If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Առանցքային համաչափություն․ ամփոփում

Կրկնիր արտացոլումների հիմունքները և փորձիր ինքնուրույն մի քանի արտացոլում կատարել։

Ինչ է առանցքային համաչափությունը

Առանցքային համաչափությունը երկրաչափական ձևափոխության տեսակ է, որը պատկերի բոլոր կետերն արտացոլում է ուղղի նկատմամբ։
Առանցքային համաչափության արդյունքում ABC եռանկյունը ոսկեգույն ուղղի նկատմամբ արտապատկերվում է կապույտ եռանկյանը։
Համաչափության արդյունքում ստանում ենք նոր պատկեր, որին անվանում ենք կերպար։ Կերպարը հավասար է սկզբնական պատկերին՝ նախակերպարին։
Ուզո՞ւմ ես սովորել ավելին տարբեր տեսակի ձևափոխությունների մասին: Նայիր տեսանյութը։

Իրականացնում ենք համաչափություններ

Համաչափության առանցքը սովորաբար տրվում է y=mx+b տեսքի հավասարումով։
Սկզբնական պատկերի՝ նախակերպարի յուրաքանչյուր կետ համաչափության առանցքից գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ նրա կերպարի համապատասխան կետը։
Օրինակ
Կառուցիր PQ-ի համաչափը y=x ուղղի նկատմամբ։
Նախ պետք է գտնենք y=x համաչափության առանցքը։ Անկյունային գործակիցը 1 է, իսկ y-ների առանցքի հետ հատման կետի օրդինատը՝ 0։
Երբ PQ-ն կազմող կետերը համաչափ արտապատկերում ենք y=x ուղղի նկատմամբ, դրանք շարժվում են ուղղահայաց ուղղությամբ և հայտնվում են ուղղի հակառակ կողմում՝ նրանից նույն հեռավորության վրա։
Ուշադրություն դարձրու, որ y=x ուղղի նկատմամբ համաչափության դեպքում ցանկացած (a;b) կետ արտապատկերվում է (b;a) կետին։
y=x ուղղի նկատմամբ համաչափության դեպքում PQ-ն արտապատկերվում է ստորև բերված կապույտ ուղղին։
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին արտացոլումների վերաբերյալ, նայիր այս տեսանյութը։

Պարապիր

Խնդիր 1
Պատկերիր ABC եռանկյան կերպարը y-ների առանցքի նկատմամբ համաչափության դեպքում։

Ուզո՞ւմ ես փորձել համանման խնդիրներ։ Նայիր այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: