If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

11-19 թվերը ներկայացնել 10-ի և միանիշ թվի գումարի տեսքով

Դիտարկում ենք 11-19 բոլոր թվերի 1-երը և մտածում, թե դրանք իրականում ինչ են նշանակում։  Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք միասին 0-ից մինչև 19 հաշվենք, ուրեմն՝ 0,1,2,3,4,5, 6,7,8,9։ Հիմա անցնենք երկնիշ թվերին, գնացինք։ 10,11, 12,13,14,15, 16,17,18 և 19։ Գրելուս ամբողջ նպատակն այն է, որպիսի այս երկնիշ թվերի մեջ տեսնես օրինաչափություն։Այստեղ բոլորը, ինչպես տեսնում ես, որպես առաջին թիվ ունեն 1-ը, և այդ մեկը դրված է տասնավորների կարգում։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր 1-ը ներկայացնում է 10-ը։ Ի՞նչ նկատի ունեմ դա ասելով։ Եթե սկսենք վերևի 10-ից, դա մեզ ասում է, որ այս մեկը ներկայացնում է 10-ը, իսկ այս 0-ն նույն 0 միավորն է։Ուրեմն՝10-ը դա նույն 10-ին գումարած 0-ն է։ Կարող ես ասել՝ լավ, ի՞նչն է խնդիրը, մենք արդեն գիտենք՝ թվին գումարած 0 հավասար է այդ նույն թվին։ Կարծում եմ՝ երբ հերթականությամբ գնանք այս թվերով, կնկատես որոշակի օրինաչափություն։ Ուրեմն՝ 11-ը հավասար է Այս դեղինով 1-ը 10-ն է ցույց տալիս, և այս մանուշակագույն 1-ը հենց 1-ն է ցույց տալիս։ Հետո 12-ը, այս դեղինը ներկայացնում է 10-ը։ Իսկ այս մանուշակագույն 2-ը ցույց է տալիս 2-ը։ Այս դեղին 1-ը մեկ տասնյակն է, դրա համար մենք այստեղ ունենք 10-ը, սա էլ 2 միավորն է։ Եվ այստեղ ունենք այդ երկուսը։ Շարունակենք, կարծում եմ՝ արդեն տեսնում ես որոշակի օրինաչափություն։ 13-ը 10ին գումարած 3-ն է,14-ը՝10-ին գումարած 4-ը։ 15-ը հավասար է 10ին գումարած 5-ի։ Հիմա խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը, և ինքնուրույն ավարտել շարքը։ Փորձիր 16,17,18 և 19 գրել որպես 10-ին գումարած ինչ-որ թիվ, և գրելուց համոզված եղիր, որ հասկանում ես տեղի ունեցող օրինաչափությունը։ Եկեք անենք, ուրեմն՝ 16 Ես անգամ կարող եմ այսպես գրել։ Դրանք բոլորն էլ 10-ին գումարած ինչ-որ թիվ են։ Այսպես՝ 16-ը 10-ին գումարած 6-ն է, 17-ը՝ 10-ին գումարած 7-ը։ 18-ը՝ 10-ին գումարած 8, 19-ը՝ 10-ին գումարած 9։ Երբ այսպես գրում ես, պարզ է դառնում, որ այս յուրաքանչյուր թվում մեկը ներկայացնում է 10-ը, իսկ աջ կողմի թիվը ներկայացնում է մեկ այլ միավոր։