Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 10: Նախապատմություններ. առավել վտանգված առարկաներ և վայրեր- Գիզայի մեծ բուրգերը
- Թութմոս, Նեֆերտիտիի կիսանդրին. նախապատմություն
- Սեպագիր տախտակներ. նախապատմություն
- Լամասու. նախապատմություն
- Կապիտոլիումի Բրուտոսը. նախապատմություն
- Մաչու Պիկչու
- Ացտեկների փետրային գլխազարդերը. նախապատմություն
- Խորհրդավոր ընթրիք
- Թաջ Մահալ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Սեպագիր տախտակներ. նախապատմություն
Հեղինակ՝ դր Նարաել Հոհենսի
Սեպագիր արձանագրություններն աշխարհի հնագույն արտեֆակտների ամենահարուստ տեսակներից մեկն են. համարվում է, որ ավելի քան կես միլիոնը պահվում է թանգարանային հավաքածուներում, և հազարավոր կամ գուցե և միլիոնավոր արձանագրություններ դեռ պետք է պեղել: Այս արտեֆակտները համաշխարհային ժառանգության հարուստ մաս են կազմում, որոնք հնարավորություն են ընձեռում ուսումնասիրողներին կենսական տեղեկույթ քաղել դրանք ստեղծած հասարակությունների մասին: Նման տեղեկույթը առավել արժեքավոր է դառնում, երբ իրերը պատշաճորեն են պեղվում՝ փաստաթղթով հիմնավորված պեղավայրերում, որոնք փորձագետներին հնարավորություն են ընձեռում վերլուծել ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև ֆիզիկական և մշակութային համատեքստը:
Մերձավոր Արևելքում, հակամարտության սրմանը զուգընթաց, զգալիորեն աճեցին նմանատիպ իրերի թալանի և ապօրինի վաճառքի հնարավորությունները: Մասնավոր գործարքառուները, ինչպես նաև Իրաքի ու Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ. ISIS) նման զինյալ խմբավորումներն օգտվում են անվտանգության բացակայությունից այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն է, որտեղ համեմատաբար հեշտ է գտնել ու տանել հնագիտական նշանակալից արժեք ներկայացնող իրերը և վաճառել դրանք սև շուկայում:
Նմանօրինակ վաճառքները, սակայն, անհնար է կազմակերպել առանց պահանջարկը խթանող գնորդների: Դրա վառ օրինակն է Գրինների ընտանիքի դեմ հարուցված գործը, ովքեր Օկլահոմայի Հոբբի Լոբբի (Hobby Lobby) մանրածախ առևտրի ցանցի սեփականատերերն են: 2010 և 2011 թթ. Միացյալ Նահանգների մաքսային մարմիններն ու Սահմանային վերահսկողությունն առգրավեցին կազմակերպությանը հասցեագրված մի քանի փաթեթ: Փաթեթները պիտակավորված էին իբրև «հախճասալիկի նմուշներ» և փաստաթղթով հաստատված էին որպես Թուրքիայից ուղարկված, մինչդեռ իրականում դրանք պարունակում էին ավելի քան 5,500 սեպագիր արձանագրություն և աղյուսասալիկ, կավե , ինչպես նաև գլանաձև կնիքներ, հավանաբար Իրաքից: Գրինների ընտանիքը, որը աստվածաշնչյան Մերձավոր Արևելքի հետ կապ ունեցող իրերի հայտնի հավաքորդ (կոլեկցիոներ) էր, առաքվող ապրանքների դիմաց մասնավոր գործարքառուին վճարել էր 1,6 միլիոն դոլար: Նրանք համաձայնեցին ապրանքների առգրավմանը և Արդարադատության դեպարտամենտին 3 միլիոն դոլարի տուգանք վճարեցին:
Պատմական կարևոր արտեֆակտների թալանն ու ապօրինի վաճառքը վնաս է հասցնում համաշխարհային մշակութային ժառանգությանը բազմաթիվ պատճառներով. դրանք խոչընդոտում են ուսումնասիրությունները, իրերը կտրում են իրենց պատմական համատեքստից և վտանգված համայնքներին զրկում են իրենց մշակութային օրինական սեփականությունից: Հոբբի Լոբբիի (Hobby Lobby) դատական գործն ընդգծում է նմանօրինակ մաքսանենգ առևտրի վերահսկման կարևորությունը ոչ միայն այն վայրերում, որտեղ հայտնաբերվում են արտեֆակտները, այլ նաև այն վայրերում, որտեղ դրանք հավաքում և գնում են:
Հավելյալ աղբյուրներ
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։