If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ուղղանկյուն եռանկյուն. եռանկյունաչափություն. ամփոփում

Կրկնիր ուղղանկյուն եռանկյան եռանկյունաչափությունն ու դրա միջոցով խնդիրներ լուծելու հմտությունները:

Եռանկյունաչափության հիմնական ֆունկցիաները

sin(A)=Դիմացի էջՆերքնաձիգ
cos(A)=Կից էջՆերքնաձիգ
tan(A)=Դիմացի էջԿից էջ
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին սինուսի, կոսինուսի և տանգենսի մասին: Նայիր այս տեսանյութը:

Գործնական խնդիրների առաջին խումբ. գտիր կողմի երկարությունը

Եռանկյունաչափությունը կարող է օգտագործվել՝ ուղղանկյուն եռանկյան անհայտ կողմի երկարությունը գտնելու համար:
Ունենք B-ի չափը և ներքանձիգի-ի երկարությունը: Պահանջվում է գտնել Bդիմացի էջի երկարությունը: Այդ մեծությունները պարունակող եռանկյունաչափական ֆունկցիան սինուսն է:
sin(B)=ACABsin(40)=AC7B=40,AB=77sin(40)=AC
Այժմ հաշվենք հաշվիչով և կլորացնենք:
AC=7sin(40)4,5
Խնդիր 1․1
BC=
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Կլորացրու պատասխանդ մինչև ամենամոտ հարյուրերորդականը:

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ։ Տես այս առաջադրանքը:

Գործնական խնդիրների երկրորդ խումբ. գտիր անկյան չափը

Եռանկյունաչափությունը կարող է օգտագործվել նաև անհայտ անկյունը գտնելու համար: Օրինակ՝ արի գտնենք A-ի աստիճանային չափը տրված եռանկյան մեջ.
Ունենք անհայտ անկյան կից էջի և ներքնաձիգի երկարությունները: Այդ մեծությունները պարունակող եռանկյունաչափական ֆունկցիան կոսինուսն է:
cos(A)=ACABcos(A)=68AC=6,AB=8A=cos1(68)
Այժմ հաշվենք հաշվիչով և կլորացնենք:
A=cos1(68)41,41
Խնդիր 2․1
A=
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Կլորացրու պատասխանդ մինչև ամենամոտ հարյուրերորդական:

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ: Նայիր այս առաջադրանքը:

Գործնական խնդիրների երրորդ խումբ. ուղղանկյուն եռանկյունների տեքստային խնդիրներ

Խնդիր 3․1
Հայկը նախագծում է պտտվող ճոճանակ: Պարանի երկարությունը 5 մետր է, և առավելագույն արագության դեպքում դրանք թեքվում են 29-ով: Հայկն ուզում է, որ առավելագույն արագության դեպքում ճոճանակը լինի գետնից 2,75 մետր բարձրության վրա:
Որքա՞ն բարձր պետք է լինի ճոճանակի պարանի վերին ամրացման կետի բարձրությունը:
Կլորացրու վերջնական պատասխանը մինչև ամենամոտ հարյուրերորդական:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
մետր

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ: Նայիր այս առաջադրանքը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: