Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 1
Դաս 10: Նախապատմություններ. առավել վտանգված առարկաներ և վայրեր- Գիզայի մեծ բուրգերը
- Թութմոս, Նեֆերտիտիի կիսանդրին. նախապատմություն
- Սեպագիր տախտակներ. նախապատմություն
- Լամասու. նախապատմություն
- Կապիտոլիումի Բրուտոսը. նախապատմություն
- Մաչու Պիկչու
- Ացտեկների փետրային գլխազարդերը. նախապատմություն
- Խորհրդավոր ընթրիք
- Թաջ Մահալ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Լամասու. նախապատմություն
Հեղինակ՝ դր Նարաել Հոհենսի
Այսօր թանգարաններում (ներառյալ Լուվրը, որ ցուցադրված է մեր տեսանյութում, Բրիտանական թանգարանը, «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանը, Իրաքի ազգային թանգարանը Բաղդադում և այլն) պահվող լամասուները բերվել են ժամանակակից Իրաքի բազմաթիվ հինավուրց ասորեստանյան վայրերից։ Դրանք տեղափոխվել են թանգարաններ այդ վայրերը 19-րդ դարի կեսերին պեղած հնագետների կողմից։ Սակայն բազմաթիվ ասորեստանյան քաղաքներ ու պալատներ՝ անխաթար պահպանված լամասուներով ու այլ քանդակներով զարդարված դարպասներով, շարունակում են որպես կարևոր հնավայրեր մնալ իրենց իրաքյան սկզբնական տարածքներում։
2015 թ. համացանցում մի զարհուրելի տեսանյութ տարածվեց, որում ԻԼԻՊ-ի հետ կապված մարդիկ հնություններ էին ոչնչացնում թե՛ Իրաքի Մոսուլի թանգարանում և թե՛ մոտակայքում գտնվող հին Նինվեի հնագիտական վայրում։ Նրանց թիրախը լամասուների քանդակներն էին, որ կանգնած էին հին քաղաքի՝ Ասորեստանյան կայսրության մեծ մայրաքաղաքներից մեկի, գլխավոր դարպասներից մեկի մոտ։ Ըստ գիտնականների՝ հենց այս դարպասը, որ կառուցվել է Սենաքերիբ արքայի օրոք՝ մ.թ.ա. մոտ 700 թ., նվիրված էր պատերազմի ու համաճարակի ասորեստանյան աստված Ներգալին, որն իշխում էր սանդարամետի վրա։ ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները հայտարարում էին, որ այս արձանները «կուռքեր» են, ուստի պետք է ոչնչացվեն։ Նկարահանված են տղամարդիկ, որոնք լամասուները ոչնչացնելու համար գործածում են հանքահատ մուրճեր, գայլիկոնիչներ և կռաններ։
Ներգալի դարպասն ընդամենը մեկն է բազմաթիվ հնություններից ու հնավայրերից, որոնք ավերել ու ոչնչացրել է ԻԼԻՊ-ն անցած տասնամյակում։ Դրանց ոչնչացումը, չնայած աշխարհի տարբեր թանգարաններում դրանց այլ օրինակների առկայությանը, անվերականգնելի կորուստ է համաշխարհային մշակութային ժառանգության և հին Ասորեստանի արվեստի ու ճարտարապետության ուսումնասիրության համար։
Հավելյալ աղբյուրներ
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։