If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործենք «Քան» ակադեմիայի վարպետության առաջընթացի ամփոփագրերը

Ինչպես օգտագործել «Քան» ակադեմիայի վարպետության առաջընթացի ամփոփագրերը սովորողների հետ։
«Քան» ակադեմիան մանկավարժների համար
Որպես ուսուցիչ՝ դու հասանելիություն ունես Վարպետության դասընթացի ցանկացած նպատակի կամ հմտության վերաբերյալ առաջընթացի ամփոփագրերին։ Առաջընթացի ամփոփագրերը ցույց են տալիս դասընթացի և բաժնի մակարդակով հասած վարպետության տոկոսը։

Վարպետության առաջընթացի ամփոփագրերը

Առաջընթացի ամփոփագրերը ներկայացնում են խմբի վերաբերյալ հետևյալ կարևոր ցուցանիշները․
  • Դասընթացի առաջընթաց։ Սա ցույց է տալիս դասընթացի ընդհանուր վարպետության ուղղությամբ յուրաքանչյուր սովորողի գրանցած առաջընթացը: Յուրաքանչյուր սովորողի առաջընթացի տոկոսը որոշվում է՝ սովորողի վաստակած վարպետության միավորների ընդհանուր թիվը դասընթացում առկա վարպետության միավորների ընդհանուր թվին բաժանելով: (Յուրաքանչյուր հմտություն համարժեք է 100 վարպետության միավորի):
  • Բաժնի առաջընթաց։ Սա ցույց է տալիս բաժնի ընդհանուր վարպետության ուղղությամբ յուրաքանչյուր սովորողի գրանցած առաջընթացը: Յուրաքանչյուր սովորողի առաջընթացի տոկոսը որոշվում է՝ սովորողի վաստակած վարպետության միավորների ընդհանուր թիվը բաժնում առկա վարպետության միավորների ընդհանուր թվին բաժանելով:
  • Միջին (ներկայացվում է դասընթացի և բաժնի մակարդակով)։ Այս չափման միավորն արտացոլում է տվյալ բաժնի կամ դասընթացի ուղղությամբ խմբի գրանցած վարպետության առաջընթացը։ Այն որոշվում է տվյալ բաժնի կամ դասընթացի համար խմբի բոլոր սովորողների առաջընթացները միջինացնելով։
  • Անհատական հմտության մակարդակների մասին ավելին կարող ես կարդալ այս հոդվածում։

Որտեղ գտնել վարպետության առաջընթացի ամփոփագրերը

Նախ Ուսուցչի վահանակից ընտրիր այն խումբը, որի ամփոփագրերը ցանկանում ես դիտել։
Էկրանի ձախ կողմում «Դասընթացի վարպետություն» բաժնից ընտրելով «Առաջընթաց» տողը՝ դու կտեսնես ստորև ներկայացված ամփոփագիրը։
Ուշադրություն։ Որպեսզի «Առաջընթաց» ներդիրը քեզ հասանելի լինի, նախ անհրաժեշտ է խմբին դասընթացի վարպետության նպատակ հանձնարարել: Դասընթացի վարպետության նպատակներ սահմանելու մասին ավելին՝ այս հոդվածում:
Մկնիկի սլաքը տեղաշարժիր առաջընթացի սյուների վրայով, և առաջընթացի այդ մակարդակին հասած կոնկրետ սովորողների անունները կհայտնվեն ավելի թավ։ Այս ամփոփագիրը, հիմնվելով ամբողջ խմբի առաջընթացի վրա, ցույց է տալիս նաև դասընթացի առաջընթացի միջինը փոքր շրջանի մեջ։
Այս էջի ներքևում ներկայացված են դասընթացի առանձին բաժինները։ Բաժնի մակարդակով առաջընթացին ծանոթանալու համար սեղմիր բաժիններից մեկի անունը։
Դասընթացի առաջընթացի ամփոփագրի նման՝ Բաժնի առաջընթացի ամփոփագիրը ցույց է տալիս սովորողների՝ ամբողջ բաժնում աշխատելիս գրանցած վարպետության առաջընթացը։
Մկնիկի սլաքը առաջընթացի սյուների վրայով տեղաշարժելու դեպքում առաջընթացի այդ մակարդակին հասած կոնկրետ սովորողների անունները կհայտնվեն ավելի թավ։ Այս ամփոփագիրը ցույց է տալիս նաև բաժնի առաջընթացի միջինը փոքր շրջանի մեջ։
Խմբի կամ սովորողի՝ կոնկրետ հմտության մակարդակի առաջընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար օգտագործիր «Քան» ակադեմիայի Հմտությունների ամփոփագիրը։
Ուշադրություն։ Որոշ ուսուցիչներ Դասընթացի և Բաժնի առաջընթացի ամփոփագրերն օգտագործում են որպես սովորողներին մոտիվացնելու միջոց: Նրանք առաջընթացի ամփոփագիրը գրատախտակի կամ էկրանի վրա ներկայացնում են ամբողջ դասարանին։ Մենք խորհուրդ ենք տալիս ամփոփագրերն ամբողջ դասարանին ներկայացնելիս թաքցնել առանձին սովորողների անունները՝ սեղմելով էկրանի վերևի աջ մասում «Թաքցնել սովորողներին» կոճակը։
Ավարտելուց հետո սովորողների անունները վերադարձնելու համար վերևի աջ մասում սեղմիր «Ցույց տալ սովորողներին» կոճակը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: