If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մաթեմատիկա

Մանկապարտեզ

Սովորիր մանկապարտեզի մաթեմատիկա. հաշվում, ներածական գումարում ու հանում և ավելին (համաձայն ընդունված կրթական չափանիշներին)։

Մաթանալիզի հիմունքներ

Նախքան մաթանալիզին անցնելը սովորիր տարրական մաթանալիզ։ Այս բաժնում ուսումնասիրում ենք եռանկյունաչափություն, կոնական հատույթներ, մատրիցներ, կոմպլեքս թվեր, կոմբինատորիկա և այլն (համապատասխանեցված պետական չափորոշիչներին)։

1-ին դասարան

Ծանոթացիր 20–ից փոքր բնական թվերին, սովորիր դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել, թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս, ճանաչիր երկրաչափական մարմինները և պատկերները։

2-րդ դասարան

Ուսումնասիրիր 20–ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000–ի սահմաններում, գաղափար կազմիր բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, սովորիր միանիշ թվերի բազմապատկման աղյուսակը, շարունակիր ծանոթացումը երկրաչափական մարմիններին։

3-րդ դասարան

Ուսումնասիրիր բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ինքդ իրականացրու տարբեր գործողություններ: Ծանոթացիր թվագրության ոչ դիրքային համակարգերի հետ: Շարունակիր ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ: Գաղափար կազմիր տվյալների, դրանց ստացման և մշակման մասին: Ձևավորիր գիտելիքներ և կարողություններ՝ տեքստային խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:

4-րդ դասարան

Զարգացրու բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններդ, խորացրու գիտելիքներդ բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների և դրանց չափման մասին, ծանոթացիր ամբողջի, մասի, կոտորակի մասին, ընդլայնիր պատկերացումներդ երկրաչափական պատկերների մասին, ծանոթացիր կոորդինատային ճառագայթին, անկյանը:

5-րդ դասարան

Զարգացրու բազմանիշ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններդ, խորացրու գիտելիքներդ բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների և դրանց չափման մասին, ծանոթացիր կոտորակներին և խառը թվերին, կատարիր թվաբանական գործողություններ կոտորակներով ու խառը թվերով, ընդլայնիր պատկերացումներդ երկրաչափական պատկերների մասին, ծանոթացիր բազմանկյուններին և տարբերակիր անկյունները, սովորիր հաշվել մակերես և ծավալ։

6-րդ դասարան

Ծանոթացիր հարաբերություններին, համեմատություններին, տոկոսներին և մասշտաբին, լուծիր տառային արտահայտություններ, տոկոսներ, հարաբերություն և ուղիղ համեմատականություն ներառող պարզ խնդիրներ, օգտագործիր հավանականության հետ կապված լեզուն՝ իրադարձությունները քննարկելու, հավանականությունը գնահատելու համար, ծանոթացիր բացասական, հակադիր, ռացիոնալ թվերին, կատարիր թվաբանական գործողություններ այդպիսի թվերով, ծանոթացիր կոորդինատային համակարգին, սովորիր մեկնաբանել շրջանաձև, սյունակային և պատկերային գրաֆիկները, տվյալներրը ներկայացրու գրաֆիկների տեսքով, հաշվիր տարբեր երկրաչափական մարմինների մակերևույթի մակերեսը, ուղղանկյան մակերեսն ու ուղղանկյունանիստի ծավալը։

7-րդ դասարան. հանրահաշիվ

Ծանոթացիր միանդամներին և բազմանդամներին, կատարիր թվաբանական գործողություններ միանդամների և բազմանդամների հետ, սովորիր կրճատ բազմապատկման բանաձևերը, բազմանդամները վերլուծիր բաղադրիչների, ծանոթացիր մեկ անհայտով գծային հավասարումներին, սովորիր դրանց լուծման եղանակներն ու լուծիր խնդիրներ գծային հավասարումների միջոցով, գաղափար կազմիր ֆունկցիայի մասին, ծանոթացիր կոորդինատային հարթությանն ու նրա առանցքներին, փորձիր գծել տրված ֆունկցիայի գրաֆիկը կոորդինատային հարթության վրա։

7-րդ դասարան. երկրաչափություն

Ծանոթացիր երկրաչափական տերմիններին և գաղափարներին, սովորիր տարբերակել ուղիղը, հատվածն ու ճառագայթը, ծանոթացիր անկյուններին և դրանց հատկություններին, սովորիր չափել հատվածի երկարությունն ու անկյան աստիճանային չափը, բացահայտիր՝ կից և հակադիր անկյուններն ու դրանց հատկությունները, ծանոթացիր զուգահեռ և ուղղահայաց ուղիղներին, ծանոթացիր եռանկյուններին, դրանց տեսակներին, սովորիր հավասարության հայտանիշները, կառուցիր եռանկյուններ, ծանոթացիր ուղղահայացի, միջնագծի և բարձրության հատկություններին, բացահայտիր եռանկյան կողմերի և անկյունների միջև եղած առնչությունները։

8-րդ դասարան. հանրահաշիվ

Ծանոթացիր գծային հավասարումների համակարգերին, լուծիր այդպիսի համակարգեր տարբեր եղանակներով, ծանոթացիր ամբողջ ցուցչով աստիճանի գաղափարին և հատկություններին, կատարիր գործողություններ հանրահաշվական կոտորակներով, իմացիր՝ որոնք են կոչվում պարբերական տասնորդական կոտորակներ և ինչպես կատարել գործողություններ դրանցով, ծանոթացիր թվային անհավասարություններին և դրանց հատկություններին, պատկերիր դրանք թվային ուղղու վրա, լուծիր գծային անհավասարումների համակարգեր, սովորիր ֆունկիցաների հատկությունները, ծանոթացիր դրանց գրաֆիկներին, գաղափար կազմիր քառակուսի արմատի և դրա հատկությունների վերաբերյալ, պարզեցրու և լուծիր քառակուսային եռանդամի վերաբերյալ խնդիրներ, ծանոթացիր հիմնական ֆունկցիաների գրաֆիկներին։