Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 2
Դաս 13: Խճանկար, մետաղագործություն և ապակի- Ապակեգործության տեխնիկան: Ապակեփչում ցածր ճնշման տակ (անգլ․՝ free-blown glass)
- Հնագույն ժամանակների և բյուզանդական խճանկարչական նյութեր
- Հռոմեական կաղապարով ապակեփչում (անգլ․՝ mold-blown glass)
- Միջնադարյան ոսկերիչներ
- Վիտրաժի պատրաստումը
- Վերականգնողի աչքերով. «Մոգերի երկրպագությունը» (խճապակի)
- Արծնապատում
- Գրավչության արվեստ․ գալվանատպության գործընթացը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Վիտրաժի պատրաստումը
Վիտրաժի արտադրության վեց հիմնական քայլերը
1. Ուրվագիծը
Արտիստն առաջին հերթին նկարում է պատուհանի ամբողջական պատկերի էսքիզը: Այնուհետև արվում են պատուհանի կամ դրա առանձին հատվածների ամբողջական պատկերները: Այս ամբողջական պատկերները կոչվում են ուրվագծեր: Որպես կանոն, ապակու առանձին կտորների ձևը, գունազարդվելու ենթակա դետալները և ապակու գույները նշվում են ուրվագծի վրա: Վաղ Միջնադարում այս ամենը պատկերում էին սպիտակեցված հատուկ վահանակների վրա:

2. Կտրումը
Առանձին հատվածների դիզայնի համար ընտրվել են տարբեր գույների ապակիներ, իսկ յուրաքանչյուր կտորի եզրագծերի մակերեսը ներկվում է սպիտակ կրով: Կտորները բաժանվում են անփույթ մասերի հատուկ երկաթե գործիքի օգնությամբ, որի տաքացված ծայրը ապակու մակերեսին հպելուն պես այն կոտրվում է:
Չուգունե գործիքի օգնությամբ (չուգունե ձող՝ ծայրին կտրվածքով, որն օգտագործել են ապակու եզրերին պահանջված ձևը տալու համար) կտորները փոքրացնում են և բերում դրանք ցանկալի չափին:
3. Նկարչությունը
Ապակու կտորները կտրելուց ու դրանց ձև տալուց հետո դրանք ներկում են հատուկ պիգմենտով, որը ստանում են երկաթի օքսիդն ու փշրած պղինձն ապակու փոշու հետ խառնելով:
Ապակու կտորները կտրելուց ու դրանց ձև տալուց հետո դրանք ներկում են հատուկ պիգմենտով, որը ստանում են երկաթի օքսիդն ու փշրած պղինձն ապակու փոշու հետ խառնելով:
Պիգմենտն ապակուն քսելու համար օգտագործում են գինի, մեզ կամ քացախ: Ապակենման ներկը լինում է շագանակագույնից մինչև մոխրագույն ու սև: Նկարելն ավարտելուց հետո ապակու առանձին հատվածները տեղադրում են փայտով վառվող հատուկ վառարանի մեջ, որը կոչվում է թրծավառարան: Դրա ջերմության ազդեցության արդյունքում ապակենման ներկն ընդմիշտ մնում է ապակու մակերեսին:
Ի՞նչ է ապակենման ներկը: Ապակու նկարիչները շենքի ներքին հատվածին նայող ապակին ներկելու համար օգտագործել են հատուկ ներկ, որը պատրաստվում է հեղուկ կապակցիչի մեջ ապակու փշուրներ լցնելով (ապակենման նշանակում է «ապակուց կազմված»): Տաքացնելու ժամանակ ներկի մեջ եղած փշուրները հալչում են ու միաձուլվում ապակե մակերեսի հետ՝ ստեղծելով շագանակագույն կամ սև երանգներ:
Ներքևում պատկերված նկարը ցույց է տալիս այն հիմնական քայլերը, որոնք արվում են պատուհանի՝ դետալներով ավելի հարուստ հատվածները ներկելու համար: Այդ հատվածներից մեկը պատկերի գլուխն է: Այս օրինակները պատճենում էն Քրիստոսի նախնիներից Ջարեդի դեմքը և պատրաստվել են Կանտերբուրի մայր տաճարի Վիտրաժի ստուդիայի կողմից հատուկ այս ցուցադրության համար:
Քայլ 1. Այն հատվածների համար, որոնք բաղկացած են բազմաթիվ դետալներից, ինչպես, օրինակ, դեմքն է, հետևի հատվածում սկզբում պատկերում են ուղեգծեր ու հետո միայն խիտ խոզանակի օգնությամբ ապակենման ներկի հաստ շերտով պատում են դեմքի դիմացի հատվածը:
Քայլ 2. Հետևի հատվածում արված ուղեգծերը մաքրում են և հատուկ վրձինի օգնությամբ դիմացի մասի մաքրված հատվածներին ավելացնում են ներկի ավելի բարակ շերտը՝ ստեղծելով պատկերի դետալները:
Քայլ 3. Բարակ գծեր են անցկացվում հետևի հատվածում, որպեսզի ստվերի ու խորության էֆեկտներ ստեղծվեն: Այս ամենը վերջացնելուց հետո կտորը տեղադրում են թրծավառարանում, որպեսզի ներկը հալվի ապակու վրա:
4. Կապար
Ապակու կտորներն իրար են միացվում կապարի բարակ շերտի օգնությամբ և կազմում են վահանակ: Այս շերտերը կոչվում են «կապարն եկավ»: Կապարի կիրառումը պայմանավորված է դրա ճկունությամբ և այն հարմարվողականությամբ, որն անհրաժեշտ է ապակու կտորների տարբեր չափերն իրար շուրջ տեղադրելու համար:

5. Ապակեպատում
«Ապակեպատում» տերմինը կիրառվում է վիտրաժի վահանակի ստեղծման և այն պատուհանի մեջ տեղադրելու պրոցեսի համար: Հենց որ ապակու առանձին հատվածները ներկում են ու տաքացնում, դրանք տեղադրում են ուրվագծի վրա և իրար են միացնում կապարի օգնությամբ՝ ի վերջո ստանալով վահանակ: Միջին դարերում այս գործընթացի համար նաև դանակ ու մուրճ են օգտագործել: Դանակի օգնությամբ կտրել են կապարը, իսկ մուրճը ֆիքսել է աշխատանքի եզրերից ամրացված մեխերը:

Ներկառուցված հատվածները միմյանց են միացվում զոդանյութի, կապարի ու թիթեղի խառնուրդի օգնությամբ, որը հեշտորեն հալվում է նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում և արագ ձև ընդունում:
6. Ցեմենտապատում
Վահանակը ցեմենտապատում են, որպեսզի հնարավոր լինի ապակին ամրացնել վահանակի ներսի հատվածներում, ինչի արդյունքում այն ջրակայուն է դառնում: Կիսահեղուկ ցեմենտը քսում են խոզանակի օգնությամբ, իսկ հետո դրա վրա ավելացնում են կավիճի շերտ, որպեսզի ավելորդ հեղուկը ներծծվի: Միջին դարերում գործածվող ցեմենտի բաղադրությունը հայտնի չէ, չնայած կարելի է ենթադրել, որ դրա հիմնական բաղադրիչները եղել են մանրեցված կավիճն ու կտավատի յուղը: Այնուհետև վահանակը չոր խոզանակով մաքրում են այնքան ժամանակ, մինչև ցեմենտը մնա միայն կապարի տակ:

Չոր խոզանակով վահանակը մաքրելը
Բոլոր նկարները տրամադրվել են Կանտերբարիի դեկանի կողմից
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։