Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 2
Դաս 12: Խեցեգործություն և լաքապատումՀին հունական սկահակների արտադրությունը և սև կերպարի տեխնիկան
Հին հունական սկահակներն օգտագործվում էին հացահատիկների, գինու և այլ մթերքների պահեստավորման և տեղափոխման համար, ինչպես նաև սիմպոզիումի՝ տղամարդկանց խնջույքների ընթացքում։ Դրանց վրա պատկերվում էին զանազան թեմաներով տեսարաններ՝ սկսած ամենօրյա կյանքից մինչև հերոսների և աստվածների մասին պատմությունները։ Սկահակների ձևավորման երկու ամենատարածված տեխնիկաներն էին «սև կերպարի» տեխնիկան (սկահակի վրա պատկերված կերպարները սև էին) և «կարմիր կերպարի» տեխնիկան (կերպարները չէին ներկվում, այլ մնում էին հենց կավի կարմիր գույնով)։ «Սև կերպարի» տեխնիկան զարգացել էր մոտ մ․թ․ա․ 700թ․ և հունական խեցեգործության ամենատարածված ոճն էր՝ մինչև մոտ մ․թ․ա․ 530թ․, երբ սկզիբ դրվեց «կարմիր կերպարի» տեխնիկային, որն ի վերջո ավելի տարածվեց։ Տեսանյութը ներկայացնում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում «սև կերպարի» տեխնիկայով պատրաստված ամֆորայի (պահեստային սափորի) արտադրության ու ձևավորման ընթացքում կիրառված գործընթացները։
Տեսանյութը պատրաստվել է Չիկագոյի արվեստի ինտիտուտի համայնքային գործընկերների կողմից տրամադրված «Long Range Fund» դրամաշնորհի միջոցով։ Տեսանյութը ստեղծվել է «LaunchPad»-ի համար («LaunchPad»-ը թվային բացատրական նյութերի ծրագիր է, որը հավելվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտի պատկերասրահներում ցուցադրված աշխատանքների դիտմանը)։
Հեղինակ՝ Գեթիի թանգարան։Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։