Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Դասընթաց․ (Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից) > Բաժին 2
Դաս 8: Քանդակագործություն- Ժադեգործություն
- Մարմարի արդյունահանումը և փորագրումը
- Մարմարե քանդակագործություն ավանդական գործիքներով
- Բրոնզի ձուլում․ «մոմե մոդելը կորուսելու» անուղղակի եղանակը
- Բրոնզի ձուլում․ «մոմե մոդելը կորուսելու» ուղղակի եղանակը
- Իսպանական բազմագույն քանդակի ստեղծումը
- Ընկնելուց հետո․ Տուլիո Լոմբարդոյի «Ադամ» քանդակի պահպանումը
- Առարկաների պահպանում. Սոլսբերի խաչը
Ընկնելուց հետո․ Տուլիո Լոմբարդոյի «Ադամ» քանդակի պահպանումը
Տուլիո Լոմբարդոյի (իտալացի, 1455–1532) կերտած Ադամի՝ իրական չափերին համապատասխանող մարմարե արձանը Վենետիկում Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գործերից մեկն է, որն այսօր Վենետիկում չի գտնվում։ Քանդակը ստեղծվել է 1490-ականների սկզբին՝ Դոգ Անդրեա Վենդրամինի գերեզմանի համար և այդ հոյակապ համալիրի միակ քանդակն է, որի վրա ստորագրություն կա։ Հնագույն քանդակից ոգեշնչված այս կերպարը խաբուսիկ է, քանի որ առաջին հայացքից թվում է խաղաղ և իդեալականացված, սակայն իրականում բարդ է։ Տուլիոն, կոմպոզիցիայի և դրա ավարտի հետ զգուշորեն և հմտորեն վարվելով. Աստծո կատարյալ մարդու հետ մեկտեղ կերտել է օձի խաբեությունների տագնապած զոհին։
2002թ․ տեղի ունեցած պատահարի ժամանակ քանդակը մեծ վնաս էր կրել։ Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանը, նպատակ ունենալով քանդակը ցուցադրության հանել, նախաձեռնեց վերականգնման աշխատանքներ, որի արդյունքում քանդակը հնարավորության սահմաններում վերականգնվեց և վերադարձվեց սկզբնական տեսքին։
Քանդակն այնպես է ցուցադրված, որ այցելուները կարողանան տեսնել այն բոլոր կողմերից։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում է նախադեպը չունեցող տասներկու տարի տևած հետազոտական և վերականգնման նախագիծը, ինչպես նաև հանդիսավոր կերպով բացվում է Վենետիկյան և Հյուսիսային Իտալիայի շրջանների քանդակագործության նոր և մշտական պատկերասրահը։ Պատկերասրահի գոյությունը հնարավոր է դարձել Ասունտա Սոմելլա Պելուսոյի, Իգնացիո Պելուսոյի, Ադա Պելուսոյի և Ռոմանո Ի․ Պելուսոյի շնորհիվ։
Ցուցահանդեսի մասին ավելին իմանալու համար անցիր metmuseum.org հղումով։Ավելին իմանալու համար տեսանյութը դիտիր այստեղ՝ MetMedia։