If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ուղղանկյունանիստի ծավալը․ ամփոփում

Կրկնիր ծավալի հիմունքները և փորձիր մի քանի վարժություն լուծել։

Ինչ է ծավալը

Ծավալը տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը: Ծավալը չափվում է խորանարդ միավորներով:
Օրինակ՝ հետևյալ ուղղանկյուն պրիզմայի ծավալը 18 խորանարդ միավոր է, քանի որ այն բաղկացած է 18 հատ միավոր խորանարդներից:
Եթե ուզում ես ավելին իմանալ «ծավալ» հասկացության մասին, նայիր այս տեսանյութը։

Գտիր ուղղանկյունանիստի ծավալը

Ուղղանկյունանիստի ծավալը գտնելու համար հարկավոր է բազմապատկել պրիզմայի լայնությունը, երկարությունը և բարձրությունը:
Ուղղանկյունանիստի ծավալ= Երկարություն×Լայնություն×Բարձրություն
Եթե ուզում ես իմանալ ավելին ուղղանկյունանիստի ծավալի հաշվման վերաբերյալ, նայիր այս տեսանյութը:

Օրինակ 1

Ծավալ=Երկարություն×Լայնություն×Բարձրություն
 Ծավալ=3×2×3
 Ծավալ=18 խորանարդ միավոր

Օրինակ 2

Ծավալ=Երկարություն×Լայնություն×Բարձրություն
Ծավալ=6×5×7
Ծավալ=210 խորանարդ միավոր

Փորձնական խնդիր 1: Գտնել ծավալը բազմապատկման միջոցով

Խնդիր 1ա
Գտիր ուղղանկյունանիստի ծավալը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
սմ3

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ: Տես այս վարժությունը. Ծավալ 1

Փորձնական խնդիր 2: Գտնել ծավալը խորանարդ միավորներով

Խնդիր 2ա
Խորանարդ միավոր
Գտիր ուղղանկյունանիստի ծավալը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
խորանարդ միավոր

Եթե ուզում ես նման խնդիրներ փորձել, նայիր հետևյալ վարժությունները.
Ծավալը խորանարդ միավորներով (մաս առաջին)
Ծավալի բանաձևի դուրսբերումը

Փորձնական խնդիր 3: Բարդ խնդիրներ

Խնդիր 3ա
Ստորև բերված մարմինը բաղկացած է 2 ուղղանկյունանիստներից:
Գտիր այդ պատկերի ծավալը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
 խորանարդ սմ

Ուզո՞ւմ ես նմանատիպ խնդիրներ փորձել։ Լուծիր այս վարժությունները.
Տարրալուծիր պատկերները ծավալը գտնելու համար
Ծավալի տեքստային խնդիրներ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: