If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կապիտոլիումի Բրուտոսը. նախապատմություն

Կապիտոլիական Բրուտոս, մ.թ.ա. 4-3-րդ դարեր, բրոնզ, 69 սմ (Հռոմի Կապիտոլիական թանգարաններ): Լուսանկար՝ դր Ստիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0
Կապիտոլիական Բրուտոս, մ.թ.ա. 4-3-րդ դարեր, բրոնզ, 69 սմ (Հռոմի Կապիտոլիական թանգարաններ): Լուսանկար՝ դր Ստիվեն Ցուկերի, CC BY-NC-SA 2,0
Մեզ հայտնի է, որ Կապիտոլիական Բրուտոսը հայտնաբերվել է Հռոմում 16-րդ դարում, սակայն այդ քանդակի
մասին տեղեկություններ չեն պահպանվել: 1564 թ. այն պաշտոնապես որպես ժառանգություն փոխանցվել է Հռոմ քաղաքին կարդինալ Ռոդոլֆո Պիոս դա Կարպիի կողմից, ով անտիկ գտածոների խոշոր հավաքածու տնօրինող իտալացի գիտնական և կոլեկցիոներ էր: Այնուամենայնիվ, քանդակի
վերաբերյալ վկայություններ չկան:
16-րդ դարում, Պիո դա Կարպիի կտակի ժամանակ, այս քանդակն արդեն հանրաճանաչ էր այնպիսի հնագիտակ-հնահավաքների միջավայրում, ինչպես Լուցիոս Յունիոս Բրուտոսն էր (մ.թ.ա. 6-րդ դարում Հռոմեական հանրապետության հիմնադիրը), և այս հավատը պահպանվել է դարերի ընթացքում: Կիսանդրին ի վերջո դարձավ հեղափոխական տրամադրությունների անկյունաքար (տիպօրինակ). 1790-ականների վերջերին հյուսիսային Իտալիա իր ներխուժումից հետո Նապոլեոնը հաղթական շքերթ անցկացրեց Փարիզով, որն էլ ակնհայտորեն ի ցույց դրեց ռազմարշավից իր ձեռք բերած «արվեստի ավարը»: «Հռոմն այլևս Հռոմում չէ: Այն այժմ Փարիզում է: (Հռոմում այլևս Հռոմ չկա: Այն այժմ Փարիզում է)». քայլերթն ուղեկցվում էր երգի այս կրկներգով: Նապոլեոնի համար հին հռոմեական արվեստի, մասնավորապես «Կապիտոլիական Բրուտոսի» հետ կապված մշակութային և քաղաքական նշանակություններն այն առանցքն էին, որոնցով նա իր կերպարն (իմիջ) էր ամրապնդում՝ իբրև Եվրոպայի նոր մայրաքաղաքի առաջնորդ: Ըստ արվեստի պատմաբան Պատրիսիա (Պատրիցիա) Մայնարդի՝ Բրուտոսի կիսանդրին «տանում էին քայլերթի վերջից և հանդիսավորապես տեղադրեցին Հայրենիքի խորանի առջև դրված պատվանդանի վրա», որի հուշատախտակի վրա նշված էր. «Հռոմը սկզբում կառավարում էին թագավորները. Յունիոս Բրուտոսը Հռոմին շնորհեց ազատություն և հիմնադրեց Հանրապետություն»:
Նապոլեոնի պարտությունից հետո՝ 1814-15 թթ., քանդակը վերադարձվեց Հռոմ, բայց վերջինիս մեկնաբանությունը, իբրև Բրուտոսի դիմանկար, շարունակեց գոյություն ունենալ: Ինչպես և ֆլավիացի կնոջ դիմանկար կիսանդրու դեպքում, արվեստի պատմաբանները ողջ 19-րդ դարի ընթացքում բանավիճեցին բնորդուհու ինքնության շուրջ՝ հիմք ընդունելով նրա նմանությունն այլ դիմանկարների հետ, ինչպես, օրինակ՝ մետաղադրամների վրայի դիմանկարները: (Համեմատության համար ընտրված այս իրերը կոչվում են «համեմատական»՝ «comparanda»): Այդուհանդերձ, առանց ճշգրիտ հնագիտական պեղավայրի, մենք ոչ մի կերպ չենք իմանա, թե իրականում ում է ներկայացնում այս քանդակը: «Կապիտոլիական Բրուտոսի» առեղծվածը ցույց է տալիս, թե ինչպես որոշակի իրերի շուրջ հյուսված առասպելները կարող են վերածվել պատմությունների, որոնք դառնում են ավելին, քան ինքնին այդ իրերն են. բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այս պատմությունները հիմնված են հնագիտական փաստերի վրա:
Դեռևս կարիք կա ոչ միայն հնագույն իրերի պատշաճ հնագիտական պեղումների և փաստագրման, այլև անհրաժեշտ է, որ տեսողական մշակույթի պատմության
(canon) մեջ նախապատվություն և առաջնահերթություն տրվի պատշաճ կերպով փաստագրված իրերին: Թեպետ «Կապիտոլիական Բրուտոսը» գեղագիտական առումով աչք է շոյում և լավ է պահպանված, առավելագույնը, որ կարող ենք անել՝ դրա ծագման սկզբնագիր պատմությունը գուշակելն է: Մյուս իրերը, որոնք արձանագրված պեղավայրեր ունեն, կարող են մեզ օգնել իմանալ շատ ավելին դրանք կերտած մշակույթների և արվեստագետների մասին, նույնիսկ եթե դրանք բացահայտորեն պակաս աչք շոյող են:

Հավելյալ աղբյուրներ
Peter Holliday, “Capitoline Brutus,” in An Encyclopedia of the History of Classical Archaeology, ed. Nancy Thomson de Grummond (New York: Routledge, 1997), n.p.
Patricia Mainardi, “Assuring the Empire of the Future: The 1798 Fête de la Liberté,” Art Journal vol. 48, no. 2 (Summer 1989), pages 155-163.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: