If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Վարպետության դասընթացի ներկայացումը սովորողներին

«Քան» ակադեմիան մանկավարժների համար
Վարպետության դասընթացը խրախուսում է բոլոր սովորողներին հմտություններում վարպետանալիս և դեպի իրենց ուսումնական նպատակները շարժվելիս սովորել իրենց սեփական արագությամբ։ Որոշ սովորողների համար այս գաղափարը կարող է շատ տարբերվել իրենց նախորդ ուսումնական փորձառությունից: Վարպետության դասընթացի հիմնական ուղերձը սովորողներին այն է, որ նրանք պետք է կենտրոնանան այն հմտությունների վրա, որը նրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է հաջողության հասնելու համար, և որ սովորողները պետք է խորությամբ ըմբռնեն հասկացությունները, ոչ թե առանց իսկապես հասկանալու առաջ շարժվեն։
Նպատակն է օգնել նրանց լինել լավագույն սովորողները, որ նրանք կարող են լինել, և բնական է, եթե յուրաքանչյուր սովորողի համար գործընթացը տարբեր լինի։

Համապատասխան օրինակներ տրամադրիր

Որոշ ուսուցիչներ խորհուրդ են տալիս սովորողներին տրամադրել վարպետության դասընթացի՝ առօրյա կյանքում հանդիպող օրինակներ․ օրինակ՝ քայլել, մեքենա վարել կամ կոշիկների քուղերը կապել սովորելը: Ընտրիր մի հմտություն, որը համապատասխանում է քո սովորողներին. դու նրանց ամենալավն ես ճանաչում: Այս օրինակների ընդհանրությունն այն է, որ դրանք հանդիպում են իրական կյանքում, և մարդկանց մեծամասնությանը չի հաջողվել դրանք անել առաջին փորձից: Ընդհակառակը, նրանք վարպետացել են այդ հմտություններում շատ անգամներ փորձելուց, ձախողելուց, հետադարձ կապ ստանալուց և քրտնաջան աշխատանք կատարելուց հետո: Առաջին անգամ ձախողելը պետք է ընդունել որպես հնարավորություն, դասեր քաղել ձախողումից և հաջողության հասնել կոշիկների քուղերը կապելու, մեքենա վարելու կամ քայլելու մեջ:
Շատ ուսուցիչներ խրախուսում են կիսվել սեփական կյանքից մի դրվագով, երբ ձախողումը և քրտնաջան աշխատանքն ի վերջո հանգեցրել են հաջողության: Կամ կարող ես օգտագործել հայտնի գործչի օրինակ, որը պայքարել է մինչև հաջողության հասնելը, ինչպես Ջոն Լեջենդի այս տեսանյութը։
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող
Եթե վարպետության դասընթացի վերաբերյալ սովորողների համար հարմար ակնարկ ես փնտրում, դիտիր այս տեսանյութը, որը ներառված է նաև այս դասում:

Զարգացմանը միտված մտածելակերպ ներառիր

Շատ ուսուցիչներ խրախուսում են ներառել զարգացմանը միտված մտածելակերպ ձևավորող առաջադրանքներ, որպեսզի սովորողներն ընկալեն այն գաղափարը, որ իրենք ցանկացած բան կարող են սովորել։ Զարգացմանը միտված մտածելակերպը հիշեցնում է սովորողներին, որ շարունակական ջանքերի արդյունքում իրենց կարողությունները կարող են բարելավվել: Այս տեսանյութը՝ Ինչպես զարգացնել իմ ուղեղը, կարող է հատկապես ազդեցիկ լինել այն սովորողների համար, ովքեր մտածում են, որ «ի ծնե խելացի չեն»:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող
«Քան» ակադեմիան ունի զարգացմանը միտված մտածելակերպ ձևավորող ռեսուրսների ընտրանի, որը նախատեսված է ուսումը սկսելու համար և օգնում է սովորողներին հասկանալ, թե ինչպես է աշխատում իրենց ուղեղը և ինչպես կարող են ավելի լավ պատրաստվել հաջողության հասնելու համար: Այն ներառում է Սթենֆորդի հետազոտական խմբի՝ PERTS-ի փորձագետների կողմից մշակված զարգացմանը միտված մտածելակերպի վերաբերյալ երկու ամբողջական ծրագիր․ մեկը նախատեսված է տարրական/միջին դպրոցի սովորողների համար, իսկ մյուսը՝ ավագ դպրոցի սովորողների համար։ Այս ռեսուրսները ներառում են նաև ուսուցիչներին ուղղված տեսանյութերի շարք, որոնք կօգնեն զարգացմանը միտված մտածելակերպ ձևավորող առաջադրանքների օգտագործման հարցում:

Մշտապես աջակցիր և հետադարձ կապ տրամադրիր

Վարպետության դասընթացին անցում կատարելը կարող է շատ սովորողների համար դժվար լինել։ Անհրաժեշտ է սովորողներին մշտապես տրամադրել հստակ հետադարձ կապ նրանց առաջընթացի վերաբերյալ, և թե ինչպես կարող են բարելավել իրենց հմտությունները։ Ժամանակ հատկացրու սովորողների շրջանում տարածված սխալներն ամբողջ դասարանի կամ փոքր խմբերի հետ քննարկելու համար, և հնարավորություն ընձեռիր սովորողներին աջակցել միմյանց ընդհանուր դժվարությունների հաղթահարման ուղղությամբ աշխատելիս։ Ամրապնդիր խնդիրների լուծման ռազմավարությունները, որոնք նպաստում են սովորողների հմտությունների զարգացմանը, ինչպիսիք են համառությունն ու համագործակցությունը:
Բացի այդ, անպայման արձանագրիր ոչ միայն բարձր գնահատականները, այլև առաջընթացի դրվագները: Ժամանակ հատկացրու և բացահայտիր այն սովորողներին, ովքեր բազմաթիվ փորձերից հետո հաջողության են հասել (այդ հարցում կարող է օգնել Առաջադրանքի պատասխանների ամփոփագիրը), կամ ովքեր վարժությունը նորից փորձելուց առաջ հմտությունն ավելի լավ հասկանալու համար լրացուցիչ ժամանակ են տրամադրում և ուսումնասիրում են տեսանյութեր և հոդվածներ (կարող ես օգտագործել Գործողությունների ակնարկի ամփոփագիրը՝ խմբի և սովորողի ժամանակի և հմտությունների առաջընթացի վերահսկման համար):
Հիշիր միայն մեկ բան․ դու և քո սովորողներն ամեն ինչ կարող եք սովորել։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: