Հիմնական նյութ
Հատուկ թեմաներ արվեստի պատմությունից
Վիլյամ Մորիս, «Բուլերզվուդ» գորգը
«Բուլերզվուդ» գորգը (չափսը՝ լայնություն՝ 4 մետր, երկարություն՝ 7,5 մետր) ցուցադրված է «Վիկտորիա և Ալբերտ» (V&A) բրիտանական պատկերասրահում։ Գորգը նախագծել է Վիլյամ Մորիսը (1834–1896), իսկ պատրաստման աշխատանքներն իրականացվել են մոտ 1889թ․ Լոնդոնի «Hammersmith»-ում գտնվող «Morris & Co» ընկերությունում։ Գորգը կազմված է բամբակե հենքից, ջուտե միջնաթելից և բրդյա ցիցից, որը ներկված է բնական ներկերի բազմաթիվ երանգներով։ Հագեցած գույներով այս բարդ դիզայնը բաղկացած է ոճազարդ ծաղիկներով և թռչուններով ոլորազարդային արաբական նախշերից և տերևների ու ծաղիկների կրկնվող զարդանախշերով եզրազարդից։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։