կամ G♯։
Մենակատարում
Նշանակում է՝ նախատեսված է մեկ երաժիշտի՝ մեկ գործիքի համար: Նվագախմբային ստեղծագործությունում նշանակում է, որ հատվածը պետք է նվագի միայն մեկ երաժիշտ:
Քայլ (կամ «ամբողջական քայլ»)
Երաժշտական ինտերվալ, որը բաղկացած է երկու կես նոտաներից, օրինակ՝ դո-ից ռե, կամ սի բեմոլից դո:
Սիմֆոնիկ ձև
Մեծ անսամբլի համար նախատեսված ստեղծագործության կառուցվածք:
Տեմպ (իտալերեն)
Երաժշտական ստեղծագործության արագություն:
Թեմա
Երաժշտական ստեղծագործությունում ամենակարևոր մեղեդին: Մեկ ստեղծագործության մեջ կարող են լինել մեկ կամ մի քանի թեմաներ:
Տոնայնություն
Երաժշտական ստեղծագործությունում բոլոր հարմոնիաների համադրությունը:
Տոն
Տոնը մաժոր կամ մինոր գամմայի առաջին աստիճանի բարձրությունն է, և որոշակի տոնայնության մեջ գրված երաժշտության կենտրոնը։
Նախանշում
Դիրիժորի կողմից տակտի սկզբի համար տրվող նախապատրաստական նշանն է: Մանրամասները՝ Լյուդվիգ վան Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիա(1), դիրիժորության դաս Ջերարդ Շվարցի կողմից հղումով։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: