If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

«Քան» ակադեմիայի գաղտնիության քաղաքականություն

«Քան» ակադեմիան հավատարիմ է գաղտնիության հետևյալ սկզբունքներին․
  • Մենք ջանք չենք խնայում քեզ համար ապահով առցանց միջավայր ստեղծելու համար։
  • Մենք քո անձնական տվյալները ոչ ոքի չենք տալիս։ Մենք սկսել ենք որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, հետևաբար քեզ գիտելիք տալու և քո վստահությանն արժանանալու ձգտումը մեր կողմից որևէ շահույթ ստանալու դրդապատճառ չունի։
  • Մենք աշխատում ենք մեզ տրված տվյալները կառավարելու հնարավորություն տալ քեզ։ Քո անձնական տվյալների ապահովությունը մեզ համար շատ կարևոր է։
  • Մենք հավելյալ ուշադրություն ենք դարձնում մեր երիտասարդ սովորողներին, օրինակ՝ սահմանափակ թույլտվություններով երեխաների հաշիվներում ավտոմատ կերպով սառեցվում են անձնական տվյալները հրապարակելու կամ այլ օգտատերերի համար տեսանելի դարձնելու հնարավորությունները։
  • «Քան» ակադեմիան ոչինչ չի գովազդում։ Մենք քո տվյալները օգտագործում ենք ոչ թե քո կարողությունները վաճառելու, այլ քեզ կրթական լավագույն փորձով ապահովելու համար։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: