Հիմնական նյութ
12-րդ դասարան. հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր
Դասընթաց․ (12-րդ դասարան. հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր) > Բաժին 3
Դաս 2: Քանակական տվյալների ներկայացում և համեմատում- Տվյալների ներկայացում
- Հաճախականության աղյուսակներ և կետային գրաֆիկներ
- Հաճախականության աղյուսակների կազմում
- Կետային գրաֆիկների և հաճախականության աղյուսակների ընթերցում
- Հիստոգրամի կառուցում
- Հիստոգրամների մեկնաբանում
- Կառուցել հիստոգրամներ
- Հիստոգրամների ընթերցում
- Հիստոգրամներ․ ամփոփում
- Ցողուն-տերև գրաֆիկներ
- Ցողուն-տերև գրաֆիկների ընթերցում
- Ցողուն-տերև գրաֆիկների ընթերցում
- Բաշխման ձևեր
- Փնջեր, դատարկ տարածություններ, գագաթներ և տարանջատված արժեքներ
- Բաշխումների համեմատում կետային գրաֆիկների միջոցով (խնդրի օրինակ)
- Բաշխումների համեմատում
- Կետային գրաֆիկների, հիստոգրամների և տուփերով գրաֆիկների համեմատում
- Ներկայացված տվյալների համեմատում
- Օրինակներ․ բաշխումների համեմատում
- Տվյալների բաշխումների համեմատում
- Կենտրոնի և ցրվածության համեմատում
- Գծապատկերների ընթերցում
- Մոլորեցնող գծապատկերներ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Հիստոգրամներ․ ամփոփում
Հիստոգրամներ
Հիստոգրամը ցուցադրում է թվային տվյալները՝ խմբավորելով դրանք միևնույն երկարությամբ «հատվածներում»: Յուրաքանչյուր հատվածի վրա կառուցված է սյուն, որի բարձրությունը հավասար է այդ հատվածին համապատասխանող արժեքներ ունեցող տվյալների քանակին:
Հատվածները հաճախ անվանում են «միջակայքերեր» կամ «դասեր»:
Հիստոգրամի ընթերցում
Սյան բարձրությունը հուշում է, թե դրան համապատասխանող տվյալից քանի հատ կա:
Օրինակ՝ այս հիստոգրամն ասում է, որ Լևոնի հողակտորում կա 8 դդում, որոնց զանգվածներն ընկած են 6-ից 9 կիլոգրամների միջև:
Հիստոգրամների ընթերցումն ավելի լավ հասկանալու համար կարող ես դիտել այս տեսանյութը:
Նմանատիպ այլ խնդիրներ փորձելու համար տես այս վարժությունը:
Հիստոգրամի կառուցում
Ստորև տրված են գոլֆ խաղալիս Լուիզայի վերջին 8 հարվածներից գնդակի գլորման հեռավորությունները (մետրերով):
Ահա թե ինչպես պետք է հիստոգրամ կառուցել այս տվյալներով:
Քայլ 1: Նախ որոշենք միջակայքերի երկարությունը: Եթե 0-ից 250 տվյալները նկարագրելու համար միջակայքերի երկարությունը վերցնենք 50, ապա կունենանք 5 միջակայք:
Չկա որևէ օրենք, թե քանի միջակայք պետք է օգտագործել, ընդամենը պետք է խուսափել չափազանց շատ կամ չափազանց քիչ քանակությամբ միջակայքերի օգտագործումից:
Քայլ 2: Հաշվենք, թե քանի տվյալ է ընկած յուրաքանչյուր միջակայքում:
Գլորման հեռավորություն (մետր) | Տվյալների կետեր | Գլորումների թիվ |
---|---|---|
0-49 | 23 | 1 |
50-99 | 78 | 1 |
100-149 | 130, comma, 147 | 2 |
150-199 | 156, comma, 177, comma, 184 | 3 |
200-249 | 213 | 1 |
Քայլ 3: x-երի առանցքի վրա նշենք 0-250 միջակայքը՝ օգտագործելով 50 երկարությամբ միջակայքեր: Նշանակենք x-երի առանցքը «Գլորման հեռավորություն (մետրերով)»:
Քայլ 4:. y-ների առանցքի վրա նշենք մինչև 3 բնական թվերը, քանի որ դա լինելու է ամենաբարձր սյունակի բարձրությունը:
Քայլ 5: Յուրաքանչյուր միջակայքի համար գծենք սյունակ, որի բարձրությունը հավասար կլինի այդ միջակայքում գլորումների քանակին:
Հիստոգրամներ կառուցելն ավելի լավ հասկանալու համար կարող ես դիտել այս տեսանյութը:
Նմանատիպ այլ խնդիրներ փորձելու համար տես այս վարժությունը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։