If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Խրախուսենք սովորողներին «Քան» ակադեմիայի միջոցով

«Քան» ակադեմիան մանկավարժների համար
«Քան» ակադեմիայի բովանդակությունը մշակված է սովորողների համար գրավիչ լինելու նպատակով: Քանի որ «Քան» ակադեմիան սովորողներին հնարավորություն է տալիս սեփական ուսման վերաբերյալ որոշումներ կայացնել, սովորողներին մոտիվացնելու բազմաթիվ եղանակներ կան: Ստորև կգտնես խորհուրդներ, որոնք կօգնեն սովորողներին վստահություն ձեռք բերել «Քան» ակադեմիան օգտագործելիս, զարգացնել մտածելակերպը, գտնել ուսման և կյանքի միջև կապը, աշխատել համատեղ, նշել հաջողությունը և այլն:

Ձեռք բեր վստահություն «Քան» ակադեմիան օգտագործելիս

Սկսիր քո դասարանին բացատրելով, թե ինչու եք օգտագործում «Քան» ակադեմիան, և ինչպես է այն աշխատում: Օգնիր քո սովորողներին վստահություն ձեռք բերել «Քան» ակադեմիան որպես գործիք օգտագործելիս: Որոշ ուսուցիչներ սովորողներին ոգևորելու համար խորհուրդ են տալիս սկսել «Քան» ակադեմիայի գանձի որոնմամբ կամ հանձնարարել զվարճալի ինչ-որ նյութ, ինչպիսին է Պատմություն պատմելու արվեստը։ Այլ ուսուցիչներ խորհուրդ են տալիս օգտագործել Սովորողի էջը՝ «Քան» ակադեմիան սովորողի տեսանկյունից ցուցադրելու համար՝ միաժամանակ ընդգծելով «Քան» ակադեմիայի մոտիվացիոն համակարգի տարրերը՝ վարպետության միավորներ, կրծքանշաններ և ավատարներ:
Մենք նաև ոգևորված ենք քեզ հետ կիսելու որոշ նոր ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել քո դասարանի համար որպես տպագրելի նյութեր կամ որպես թվային գործողություններ՝ Khan Academy Bingo և Choice Boards՝ հատուկ «Քան» տիպերով:
Մենք հույս ունենք, որ այս ռեսուրսները մի փոքր բազմազանություն և զվարճություն կբերեն քեզ և քո սովորողներին, անկախ նրանից ՝ դասասենյակում եք, թե թվային հարթությունում:

Հարաբերությունների ամրապնդում

ժամանակ հատկացրու քո սովորողների հետ, ինչպես նաև սովորողների՝ միմյանց հետ ակադեմիական բովանդակությունից դուրս շփման համար։ Շատ կարևոր է սովորողներին հնարավորություն ընձեռել ամրապնդել հարաբերություններն իրենց ուսուցչի և դասընկերների հետ՝ հատկապես հեռավար ուսուցման պայմաններում:
Փորձիր «Քան» ակադեմիայի Refresh-ը՝ հինգրոպեանոց միջոցառումների հավաքածուն, որը ստանդարտ ակադեմիական ծրագրից զվարճալի ընդմիջում է ապահովում: Օգտագործիր հուշումներ, ինչպես ստորև ներկայացվածը, դասին նախապատրաստվելու, գործողությունների միջև ընդմիջելու կամ դասը հետաքրքիր ձևով ավարտելու համար:

Ներկայացրու Վարպետության ուսուցման էությունը

Կարևոր է քո սովորողներին ծանոթացնել վարպետության ուսուցման հիմունքներին: Կիսվիր, թե ինչու ես ցանկանում, որ նրանք օգտագործեն «Քան» ակադեմիան և ինչպես Վարպետության ուսուցման վրա կենտրոնանալը կարող է օգնել նրանց հաջողության հասնել: Խրախուսիր սովորողներին սկսել Վարպետության ուսուցումը՝ օգտագործելով սովորողների համար հարմար այս տեսանյութը կամ այս հոդվածը:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Մտածելակերպի զարգացում

Մեկ այլ խորհուրդ է օգտագործել մտածելակերպի զարգացմանն ուղղված գործողություններ, որոնք կօգնեն քո սովորողներին սխալները դիտել որպես սովորելու հնարավորություններ: Սխալներն էական նշանակություն ունեն սովորելու հարցում, ուստի կարևոր է օգնել սովորողներին ոչ թե վախենալ սխալվելուց, այլ այն ընկալել որպես բնական երևույթ։
Եթե ոգեշնչման կարիք ունես, ուսումնասիրիր «Քան» ակադեմիայի մտածելակերպի զարգացմանն ուղղված գործողությունները, որը ստեղծվել է «Քան» ակադեմիայի և PERTS-ի՝ Քերոլ Դուեկի կատարած հետազոտությունների վրա հիմնված Ստենֆորդի հետազոտական կենտրոնի միջև համագործակցության արդյունքում: Այս գործողությունները զվարճալի են և ամեն տարիքին համապատասխան, դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին՝ համակարգված ձևով ուսումնասիրելու «Դու ամեն ինչ կարող ես սովորել» գաղափարի հիմքում ընկած գիտությունը:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող
Մտածելակերպի զարգացման համար անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ջանքերը հանգեցնում են հաջողության: Առաջարկիր սովորողներին համագործակցել քեզ հետ դասարանի, ներառյալ հեռավար ուսուցման պայմաններում համաժամանակյա ուսուցման վերաբերյա կանոններ սահմանելու հարցում: Մասնավորապես սահմանիր, թե ինչպես կարող են սովորողներն օգնություն խնդրել, երբ չեն կարողանում առաջ շարժվել: Շատ ուսուցիչներ խորհուրդ են տալիս օգտագործել «Նախքան ինձ դիմելը՝ երեք քայլ» մոտեցումը, որտեղ սովորողները դիտում են տեսանյութ, օգտվում են հուշումից և նախքան ուսուցչին դիմելն օգնություն են խնդրում դասընկերոջից։

Ստեղծեք համապատասխանություն

Մոտիվացիայի հիմնական տեսություններից մեկը կոչվում է «Սպասման արժեքի տեսություն»: Այս տեսությունը հնարավորություն է տալիս մտածել, թե ինչպես են մարդիկ մոտիվացվում կրթության և կյանքի շատ այլ ոլորտներում: Այն ենթադրում է, որ մարդիկ ավելի հավանական է, որ կանեն ինչ-որ բան, երբ ակնկալում են, որ դրանում հաջողության կհասնեն, և երբ արժևորում են այդ գործողությունը:
Դու հավանաբար կարող ես դա կապել քո սեփական կյանքի հետ: Ավելի հավանական է, որ դու կանես ինչ-որ բան, եթե մտածես, որ հաջողության կհասնես, և ավելի քիչ հավանական է, որ կանես ինչ-որ բան, եթե մտածես, որ ձախողելու ես: Բացի այդ, ավելի հավանական է, որ ինչ-որ բան անես, երբ այն քեզ համար արժեք ունի: Այս արժեքը կարող է բխել ներքին զգացումից, ինչպես երջանկությունը: Դա կարող է բխել քո ունեցած նպատակից, օրինակ՝ նոր լեզու սովորելը, քանի որ ճանապարհորդության ես մեկնում: Երբ փորձում ես մոտիվացնել տարբեր տարիքի երեխաներին ավարտել իրենց դպրոցական աշխատանքը, մտածիր այս երկու հարցի շուրջ՝
1) Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց հավատալ, որ հաջողության կհասնեն։
2) Ինչպե՞ս կարող եմ սովորղների համար բարձրացնել կոնկրետ գործողության արժեքը և ինչպե՞ս կարող եմ կապել այն սովորողի ավելի մեծ նպատակների հետ։
Եթե դու փնտրում ես միջոց, որը կօգնի սովորողների համար ավելի հստակ դարձնել սովորելու՝ կյանքի հետ կապերը, նրանց հանձնարարիր նյութեր «Քան» ակադեմիայի կարիերաներ դասընթացի բովանդակությունից: Կարիերայի դասընթացը ներառում է մասնագիտությունների լայն շրջանակի մասին տեղեկատվություն, ամեն ինչ՝ սկսած քաղաքի գլխավոր ճարտարապետից մինչև բուժքույր և շեֆ խոհարար, ինչպես նաև տեսանյութեր, որտեղ մասնագետները ներկայացնում են իրենց ընտրած ոլորտում հաջողակ լինելու համար անհրաժեշտ հմտությունները:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Համագործակցիր, որպեսզի խելամիտ նպատակներ սահմանես ու հետևես առաջընթացին

Ժամանակ հատկացրու և սովորողների հետ սահմանիր չափելի, իրագործելի նպատակներ, որոնք կլինեն ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ: Թեև երկարաժամկետ վարպետության նպատակ ունենալը հիանալի է, մենք գիտակցում ենք, որ կարճաժամկետ, շոշափելի առաջընթաց նկատելու համար անհրաժեշտ կլինի այս երկարաժամկետ նպատակները փոքր կտորների բաժանել։
Սովորողները պետք է նպատակների ձևավորման գործընթացի մաս կազմեն՝ աշխատելով ուսուցչի հետ և սահմանելով բարձր նպատակներ, որոնք միաժամանակ կլինեն հասանելի: Սովորողների՝ նպատակներ սահմանելու հմտություններին աջակցելու համար անհրաժեշտ է նրանց բացատրել, թե ինչպես է յուրաքանչյուր փոքր նպատակի հասնելը սովորողներին օգնելու հասնել վարպետության ավելի մեծ նպատակին։
Որոշ ուսուցիչներ խրախուսում են սովորողներին կենտրոնանալ բաժնի վարպետության վրա, իսկ մյուսները նախընտրում են կենտրոնանալ հմտությունների առաջընթացի վրա, որը կծառայի ամբողջ դասընթացի վարպետությանը հասնելուն։ Դու և քո սովորողները կարող եք հեշտությամբ հետևել այս տեղեկատվությանը «Քան» ակադեմիայում (նպատակ սահմանելու ձևանմուշները հասանելի են այստեղ): Համոզվիր, որ սովորողները հնարավորություն ունեն անդրադառնալու իրենց առաջընթացին, ինչը կարող է ուսուցչի հետ հետագա քննարկումների առիթ դառնալ: (Նպատակներ սահմանելու և առաջընթացի մոնիտորինգի մասին ավելին՝ այս հոդվածում):

Աշխատել համագործակցելով, ոչ թե մրցակցելով

Գտիր եղանակներ, որպեսզի սովորողներն աշխատեն համատեղ նպատակների ուղղությամբ և աջակցեն միմյանց առաջընթաց գրանցելու հարցում։
«Քան» ակադեմիայի աշնանային արշավը՝ LearnStorm-ը, և գարնանային արշավը՝ Brain Training-ը, երկու ծրագրեր են, որոնք ուսուցիչների համար զվարճալի միջոց են՝ օգնելու սովորողներին ձեռք բերել հմտություններ, խթանել մտածելակերպի զարգացումը և կառուցել թիմային աշխատանք: Այս երկու ծրագրերն էլ խրախուսում են սովորողներին կատարել իրենց ուսուցչի կողմից ստեղծված առաջադրանքները, և խմբերը կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ նրանք միասին աշխատեն ընդհանուր նպատակի ուղղությամբ:

Նշիր հաջողությունը և խելամտորեն օգտագործիր պարգևատրումները

«Քան» ակադեմիան ոգևորում է սովորողներին՝ նրանց ներգրավելով իրենց սեփական ուսուցման և զարգացման մեջ, և քո աջակցությունն էական նշանակություն ունի նրանց հաջողության հասնելու հարցում: Մի մոռացիր ժամանակ հատկացնել և նշել, երբ քո սովորողները հասնում են իրենց նպատակներին և առաջընթաց են գրանցում։
  • Նախատեսիր փոքր պարգևներ և կենտրոնացիր այն բաների վրա, որոնք պատրաստ ես պարբերաբար տալ:
  • Խրախուսիր սովորողներին անել մի բան, որն այլ կերպ հավանական չէ, որ կանեին:
  • Սկսիր հաճախակի և փոքր բաների համար պարգևներ տալով, այնուհետև աստիճանաբար մեծացրու պարգևների միջև ընկած ժամանակահատվածը:
  • Համոզվիր, որ սովորողները գիտեն, թե կոնկրետ որ վարքի համար են պարգևատրվում:
  • Կենտրոնացրու պարգևներն ավելի շատ ջանքերի, քան արդյունքների վրա:
  • Ավելի մեծ սովորողների համար ժամանակ հատկացրու, որպեսզի քննարկեք, թե որ ջանքերն ու արդյունքները կհանգեցնեն պարգևների:
Եթե նրանց ձեռքբերումները գնահատելու հեշտ միջոց ես փնտրում, օգտագործիր այս հավաստագրերը․ դրանք հասանելի են ինչպես թվային, այնպես էլ տպագիր տարբերակով՝ 10 տարբեր լեզուներով:

Ներգրավիր ծնողներին և խնամակալներին

Ներգրավիր դպրոցական համայնքին՝ «Քան» ակադեմիայի տեղեկատվությամբ ծնողների/խնամակալների հետ կիսվելով, որպեսզի նրանք տեղեկացված լինեն իրենց երեխաների ջանքերի և առաջընթացի մասին: Ծնողներն ու խնամակալներն էական դեր են խաղում սովորողների առաջադիմության մեջ, հատկապես հեռավար ուսուցման պայմաններում: «Քան» ակադեմիան հասանելի է 40-ից ավելի լեզուներով, ուստի ընտանիքները կարող են տանը սովորել իրենց առավել հարմար լեզվով, ինչը կարող է օգտակար լինել ուսուցման գործընթացում նրանց ներգրավելու հարցում:
Օգտագործիր ծնողներին ուղղված նամակի նմուշը կամ «Քան» ակադեմիայում ծնողի արագ մեկնարկի ուղեցույցը, որպեսզի օգնես ծնողներին/խնամակալներին «Քան» ակադեմիայում ստեղծել իրենց հաշիվը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: