Հիմնական նյութ
12-րդ դասարան. հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր
Դասընթաց․ (12-րդ դասարան. հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր) > Բաժին 3
Դաս 4: Հետազոտության դիզայն- Վիճակագրական հարցեր
- Վիճակագրական և ոչ վիճակագրական հարցեր
- Ընտրույթի և համախմբության տարբերակում
- Շեղումների օրինակներ հարցումների ժամանակ
- Նյութի թերի լուսաբանման օրինակ, որը շեղման դրսևորում է
- Փոխկապակցվածություն և պատճառական կապ
- Արդար ընտրություն
- Պատահական ընտրույթ ձևավորելու տեխնիկաներ
- Ընտրույթի ձևավորման մեթոդներ․ ամփոփում
- Վիճակագրական հետազոտությունների տեսակները
- Փորձը բացահայտող օրինակ
- Տեսական հետազոտությունը բացահայտող օրինակ
- Ընտրույթի հետազոտությունը բացահայտող օրինակ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ընտրույթի ձևավորման մեթոդներ․ ամփոփում
Ընտրանքներ ձևավորելու մեթոդները
Վիճակագրական հետազոտություններում ընտրանքներ ձևավորելու մեթոդները ցույց են տալիս, թե համախմբությունից ինչպե՞ս ենք մենք ընտրում անդամներ հետազոտության համար:
Եթե ընտրանքը պատահականության սկզբունքով չի ձևավորված, ապա այն հավանաբար կլինի ինչ որ տեսակետից կողմնակալ և տվյալները կարող են չլինել ներկայացուցչական համախմբության համար։
Ընտրանք ձևավորելու շատ ձևեր կան, որոնցից մի մասը լավն են, իսկ մյուսները՝ վատը:
Ընտրանք ձևավորելու վատ եղանակներ
Հարմար ընտրանք: Հետազոտողն առանձնացնում է ինչ-որ ոչ պատահական կերպով ձևավորված ընտրանք, որը պատրաստ առկա է:
Օրինակ՝ հետազոտողը հարցնումն անցկացնում է որևէ փողոցով քայլող մարդկանց շրջանում:
Ինչո՞ւ սա հավանաբար կլինի կողմնակալ. տեղանքը, օրվա ժամը և այլ հանգամանքներ ստեղծում են մարդկանց կողմնակալ ընտրանք:
Կամավոր արձագանքման ընտրանք. Հետազոտողը առաջարկում է համախմբության անդամներին միանալ ընտրանքին և մարդիկ իրենք են որոշում լինել ընտրանքում և մասնակցել հետազոտությանը, թե ոչ:
Օրինակ՝ հեռուստահաղորդման հյուրը իր հեռուստադիտողներին առաջարկում է այցելել իր կայք և մասնակցել առցանց հարցմանը:
Ինչո՞ւ է ընտրույթի այս կերպ ձևավորումը հավանաբար կողմնակալ. մարդիկ, ովքեր նայում են տվյալ հաղորդումը և ժամանակ են հատկացնում արձագանքելու հարցմանը, հակված են ունենալ նմանատիպ կարծիքներ, քան համախմբության մնացած մասը:
Ընտրանք ձևավորելու լավ եղանակներ
Պարզ պատահական ընտրանք. Համախմբության յուրաքանչյուր անդամ և անդամների բազմություն հավասար հավանականություն ունի ընտրանքի մեջ ներառված լինելու։ Համակարգչային ծրագրեր, պատահական թվերի գեներատորներ, կամ այսպիսի այլ տեսակի շանսերի ընտրության պրոցեսներ են պահանջվում պարզ պատահական ընտրանք ձևավորելու համար։
Օրինակ: Ուսուցիչն աշակերտների անունները գրում է թերթիկների վրա, փաթաթում թղթերը, լցնում գլխարկի մեջ և առանց նայելու վերցնում մի քանիսը՝ աշակերտների ընտրանք ձևավորելու նպատակով:
Ինչո՞ւ է սա լավ ընտրանք. պատահական ընտրանքները սովորաբար արդար ձևով են ներկայացնում համախմբությունը, քանի որ դրանք չեն նախընտրում որոշակի անդամների:
Տեսակավորված պատահական ընտրանք: Նախ համախմբությունը տրոհվում է խմբերի: Ընտրանքի մեջ ներառվում են խմբերից յուրաքանչյուրից պատահականորեն ընտրված անդամներ:
Օրինակ: Ուսանողների շրջանում հարցում իրականացնելու համար ընտրանքը կազմվում է 100 ուսանողներից, որոնցից 25-ն առաջին կուրսեցի են, 25-ը՝ երկրորդ, 25-ը՝ երրորդ, և մնացած 25-ը՝ չորրորդ:
Ինչո՞ւ է սա լավ ընտրույթ. տեսակավորված ընտրանքը երաշխավորում է, որ յուրաքանչյուր խմբից անդամներ ներառված կլինեն ընտրանքի մեջ, ուստի ընտրանք ձևավորելու այս մեթոդը լավն է, եթե մենք ցանկանում ենք խմբերից յուրաքանչյուրից անդամներ լինեն:
Խմբավորված պատահական ընտրույթ: Նախ համախմբությունը տրոհվում է խմբերի, այնուհետև ընտրանքը կազմվում է՝ վերցնելով պատահականորեն ընտրված խմբի բոլոր անդամներին:
Օրինակ: Ավիաընկերությունը ցանկանում է հարցում անցկացնել իր հաճախորդների շրջանում և որևէ օր պատահականորեն ընտրում է որևէ 5 թռիչքներ, և ընտրանքում ներառում այդ թռիչքներից յուրաքանչյուրի բոլոր ուղևորներին:
Ինչո՞ւ է սա լավ. խմբավորված ընտրանքի ժամանակ հարցմանը մասնակցում են որոշ խմբերի բոլոր անդամները: Լավ է, երբ յուրաքանչյու խումբն արտացոլում է համախմբությունը՝ որպես մեկ ամբողջություն:
Համակարգված պատահական ընտրույթ: Համախմբության անդամներին դասավորում են որոշակի հերթականությամբ: Առաջինն ընտրվում է պատահականության սկզբունքով, որից հետո ընտրվում է յուրաքանչյուր n-րդ անդամը ու նրանցով կազմվում է ընտրանքը:
Օրինակ: Դպրոցի տնօրենը վերցնում է բոլոր աշակերտների ցանկը՝ ըստ նրանց ազգանվան առաջին տառերի՝ դասակարգված այբբենական կարգով: Նա ընտրում է մեկին պատահականության սկզբունքով և այնուհետև ընտրում է դրանից հետո եկող յուրաքանյուր 20, start superscript, start text, t, h, end text, end superscript-րդ աշակերտին՝ հարցում անցկացնելու նպատակով։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։