If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործենք «Քան» ակադեմիան սովորողների հետ

Ինչու դասընթացի վարպետության նպատակները համադրել առաջադրանքների հետ

Վարպետության դասընթացն առաջադրանքների հետ համադրելու արդյունքում երկարաժամկետ, սեփական արագության վրա հիմնված աշխատանքը միավորվում է ներկա պահին ուսուցչի կողմից հանձնարարված հմտությունների յուրացման աշխատանքի հետ: Այդ դեպքում սովորողները հնարավորություն են ստանում կենտրոնանալու վարպետության դասընթացի վրա՝ իրենց սեփական արագությամբ յուրացնելով մեկ տարվա բովանդակությունը, ինչպես նաև մատնանշում է այն հիմնական հմտություններ, որոնց վրա սովորողները պետք է աշխատեն ներկա պահին:
«Քան» ակադեմիայի վարպետության դասընթացի համակարգը խրախուսում է սովորողներին կարևորել վարժության ճշտությունը, քան դրա արագ ավարտելը։ Նրանք հնարավորություն են ստանում սովորել իրենց սխալների վրա և հետևել իրենց առաջընթացին յուրաքանչյուր հմտության, բաժնի և դասընթացի մակարդակով։ Շատ ուսուցիչներ փաստում են, որ վարպետության դասընթացն օգնում է ամուր հիմքերի վրա դնել հասկացությունների յուրացումը և ապահովում է, որ սովորողները տարբերակեն դասընթացների առաջնահերթությունները։
«Քան» ակադեմիայի առաջադրանքներն օգնում են սովորողներին հասկանալ, թե որ հմտություններն են առաջնահերթ, և հասկանալ մոտակա վերջնաժամկետները։ Ուսուցիչները կարող են նշել առանձին հասկացությունները, ստանալ ավելի մանրամասն հաշվետվություններ, հատկապես փորձերի և սխալների վերաբերյալ, ներառել այլ դասընթացների նյութեր և սովորողների համար տարբերակված բովանդակություն ստեղծել։

Ինչպես օգտագործել այս մոդելը սովորողների հետ

Եթե դասավանդում ես մաթեմատիկա

Տարին սկսիր խմբի բոլոր սովորողների համար «Պատրաստվիր նոր դասարանին» դասընթացի վարպետության նպատակ սահմանելով: (Դասընթացի վարպետության նպատակների ստեղծման և մոնիտորինգի մասին ավելին՝ այս հոդվածում)։ «Քան» ակադեմիայի «Պատրաստվիր նոր դասարանին» մաթեմատիկայի դասընթացները շեշտը դնում են այն հիմնարար հմտությունների վրա, որոնք լավագույնս պատրաստում են սովորողներին նոր մակարդակի անցնելու համար: (Իմացիր ավելին «Քան» ակադեմիայի՝ «Պատրաստվիր նոր դասարանին» դասընթացի մասին):
Սովորողներին հանձնարարիր շաբաթական 45 րոպե կամ ավելի աշխատել իրենց դասընթացի վարպետության նպատակների վրա: Ավելի ընդգրկուն, երկարաժամկետ նպատակը կարող է վախեցնել սովորողներին, ուստի քննարկիր նրանց հետ և սահմանիր ավելի փոքր՝ շաբաթական կամ ամսական նպատակներ: Այնուհետև սահմանիր ժամկետ, թե երբ ես ստուգելու այս փոքր նպատակներին ուղղված աշխատանքն ու ընդհանուր առաջընթացը:
Սովորողները դասընթացը սկսում են Դասընթացի մարտահրավերով, որը կհայտնվի, երբ նրանք առաջին անգամ մուտք գործեն դասընթաց: Բացի այդ, այն գտնվում է հիմնական դասընթացի էջի ներքևում, և սովորողները ցանկացած պահի հասանելիություն ունեն դրան։
Դասընթացի մարտահրավերը սովորողներին հնարավորություն է տալիս կիրառելու իրենց գիտելիքները՝ գնահատելով 30 հմտություն, որ նրանք յուրացրել են «Պատրաստվիր նոր դասարանին» դասընթացի շրջանակում։
Երբ սովորողները հասնում են «Պատրաստվիր նոր դասարանին» դասընթացի 90% կամ ավելի վարպետության, նրանք պետք է պատրաստ լինեն նոր մակարդակի նյութերին: Այդ ժամանակ տվյալ մակարդակի համար ավելացրու դասընթացի վարպետության լրացուցիչ նպատակ (օրինակ, երբ սովորողն ավարտում է «Պատրաստվիր 5-րդ դասարանին» դասընթացը, նրան կտրվի 5-րդ դասարանի դասընթացի վարպետության նպատակ):
Երբ սովորողն անցնում է 90%-ի շեմը, նրա համար սահմանիր տվյալ մակարդակի դասընթացի վարպետության նպատակ: Մենք խորհուրդ չենք տալիս սպասել, որ խմբի մեծամասնությունը կամ ամբողջ խումբն ավարտեն իրենց նպատակները: Կարևոր է, որ սովորողներին տրամադրվի այնպիսի բովանդակություն, որը բավարարում է նրանց ուսուցման անհատական կարիքները:
Հանձնարարելով տվյալ մակարդակի դասընթացի վարպետության նպատակ՝ դու բոլոր սովորողներին տալիս ես հստակ, երկարաժամկետ նպատակ, որի ուղղությամբ նրանք կարող են շարժվել ուսումնական տարվա ընթացքում իրենց սեփական արագությամբ։ Մեկ անգամ ևս հիշեցնենք․ ժամանակ հատկացրու, քննարկիր սովորողների հետ և սահմանիր խելամիտ, կարճաժամկետ նպատակներ, որոնք ուղղված կլինեն ավելի երկարաժամկետ նպատակին հասնելուն: (Նպատակների սահմանման մասին ավելին՝ այստեղ):

Եթե դասավանդում ես այլ առարկա

Սկսիր տարին՝ տվյալ մակարդակի դասընթացի վարպետության նպատակ սահմանելով: (Դասընթացի վարպետության նպատակների ստեղծման և մոնիտորինգի մասին ավելին՝ այս հոդվածում): Այս մոտեցումը բոլոր սովորողներին տրամադրում է հստակ, երկարաժամկետ նպատակ, որը շարունակվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Քննարկիր սովորողների հետ և սահմանիր խելամիտ, կարճաժամկետ նպատակներ, որոնք ուղղված կլինեն ավելի երկարաժամկետ նպատակին հասնելուն: (Նպատակների սահմանման մասին ավելին՝ այստեղ
Սովորողներին հանձնարարիր շաբաթական 45 րոպե կամ ավելի աշխատել իրենց դասընթացի վարպետության նպատակների վրա: Ավելի ընդգրկուն, երկարաժամկետ նպատակը կարող է վախեցնել սովորողներին, ուստի քննարկիր նրանց հետ և սահմանիր ավելի փոքր՝ շաբաթական կամ ամսական նպատակներ: Այնուհետև սահմանիր ժամկետ, թե երբ ես ստուգելու այս փոքր նպատակներին ուղղված աշխատանքն ու ընդհանուր առաջընթացը:

Բոլոր ուսուցիչների համար

Դասընթացի վարպետության երկարաժամկետ նպատակ սահմանելուն զուգահեռ՝ ժամանակ հատկացրեք և ստեղծեք առաջադրանքներ, որոնք կօգնեն սովորողներին կենտրոնանալ կարճաժամկետ առաջնահերթությունների վրա: Դուք կարող եք առաջադրանքներ ստեղծել ամբողջ խմբի, սովորողների փոքր խմբերի կամ առանձին սովորողների համար: (Առաջադրանքներ ստեղծելու մասին ավելին՝ այս հոդվածում
Առաջադրանքների միջոցով կարող եք թիրախավորել ուսումնական ծրագրին համապատասխան հմտությունները, բացերը լրացնող հմտությունները կամ երկուսն էլ միաժամանակ: Ուսումնական ծրագրին համահունչ բովանդակություն գտնելու համար օգտագործեք «Քան» ակադեմիայի որոնման հնարավորությունը, փնտրեք ըստ չափորոշչի կամ հմտության, այնուհետև ստեղծեք առաջադրանք:
Հմտությունների բացերը լրացնելու համար ճիշտ բովանդակություն գտնելու հարցում օգտակար է «Քան» ակադեմիայի հմտությունների ամփոփագիրը (Հմտությունների ամփոփագրի մասին ավելին՝ այստեղ), որի միջոցով կարող եք բացահայտել հնարավորությունների ոլորտները և սովորողների համար տարբերակված առաջադրանքներ ստեղծել։

Եվս մի քանի խորհուրդ

  • Եթե սովորողները հասնում են դասընթացի մարտահրավերի 90% կամ ավելիին, գուցե ցանկանաս խրախուսել նրանց անմիջապես անցնել դասարանի մակարդակի նյութերին: Այդպիսով այն սովորողները, որոնք պատրաստ են աշխատելու ավելի բարդ բովանդակության հետ, իրենց ժամանակն ու ջանքերը կծախսեն իրենց առավել համապատասխան հմտությունների վրա:
  • Եթե քո սովորողները «Պատրաստվիր նոր դասարանին» դասընթացում դժվարանում են հասնել 90% կամ ավելի վարպետության, ապա մենք խորհուրդ ենք տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել «Հմտությունների ամփոփագիրը»՝ պարզելու, թե որտեղ են սովորողները դժվարությունների հանդիպում: Այնուհետև օգտագործիր դասաժամն առաջացած դժվարությունների վրա անհատապես կամ փոքր խմբերում աշխատելու համար: Կարող ես նաև «Քան» ակադեմիայի ռեսուրսներից հոդվածներ կամ տեսանյութեր հանձնարարել՝ սովորողների գիտելիքներն ամրապնդելու համար:
  • Շատ ուսուցիչներ առաջարկում են դասընթացի նպատակների վրա աշխատելու համար շաբաթական արագություն սահմանել: Մենք խորհուրդ ենք տալիս օգնել սովորողներին կենտրոնանալ հմտությունների, բաժինների և դասընթացի մակարդակներում վարպետության բարձրացման, ոչ թե ծախսած ժամանակի վրա:
  • Ուսուցիչների մեծ մասն օգտագործում է «Քան» ակադեմիայի Առաջընթացի ամփոփագրերը՝ բաժնի և դասընթացի մակարդակում գրանցած առաջընթացին հետևելու, ինչպես նաև դասարանի առաջընթացի ընդհանուր միտումները պարզելու նպատակով: Բացի այդ, դու կարող ես Հմտությունների ամփոփագիրը օգտագործել անհատական հմտությունների վարպետության մակարդակները պարզելու և որոշ թեմաների կրկին անդրադառնալու անհրաժեշտության դեպքերը բացահայտելու, ինչպես նաև գրանցած հաջողությունները մատնանշելու համար։
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելիր մեր Աջակցության կենտրոն: Եթե ցանկանում ես ծանոթանալ մյուս ուսուցիչների տպավորություններին, այցելիր մեր «Դասավանդի՛ր «Քան»-ի հետ» խումբը Facebook-ում կամ Twitter-ում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: