Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

«Քան» ակադեմիայում ուսուցչի հաշիվ ստեղծելը

Սկսելու համար այցելիր www.khanacademy.org կայքէջը և սեղմիր «Ուսուցիչներ» կոճակը էկրանի մեջտեղում։
«Ուսուցիչներ» կոճակը սեղմելու դեպքում էկրանին պետք է հայտվնի նկարում պատկերվածի գրանցման պատուհանը: Գրանցման հինգ տարբերակ կա՝ օգտագործել Google, Clever, Facebook, Apple հաշիվներից որևէ մեկը կամ ձեռքով մուտքագրել էլ․փոստը:
Եթե ընտրում ես «Գրանցվել էլ. փոստով» տարբերակը, ապա պետք է մուտքագրես քո նախընտրած էլ․ փոստի հասցեն, քո անուն-ազգանունը և ստեղծես գաղտնաբառ:
Այնուհետև սեղմիր «Գրանցվել» կոճակը, և դու կուղղորդվես դեպի Ուսուցչի վահանակ:
Եթե դու արդեն ունես «Քան» ակադեմիայի հաշիվ, մուտք գործիր Google, Clever, Facebook կամ Apple հաշիվներից որևէ մեկի միջոցով կամ մուտքագրիր քո օգտանունը և գաղտնաբառը:
Այս նկարը հաստատում է, որ քո գրանցումը հաջողությամբ ավարտված է։
Դու կարող ես ցանկացած պահի փոխել քո՝ «Քան» ակադեմիայի հաշվի կարգավորումները՝ այցելելով Կարգավորումների էջ: Կարգավորումների էջը գտնելու համար սեղմիր Տեղորոշման կոճակը (քո անունը), որը հայտնվում է էկրանի վերևի աջ անկյունում, ապա բացվող ցանկից ընտրիր «Կարգավորումներ» տողը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: