If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գիտական նշագրում․ ամփոփում

Կրկնիր գիտական նշագրման հիմունքներն ու մի քանի գործնական խնդիր լուծիր։

Գիտական նշագրում

Թիվը գրված է գիտական նշագրումով, երբ այն մեծ է կամ հավասար 1-ի, բայց փոքր է 10-ից, և բազմապատկված է 10-ի աստիճանով:
Հետևյալ թվերը ներկայացված են գիտական նշագրումով.
  • 5,4×103
  • 8,013×106
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին գիտական նշագրման մասին: Նայիր այս տեսանյութը:

Թվերի գրառումը գիտական նշագրումով

10-ից մեծ թվեր

Եթե 10-ից մեծ թիվ ունենք, ապա տասնորդական կետը տեղափոխում ենք դեպի ձախ այնքան, մինչև ստանանք 1-ի և 10-ի միջև ընկած թիվ: Հետո հաշվում ենք, թե քանի անգամ ենք տասնորդական կետը տեղափոխել և գրում ենք այն որպես 10-ի աստիճանացույց: Վերջում գրում ենք մեր թիվը՝ բազմապատկած 10-ի աստիճանով:
Օրինակ
արի 604000-ը գրենք գիտական նշագրումով:
Եթե տասնորդական կետը տեղափոխենք դեպի ձախ մեկ անգամ, կստանանք 60400,0: Պետք է շարունակենք տեղափոխել այն, մինչև 1-ի և 10-ի միջև ընկած թիվ ստանալը:
Պետք է տասնորդական կետը տեղափոխենք դեպի ձախ 5 անգամ:
Այժմ ունենք 6,04:
Վերջում 6,04-ը բազմապատկում ենք 105-ով:
604000-ը գիտական նշագրումով կլինի՝ 6,04×105:

1-ից փոքր թվեր

Եթե ունենք 1-ից փոքր թիվ, ապա տասնորդական կետը տեղափոխում ենք դեպի աջ այնքան, մինչև ստանանք 1-ի և 10-ի միջև ընկած թիվ: Հետո հաշվում ենք, թե քանի անգամ ենք տասնորդական կետը տեղափոխել և գրում ենք այն որպես 10բացասական աստիճանացույց: Վերջում գրում ենք մեր թիվը՝ բազմապատկած 10-ի աստիճանով:
Օրինակ
արի 0,0058-ը գրենք գիտական նշագրումով:
Եթե տասնորդական կետը տեղափոխենք դեպի աջ 3 անգամ, կստանանք 1-ի և 10-ի միջև ընկած թիվ:
Այժմ ունենք 5,8:
Վերջում գրում ենք՝ 5,8 անգամ 103:
0,0058-ը գիտական նշագրումով կլինի՝ 5,8103:

Պարապիր

Խնդիր 1
Տրված թիվն արտահայտիր գիտական նշագրումով:
245600000000

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ։ Նայիր այս առաջադրանքը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: