If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործենք «Քան» ակադեմիան անհատականացված պարապմունքի և վարպետության համար

«Քան» ակադեմիան մանկավարժների համար
«Քան» ակադեմիայում մենք հավատում ենք, որ բոլոր սովորողները կարող են վարպետանալ ցանկացած առարկայի և հասկացության մեջ: Այս համոզմունքի վրա հիմնվելով՝ մեր վարպետության համակարգը մոտիվացնող ուսումնական փորձառության միջոցով խրախուսում է սովորողներին խորապես հասկանալ հասկացությունները։

Օգտագործենք Վարպետության դասընթացը սովորողների հետ

Այնուամենայնիվ, միայն վարպետության համակարգը բավարար չէ, որպեսզի սովորողները հասնեն իրենց լիարժեք ուսուցման ներուժին: Սովորողների անհատականացված կրթական ուղու անբաժանելի մաս են կազմում նրանց աջակցող ուսուցիչները։ Մեր նպատակն է «Քան» ակադեմիայի վարպետության համակարգին համահունչ գործիքների ու ամփոփագրերի միջոցով օգնել ուսուցիչներին բացահայտել յուրաքանչյուր սովորողին հատուկ մարտահրավերներն ու հնարավորությունները: Սովորողի և խմբի կատարողականի վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում առանցքային նշանակություն ունեն Վարպետության առաջընթացի ամփոփագրերը: Դրանք յուրաքանչյուր գործողության ավարտից անմիջապես հետո թարմացվում են և ցույց են տալիս այն ուղին, որը յուրաքանչյուր սովորող անցնում է իր վարպետության նպատակին հասնելու համար (Առաջընթացի ամփոփագրերի մասին ավելին՝ այստեղ
Մենք խորհուրդ ենք տալիս ուսուցիչներին սահմանել դասընթացի վարպետության նպատակ: Այն համադրելով առաջադրանքների հետ (Առաջադրանքներ ստեղծելու մասին ավելին՝ այստեղ)՝ այս մոտեցումը խրախուսում է սովորողներին աշխատել դեպի հստակ նպատակ՝ վարպետացած հմտություններ՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ յուրաքանչյուր սովորողի կրթական ուղին լինի անկախ և իր կարիքներին համապատասխան:

Ինչպես ստեղծել վարպետության նպատակ

Ընտրիր քո խմբերից մեկը։
Էկրանի ձախ մասում ընտրիր Վարպետության դասընթացի «Նպատակներ» բաժինը։
Սեղմիր «Ստեղծել նպատակ» կոճակը։
Ընտրիր որևէ դասընթաց կամ խմբին հանձնարարիր նոր դասընթաց՝ սեղմելով «Խմբագրել դասընթացները»: Ընտրիր սովորողներին և նպատակի վերջնաժամկետը: Դու կարող ես վարպետության նպատակ սահմանել կոնկրետ սովորողի, սովորողների խմբի կամ ամբողջ դասարանի համար։ Բացի այդ, հիշիր, որ «Քան» ակադեմիայի դասընթացները նախատեսված են ամբողջ տարվա բովանդակության համար, ուստի սահմանիր համապատասխան վերջնաժամկետներ:
Սեղմիր «Ստեղծել նպատակ» կոճակը։
Ստուգիր, որ յուրաքանչյուր սովորողին ճիշտ նպատակ է հանձնարարված՝ վերանայելով Վարպետության դասընթացի «Նպատակներ» բաժինը: Այս էկրանը կհայտնվի «Ստեղծել նպատակ» կոճակը սեղմելուց հետո, և ցանկացած պահի կարող ես գտնել այն՝ էկրանի ձախ կողմում ընտրելով Վարպետության դասընթացի «Նպատակներ» ներդիրը։
(Ցանկացած պահի դու կարող ես վերադառնալ այս էջ և խմբագրել կամ թարմացնել վարպետության նպատակը։)
Ուշադրություն։ Վարպետության դասընթացի՝ սովորողի փորձառության մասին ավելին տես այս տեսանյութում:

Ինչպես վերահսկել վարպետության առաջընթացը

  1. Վարպետության առաջընթացը դիտելու համար էկրանի ձախ կողմում ընտրիր Վարպետության դասընթացի «Առաջընթաց» ներդիրը: Էկրանին կարող ես տեսնել դասընթացի մակարդակով առաջընթացը: (Առաջընթացի ամփոփագրերի մասին ավելին՝ այստեղ)։ Ուսուցիչները, որոնք սահմանում են դասընթացի վարպետության բազմաթիվ նպատակներ, կարող են տեսնել այլ դասընթացների վարպետությունը՝ էջի վերևում բացվող ցանկից այլ դասընթաց ընտրելով։
  1. Սեղմելով ցանկացած բաժնի վրա՝ կարող ես տեսնել տվյալ բաժնի առաջընթացի ամփոփագիրը:
  1. Հմտությունների ամփոփագրին կարող ես ծանոթանալ էկրանի ձախ կողմում «Գործողությունների ակնարկ» ներդիրում: (Հմտությունների ամփոփագրի մասին ավելին՝ այստեղ:
Ուշադրություն։ Սովորողները կարող են ստուգել իրենց առաջընթացը Սովորողի էջից։

Մի քանի հիշեցում

  • Բացատրիր սովորողներին, թե ինչ է Դասընթացի վարպետության նպատակը, ինչպես են նրանք աշխատելու այդ նպատակին, միջանկյալ նպատակներին և վերջնաժամկետներին հասնելու համար: Մենք ուսուցիչներին խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ներառել սովորողներին նպատակների ձևավորման և որոշումների կայացման գործընթացներում:
  • Ստեղծիր «Քան» ակադեմիայի գրաֆիկ, ըստ որի սովորողները կաշխատեն Դասընթացի վարպետության նպատակի ուղղությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս սահմանել շաբաթական առնվազն 30-45 րոպե՝ սովորելու համար, և երկու հմտության մակարդակի բարձրացում:
  • Գնահատիր սովորողների կատարողականը՝ օգտվելով առաջընթացի ամփոփագրերից, և օգտագործիր այս տեղեկատվությունը ուսումնական նպատակների ճշգրտման և սովորողների հետ տվյալների վրա հիմնված զրույցներ վարելու համար: Հնարավոր է՝ պարզես, որ որոշ սովորողներ դժվարանում են առաջադիմության հարցում՝ նախնական գիտելիքների բացակայության պատճառով: Այդ դեպքում կարող ես լրացուցիչ նյութեր հանձնարարել, որը կօգնի զարգացնել նրանց հիմնարար հմտությունները:
  • Դասընթացի վարպետություն հանձնարարելու դեպքում սովորողները պետք է վարպետանան դասընթացում առկա բոլոր հմտություններում, որպեսզի հասնեն 100%-ի։ Իրականում մենք խորհուրդ ենք տալիս սովորողներին իրենց համար նպատակ սահմանել վարպետանալ դասընթացի մոտ 90%-ի չափով: Դասընթացը կհամարվի ավարտված, եթե սովորողները հասնեն դասընթացի 90% կամ ավելի վարպետության: Սա կարող է որոշ ժամանակ պահանջել, ուստի այնպես պլանավորիր դասը, որ սովորողները սահմանված ժամկետում կարողանան հասնել նպատակին: (Եթե երբևէ ցանկանաս փոխել վերջնաժամկետը, պարզապես սեղմիր Վարպետության դասընթացի «Նպատակներ» ներդիրը և թարմացրու վերջնաժամկետը):

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: