If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործենք «Քան» ակադեմիայի գործողությունների ակնարկի ամփոփագիրը

«Քան» ակադեմիան մանկավարժների համար
Որպես ուսուցիչ՝ դու կարող ես օգտագործել Գործողությունների ակնարկի ամփոփագիրը, որպեսզի ստուգես «Քան» ակադեմիայում սովորողի գործունեությունը։

Ինչ է Գործողությունների ակնարկի ամփոփագիրը

Գործողությունների ակնարկի ամփոփագիրը ներկայացնում է յուրաքանչյուր սովորողի վերաբերյալ երեք հիմնական տեղեկատվություն՝
Սովորելու ընդհանուր րոպեներ: Այս չափումը ցույց է տալիս ընտրված ժամանակահատվածում սովորողի՝ նյութում ներգրավված լինելու ընդհանուր ժամանակը։ Սովորելու ընդհանուր րոպեները ներառում են տեսանյութեր դիտելու, հոդվածներ կարդալու և վարժություններում ու գնահատումներում ներգրավված լինելու ժամանակը: Այս չափումը չի ներառում այն ժամանակը, որ սովորողը ծախսում է Սովորողի էջում՝ կրծքանշանները դիտելու կամ կարգավորումները փոխելու վրա։
Հմտությունների մակարդակի բարձրացում։ Այս չափումն արտացոլում է այն հմտությունների ընդհանուր թիվը, որոնցում սովորողն ընտրված ժամանակահատվածում բարձրացել է վարպետության առնվազն մեկ մակարդակ: Ուշադրություն։ Եթե սովորողը նույն հմտությունում բարձրացել է մեկից ավելի վարպետության մակարդակ, այն, միևնույն է, ցուցադրվում է որպես մեկ հմտությունում մակարդակի բարձրացում՝ անկախ բարձրացած մակարդակների քանակից։
Հմտություններ՝ առանց առաջընթացի։ Այս չափումն արտացոլում է այն հմտությունների ընդհանուր թիվը, որոնցում սովորողը ներգրավվել է, բայց ընտրված ժամանակահատվածում դրանց վարպետության մակարդակը չի բարձրացել: Սա նշանակում է, որ սովորողը կամ իջել է վարպետության մեկ կամ ավելի մակարդակ, կամ մնացել է վարպետության նույն մակարդակին:

Որտեղ գտնել Գործողությունների ակնարկի ամփոփագիրը

Նախ Ուսուցչի վահանակից ընտրիր այն խումբը, որի Գործողությունների ակնարկի ամփոփագիրը ցանկանում ես դիտել։
Այնուհետև էկրանի ձախ կողմում ընտրիր «Գործողությունների ակնարկ» տողը և կտեսնես ստորև ներկայացված ամփոփագիրը։ Գործողությունների ակնարկի ամփոփագիրը միշտ առաջինն է հայտնվում էկրանի ձախ կողմում։
Գործողությունների ակնարկի ամփոփագրից ընտրիր «Գործողություն» ներդիրը։
«Գործողություն» ներդիրից Էկրանի վերևում բացվող ցանկից ընտրիր այն ժամանակահատվածը, որի համար ցանկանում ես դիտել սովորողների գործունեությունը։ Կան մի քանի կանխադրված տարբերակներ, սակայն դու կարող ես նաև ընտրել ամսաթվերի՝ քո նախընտրած միջակայքը:
Գործողությունների ակնարկի ամփոփագրում կարող ես տեսնել (1) քո խմբում բոլոր սովորողների ցանկը, (2) ընտրված ժամանակահատվածում յուրաքանչյուր սովորողի ծախսած սովորելու ընդհանուր րոպեները, (3) ընտրված ժամանակահատվածում յուրաքանչյուր սովորողի այն հմտությունները, որոնց մակարդակը բարձրացել է, և (4) ընտրված ժամանակահատվածում յուրաքանչյուր սովորողի այն հմտությունները, որոնցում առաջընթաց չի գրանցվել։

Որտեղ գտնել Սովորողի գործունեության մատյանը

Գործողությունների ակնարկի ամփոփագրում սովորողի անվան վրա սեղմելով՝ դու մուտք կգործես Սովորողի գործունեության մատյան։
Դու կարող ես օգտագործել Սովորողի գործունեության մատյանը՝ կոնկրետ սովորողի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար: Էկրանի վերևում բացվող ցանկից կարող ես ընտրել ժամանակահատվածը, բովանդակության տեսակը և գործունեության տեսակը։
Սովորողի գործունեության մատյանում կարող ես տեսնել վարժությունների րոպեները և սովորելու ընդհանուր րոպեները: Վարժությունների րոպեները սովորղների՝ հարցերի մեջ ակտիվորեն ներգրավված լինելու րոպեների ընդհանուր քանակն են: Սովորելու ընդհանուր րոպեներն այն րոպեների ընդհանուր քանակն է, որ սովորողն ակտիվորեն ծախսել է «Քան» ակադեմիայի տեսանյութերի, հոդվածների և վարժությունների վրա:
Այս ամփոփագրի յուրաքանչյուր տող ներկայացնում է մի գործողություն, որում սովորողը ներգրավված է եղել: Յուրաքանչյուր գործողության համար կարող ես տեսնել՝ (1) գործողության անվանումը, (2) գործողությունն ավարտելու ամսաթիվը, (3) գործողության ավարտից հետո սովորողի վարպետության մակարդակը, (4) վարպետության մակարդակի փոփոխությունը, (5) գործողության բոլոր խնդիրներից ճիշտ պատասխանած խնդիրների քանակը և (6) ժամանակը, որը սովորողը ծախսել է այդ գործողության վրա:
Որոշ գործողությունների համար, ինչպիսիք են Վարպետության մարտահրավերները և Դասընթացի մարտահրավերները, Մակարդակ սյունակում կարող ես տեսնել հղում՝ Բազմաթիվ հմտությունների փոփոխություններ՝ մեկ վարպետության մակարդակի փոխարեն: Այդ դեպքում սեղմիր հղման վրա՝ այդ գործողության մեջ ներառված բոլոր հմտություններն ամբողջությամբ տեսնելու համար:
Հղումը սեղմելուց հետո կհայտնվի մի պատուհան, որը կցուցադրի հմտությունների անունները, վարպետության մակարդակների փոփոխությունը և վարպետության ընթացիկ մակարդակները: Եթե դու տեսնում ես այս գործողության մեջ գնահատված հմտություններից ավել հմտություններ, ապա դա նշանակում է, որ սովորողն առաջընթաց է գրանցել նախապայման համարվող հմտություններում: (Նախապայմանները բավարարելու մասին ավելին՝ այստեղ

Օգտագործենք Գործողությունների ակնարկը՝ սովորողի հաջողությանն աջակցելու համար

Դասարանում սովորողների առաջադիմությանն աջակցելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել Գործողությունների ակնարկի ամփոփագիրը։
  • Սովորողները պետք է շաբաթական առնվազն 45 րոպե հատկացնեն «Քան» ակադեմիայում ակտիվորեն սովորելուն: Բացվող ցանկից ընտրիր «Վերջին 7 օրերը», այնուհետև՝ «Սովորելու ընդհանուր րոպեներ» սյունակը՝ նախորդ շաբաթվա ընթացքում սովորողների՝ «Քան» ակադեմիայում անցկացրած րոպեների քանակը ստուգելու համար։ Սա կարող է հիանալի միջոց լինել՝ ճանաչելու այն սովորողներին, ովքեր հասել կամ գերազանցել են իրենց ժամանակային նպատակը, կամ հիշեցնել սովորողներին՝ ավելի շատ ժամանակ անցկացնել «Քան» ակադեմիայում։
  • Սովորողները պետք է նպատակ ունենան շաբաթական առնվազն երկու հմտության մեջ բարձրացնել իրենց մակարդակը: Բացվող ցանկից ընտրիր «Վերջին 7 օրերը», այնուհետև՝ «Հմտությունների մակարդակի բարձրացում» սյունակը, որպեսզի տեսնես այն հմտությունների թիվը, որոնցում սովորողները նախորդ շաբաթվա ընթացքում առաջընթաց են գրանցել: Սա կարող է հիանալի միջոց լինել՝ ճանաչելու այն սովորողներին, ովքեր հասել կամ գերազանցել են իրենց ժամանակային նպատակը, կամ միջամտել այն սովորողների համար, որոնք հմտությունների առաջադիմության համար լրացուցիչ աջակցության կարիք ունեն:
  • «Հմտություններ՝ առանց առաջընթացի» սյունակի միջոցով կարող ես պարզել, թե որ սովորողները լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Եթե մի քանի սովորող աշխատում են հմտությունների վրա, բայց առաջընթաց չեն գրանցում, սա կարող է լինել փոքր խմբերի կամ անհատական մակարդակում միջամտության հնարավորություն: Եթե դժվարություններն առաջացել են ամբողջ խմբի մակարդակում, ապա կարող ես լրացուցիչ դասընթացներ կազմակերպել՝ կոնկրետ հմտությունների ուսուցման համար։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: