If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պտույտներ. ամփոփում

Կրկնիր պտույտների հիմունքները և փորձիր ինքնուրույն մի քանի պտույտ կատարել։

Ի՞նչ է պտույտը

Պտույտը երկրաչափական ձևափոխության տեսակ է, որը պատկերի ցանկացած կետ պտտում է տրված կետի շուրջը տրված աստիճանային չափով:
Օրինակ, դիտելով IDEAL հնգանկյան պտույտը (0;1) կետի շուրջը՝ կարող ենք տեսնել, որ պտտման անկյունը ներքևում է, որը, պատկերն իր օրիգինալ դիրքից պտտելու հետ, գնալով մեծանում է։
Պտույտի արդյունքը մի նոր պատկեր է, որն անվանում են կերպար։ Կերպարը հավասար է օրիգինալ պատկերին՝ նախակերպարին։
Եթե ուզում ես իմանալ ավելին պտույտների վերաբերյալ, նայիր տեսանյութը.

Պտույտների կատարում

Չնայած պատկերը կարելի է պտտել ցանկացած աստիճանով, սովորաբար պտտում են այնպիսի անկյուններով, ինչպիսիք են 45-ը, 180-ը և այլն։
Եթե աստիճանը ցույց տվող թիվը դրական է, ուրեմն պատկերը պետք է պտտվի ժամսլաքին հակառակ ուղղությամբ։
Եթե աստիճանը ցույց տվող թիվը բացասական է, ուրեմն պատկերը պտտվելու է ժամսլաքի ուղղությամբ։
Պատկերը կարող ենք պտտել ցանկացած կետի շուրջ։
Օրինակ
OAR եռանկյունը պտտիր 60-ով (2;3) կետի շուրջը։
Պտտման կենտրոնը (2;3) կետն է:
60-ով պտույտը յուրաքանչյուր կետ պտտում է (2;3) կետի շուրջը ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ Այս պտույտը OAR եռանկյունն արտապատկերում է ստորև բերված եռանկյանը։
Եթե ուզում ես իմանալ ավելին պտույտների վերաբերյալ, նայիր տեսանյութը.

Պարապիր

Խնդիր 1
NOW եռանկյունը պտտվել է 90-ով կոորդինատների սկզբնակետի շուրջը։
Պատկերիր եռանկյան կերպարն այդ պտույտի դեպքում։

Եթե ուզում ես համանման խնդիրներ փորձել, նայիր վարժությունը.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: