Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 2
Դաս 12: Խեցեգործություն և լաքապատումՀունական նկարազարդ սկահակներ․ ներածություն
Հեղինակ՝ դր․ Ռենե Մ․ Գոնդեկ
Օգտակար տեղեկություններ գիտնականների համար
Կավագործական իրերը գրեթե չեն ենթարկվում քայքայման: Այնուամենայնիվ, դրանք կարող են կոտրվել ու կիսվել մի քանի կտորի (sherds), և եթե ցանկանում եք ամբողջությամբ վերացնել դրանք հնագիտական արխիվներից, ստիպված կլինեք ձեռքով մանրացնել ու փոշիացնել: Այդ է պատճառը, որ այսօր ուսումնասիրության ենթակա կավագործական իրերի քանակը զգալի մեծ է, ինչը բացառիկ կարևորություն ունի գիտնականների համար: Թվագրության համար գերազանց գործիք լինելուց բացի, խեցեգործությունը թույլ է տալիս հետազոտողներին գտնել հնագույն վայրերը, վերաստեղծել դրանք և արձանագրել տարբեր խմբերի միջև գոյություն ունեցած առևտրական կապերի մասին: Բացի դրանից, առանձին խեցամանների ու դրանց պաճուճանքի մանրամասն ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է դառնում պատասխանել կրոնի, առօրյա կյանքի ու հասարակության վերաբերյալ բազմաթիվ հարցերի:
Չափսերն ու թեմաները
Կավից պատրաստված հին հունական կաթսաներն ու «վազաները» պատրաստել են տարբեր չափերի ու ձևերի (տես վերևի նկարում): Շատ հաճախ անոթի ձևի ընտրությունը կապված է եղել դրա նպատակային գործառույթի հետ: Օրինակ՝ Krater-ը օգտագործել են հունական սիմպոզիումի (տղամարդկանց համար նախատեսված գինարբուք) ժամանակ գինին ջրի հետ խառնելու համար: Դրա ձևը թույլ է տալիս հեղուկը լցնել լայն բացվածքի մեջ, խառնել պարունակությունը դրա խորը հատվածում և հեշտությամբ օգտվել խառնուրդից շերեփի կամ փոքրիկ կուժի օգնությամբ: Hydria կոչվող անոթը կիրառել են ջուր հավաքելու, պահելու և լցնելու համար: Այն ուռուցիկ մակերես ունի, երկարավուն ջրորդան և երեք բռնակ (երկուսը կողքերից՝ այն բռնելու համար, իսկ երրորդը՝ հետևի հատվածում, թեքելու և լցնելու համար):
Անոթի տարբեր հատվածների քննարկումը հեշտացնելու համար մասնագետներն ընդունել են դրա մասերին վերաբերող հատուկ տերմիններ: Անոթի բացվածքը կոչվում է բերան; ցողունն անվանում են շշաբերան; շշաբերանից մինչև միջնամաս թեքությունը կոչվում է նեցուկ, իսկ հիմքը հայտնի է որպես ոտք:
Արտաքնապես հունական վազերն իրենցից ներկայացնում են գունազարդ ստեղծագործություններ, որոնք հաճախ արտացոլում են այս կամ այն շրջանին բնորոշ ոճը: Օրինակ՝ Երկրաչափական ժամանակաշրջանին (Ք.h. 900-700) բնորոշ են եղել երկրաչափական մարմինները, ինչպես, օրինակ՝ հայտնի Դիպիլոնյան սափորը (պատկերված է ներքևում), մինչդեռ Օրիենտալիզմի շրջանը (Ք.h. 700-600) հարուստ է կենդանիների ու մերձարևելյան մոտիվների առարկաներով, ինչպիսին է, օրինակ՝ Կորինթիան սափորը (Բրիտանական թանգարան):
Ավելի ուշ՝ Հնագույն և Դասական շրջաններում (Ք.հ. 600-323), ծաղկամանների վրա արված մանրանկարները հիմնականում մարդկային ու դիցաբանական պատկերներ են: Այդ տեսարանները տարբեր են՝ սկսած առօրյա կյանքի երևույթներից (օրինակ՝ շատրվանից հոսող ջուր) մինչև հերոսական արարքներ ու Հոմերոսի հեքիաթներ (օրինակ՝ Թեսևսն ու ցուլը; Ոդիսևսն ու սիրենները), թատերական ներկայացումներ ու աթլետիկ մրցումներ (մարտակառքերի մրցություն): Չնայած հարկ է ընդունել, որ այս նկարների տեսքով պատկերները չեն կարող ամբողջությամբ փոխանցել իրականությունը, միևնույնն է, դրանք օգնում են հասկանալ ու վերարտադրել հին հույների հավատալիքներն ու կենցաղը:
Տեխնիկան, նկարիչներն ու մակագրությունները
Վազաներին բնորոշ կարմիր ու սև գույները ստանալու համար հույն արհեստավորները որպես ներկ օգտագործել են հեղուկ կավը և զարգացրել են եռաստիճան թրծման գործընթացը: Հարկավոր էր ոչ միայն հատուկ ձևով դասավորել անոթները թրծավառարանում, այլև ապահովել դրա ներսում անհրաժեշտ պայմանները: Առաջին հերթին հարկավոր է ջերմաստիճանը հասցնել 800 աստիճանի և օքսիդացման համար օդանցքներ թողնել: Այս պայմաններում անոթն ամբողջությամբ ընդունում է կարմիր գույն: Հաջորդիվ փակում են օդանցքները և ավելացնում ջերմաստիճանը մինչև 900-950 աստիճան, ինչի արդյունքում թրծավառարանի ներսն ընդունում է սև գույն: Վերջին փուլում օդանցքները կրկին բացում են ու թողնում, որ թրծավառարանի մեջ կրկին օքսիդացման պրոցես սկսվի: Այդ ժամանակ անոթի չ ներկված հատվածները դառնում են կրկին կարմիր, իսկ ներկված հատվածները պահում են փայլուն սև գույնը: Թրծավառարանի մեջ միաժամանակ թթվածին ներս թողնելով ու դրա մուտքը սահմանափակելով, ջերմատիճանի բարձրացումից ու նվազեցումից անոթն ընդունում է փայլուն սև գույն:
Կարճ ասած՝ հունական վազաներն ուսումնասիրելիս կարելի է մի քանի հիմնական տեխնիկա առանձնացնել, և դրանք հիմնականում փոխվում են ժամանակաշրջանի հետ միասին: Երկրաչափական ու Օրիենտալիզմի շրջաններում (Ք.հ. 900-600) նկարիչները կողմնացույցների օգնությամբ իդեալական ձևի շրջաններ էին գծում, իսկ պատկերի կամ ֆիգուրի ուրվագծերը հստակ գծելու համար հատուկ մեթոդներ էին օգտագործում (տես ներքևում):
Ք.հ. 625-600 թ. Աթենքում սկսում են գործածել սև կերպարի տեխնիկան (այն է՝ մուգ գույնի պատկերներ՝ բաց գույնի հետնապաատկերին): Ծագելով մի դար առաջ Կորինֆում՝ սև կերպարի տեխնիկան կիրառում է ստվերանկարային տեխնիկայի, գույնի ու կտրվածքի համադրությունը: Կտրվածքի ժամանակ լուծախմորը հեռացնում են սուր գործիքի օգնությամբ. դրա վարպետորեն կիրառման օրինակներից է Էքսեկիասի սափորը (պատկերված է ներքևում): Պատկերը հաճախ նկարագրվում է որպես Աքիլլեսի ու Աջախի խաղը. նստած զինվորներ, որոնք առաջ են թեքվել, և նրանց հանդերձանքի վրա վարպետի հմուտ ձեռքերը հարուստ նախշեր են պատկերել: Սև կերպարի տեխնիկան կիրառող նկարիչները, իրականությունը փոխանցելուց զատ, մտածում էին նաև, թե ինչպես գունային ընտրության շնորհիվ տարբերակեն մարդկանց սեռերը. կանանց պատկերում էին սպիտակ գույնով, իսկ տղամարդկանց՝ սև:
Կարմիր կերպարի տեխնիկան հայտնագործել են Ք.հ. 525-520 թ. Աթենքում: Այն հակադարձում է սև կերպարի տեխնիկային: Այստեղ բաց գույնի պատկերներն արվում են մուգ գույնի հետնապատկերին: Օգտագործելով հավելյալ գույն ու հատուկ խոզանակ մանրակրկիտ դետալների համար՝ կարմիր կերպարի նկարիչները նոսրացնում կամ հաստացնում են լուծախմորը՝ տարբեր էֆեկտներ ստեղծելու նպատակով:
Ջրով բացված լուծախմորն օգտագործվել է մազերը և մորթին լվացնելու համար, ինչը հաստատում է ներքևի բաժակի պատկերը, որտեղ երևում է կատվի խիտ մորթին ու Գորգոսի մկանային համակարգը: Երբ լուծախմորը պնդանում է, այն կիրառում են ռելիեֆային կամ մակերեսային գծերն անցկացնելու համար: Կարմիր կերպարի տեխնիկային հետ նմանություններ ունի սպիտակ հիմնանկարով տեխնիկան:
Չնայած սպիտակ հետնապատկերին արված նկարները վիզուալ տարբերվում են իրենց բազմագունությամբ, սպիտակ հիմնանկարի դեպքում արհեստավորը պետք է ոչ թե փորագրի դետալները, այլ նկարի դրանք, ինչպես կարմիր կերպարի տեխնիկայի դեպքում (տես ներքևի հունական անոթը):
Պատկերներից ու առարկաներից բացի, հանդիպում են նաև մակագրություններ: Դրանք դիցաբանական կերպարների, հաճախ գեղեցիկ կանանց ու տղամարդկանց պատկերներ են, որոնք նկարչի ժամանակակիցն են («kalos» / «kale» մակագրությունները), իսկ երբեմն նույնիսկ վերաբերում են հենց նկարիչներին («egrapsen» / «epoiesen»): Այս մակագրությունները, սակայն, ոչ միշտ են օգտակար: Փորձելով լրացուցիչ իմաստ փոխանցել՝ «անիմաստ մակագրությունները» խաբուսիկ են գիտելիքների պաշար չունեցող դիտորդի համար և դառնում են զուտ կողք կողքի շարված՝ իմաստ չարտահայտող հունական տառեր:
Վազաներն ու խնջույքները
Հունական վազաների գրավիչ հատկանիշներից երկուսը՝ դրանց համեմատաբար փոքր չափերն ու հեշտությամբ ձեռք բերելը, 18-րդ և 19-րդ դարում դրանք չափազանց պահանջված իրեր են դարձնում ցանկացած կոլեկցիոների համար: 19-րդ դարի վերջին, սակայն, վազաների ուսումնասիրությունը դառնում է գիտական ոլորտի զբաղմունք, իսկ դրանց զարդարանքով տարվում են ժամանակի շնորհալի մանրանկարիչները:
20-րդ դարի ամենահայտնի վազաների գիտակն ու հետազոտողը, ով զբաղվում էր դրանց տիպաբանությամբ ու ժամանակագրությամբ, սըր Ջոն Դեվիդսըն Բիզլին էր: Չնայած նա ավելի շատ հետաքրքրված էր աթենյան սև ու կարմիր կերպարի տեխնիկաներով և սպիտակ հիմնանկարի տեխնիկայով, չէր խրախուսում շքեղորեն զարդարված նմուշները, նա մնում էր անկողմնակալ և նույն ուշադրությամբ ուսումնասիրում էր տարբեր որակի նմուշները: Իր հոգնեցուցիչ ու հյուծիչ ուսումնասիրությունների շնորհիվ նա հավաքում է 1000-ից ավելի նկարիչների ու խմբերի, և ուսումնասիրում 30000-ից ավելի վազաներ: Բիզլիի մահից հետո որոշ հետազոտողներ ոչ միայն շարունակում են ուսումնասիրել առանձին նկարիչների ոճը, այլ նաև հետաքրքրվում են անոթների արտադրության տեխնիկական մասով, դրանց հնագիտական կոնտեքստով, տեղում և արտերկրում դրանց սպառումով և պատկերագրությամբ:
Հավելյալ աղբյուրներ
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։