If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պատկերների զուգահեռ տեղափոխությունը

Սովորիր գտնել տրված պատկերի կերպարը զուգահեռ տեղափոխության արդյունքում և գծել այն։

Ներածություն

Այս հոդվածում մենք կվարժվենք զուգահեռ տեղափոխել պատկերները։ Մաթեմատիկական լեզվով ասած՝ կսովորենք գծել տվյալ պատկերի կերպարը տվյալ զուգահեռ տեղափոխության դեպքում։
a;b զուգահեռ տեղափոխությունը ձևափոխություն է, որի արդյունքում բոլոր կետերը x-երի առանցքի ուղղությամբ տեղաշարժվում են a միավորով, իսկ y-ների առանցքի ուղղությամբ՝ b միավորով։ Նման ձևափոխությունը ներկայացնում ենք T(a;b) տեսքով։

Մաս 1․ Կետերի զուգահեռ տեղափոխությունը

Արի ուսումնասիրենք նմուշ-խնդիրը։

Գտիր A(4;7) կետի A պատկերը T(10;5) ձևափոխության արդյունքում։

Լուծում

T(10;5) զուգահեռ տեղափոխության արդյունքում բոլոր կետերը x-երի առանցքի ուղղությամբ տեղաշարժվում են 10 միավորով, իսկ y-ների առանցքի ուղղությամբ՝ +5 միավորով։ Այլ կերպ ասած՝ բոլոր կետերը տեղաշարժվում են 10 միավոր ձախ և 5 միավոր վերև։
Այժմ կարող ենք պարզապես A(4;7) կետից գնալ 10 միավոր ձախ և 5 միավոր վերև։
A-ը կարող ենք գտնել նաև հանրահաշվորեն։
A=(410;7+5)=(6;2)

Քո հերթն է

Խնդիր 1

Գտիր B(6;2) կետի պատկերը T(4;8) ձևափոխության արդյունքում։

Խնդիր 2

Գտիր (23;15) կետի պատկերը T(12;32) զուգահեռ տեղափոխության արդյունքում։
(
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
;
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
)

Մաս 2․ Հատվածների զուգահեռ տեղափոխություն

Արի ուսումնասիրենք նմուշ-խնդիրը։

Դիտարկիր ստորև բերված CD հատվածը։ Արի այն ենթարկենք T(9;5) զուգահեռ տեղափոխության։

Լուծում

Հատվածների զուգահեռ տեղափոխության դեպքում առանձին-առանձին տեղաշարժում ենք վերջինս կազմող կետերը։
Բարեբախտաբար, կարիք չկա տեղաշարժել բոլոր կետերը, որոնք անթիվ են։ Փոխարենը տեղաշարժում ենք միայն ծայրակետերը։
Քանի որ բոլոր կետերը տեղաշարժվում են նույն ուղղությամբ և նույն հեռավորությամբ, CD հատվածի կերպարը կլինի այն հատվածը, որի ծայրակետերն են C-ը և D-ը։

Մաս 3․ Բազմանկյունների զուգահեռ տեղափոխություն

Արի ուսումնասիրենք նմուշ-խնդիրը։

Դիտարկիր ստորև բերված EFGH քառանկյունը։ Արի գծենք վերջինիս EFGH պատկերը T(6;10) զուգահեռ տեղափոխության արդյունքում։

Լուծում

Բազմանկյունների զուգահեռ տեղափոխության դեպքում առանձին-առանձին տեղաշարժում ենք վերջինս կազմող հատվածները։
Մենք գտանք E, F, G և H կետերի պատկերները և միացրինք դրանք։

Քո հերթն է

Խնդիր 1

Գծիր IJK եռանկյան պատկերը T(5;2) զուգահեռ տեղափոխության արդյունքում։

Խնդիր 2

Գծիր LM և NO հատվածների պատկերները T(10;0) զուգահեռ տեղափոխության արդյունքում։

Բարդ խնդիր

PQR եռանկյունը ենթարկվել է T(4;7) զուգահեռ տեղափոխության։ PQR կերպար եռանկյունը պատկերված է ստորև։
Գծիր PQR եռանկյունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: