If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարում․ 7 + 6

Թվային ուղղի միջոցով 7-ին գումարում ենք 6։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Արի մտածենք, թե ինչ կստացվի յոթին գումարած վեցը։ Եվ խորհուրդ եմ տալիս, որ կանգնեցնես տեսանյութը և մի փոքր ինքնուրույն մտածես: Ենթադրում եմ՝ այդպես էլ արեցիր։ Արի՛ մտածենք։ Այն դիտարկենք որպես յոթ առարկային գումարած ևս վեցը։ Եվ մտածենք, թե ընդհանուր քանի առարկա ունենք։ Սա կարող ենք պատկերացնել որպես, օրինակ՝ յոթ լոլիկ։ Ուրեմն․․․ մեկ լոլիկ, երկու լոլիկ, երեք լոլիկ, չորս լոլիկ, հինգ, վեց և յոթ։ Եվ հետո դրան պետք է ավելացնել ևս վեց առարկա։ Ասենք՝ հաղարջներ։ Եվ պետք է որոշենք մրգերի ընդհանուր քանակը։ Այսպես՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ և վեց։ Վեց սև հաղարջ։ Հիմա, ընդամենը քանի՞ միրգ կունենանք բոլորը միասին։ Ես սկսել էի յոթով։ Ահա այդ յոթը։ Եթե յոթից շարունակեմ հաշվել, սա կլինի ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու և տասներեք։ Հիմա ընդհանուր ունեմ տասներեք հատ միրգ։ Իսկ ի՞նչ այլ տարբերակներով կարելի էր լուծում մտածել։ Կարող ենք թվային առանցքից օգտվել։ Արի՛ թվային ուղիղ գծենք։ Մեր թվային առանցքը հենց այսպիսի տեսք կունենա։ Առանցքի վրա վերցնենք յոթը։ Եվ ավելացնում եմ վեցը։ Այսինքն՝ թվային ուղղի վրա պետք է աջ գնալ։ Սա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց Եվ իհարկե կարող եմ նաև շարունակել։ Կստացվի ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք: Կարող ենք այսպես անվերջ շարունակել։ Յոթ գումարած վեցը կարող ես պատկերացնել որ սկսում ենք յոթից և հետո, թվային ուղղով վեց թռիչք կատարել առաջ։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց։ Երկու դեպքում էլ հասնում ենք տասներեքին։ Մեկ այլ եղանակ էլ կա։ Տե՛ս՝ սկսեցինք յոթից։ Կարող ենք երեք ավելացնել ու ստանալ տասը։ Եվ ևս երեք ավելացնել՝ ստանալու համար մեր տասներեքը։ Սա ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ է տասներեքը նշանակում։ Տասներեքը ձախ մասում ունի մեկ թվանշանը։ Այն տասնավորների կարգում է, ուրեմն՝ ցույց է տալիս մեկ տասնյակ։ Ուրեմն՝ սա մեկ տասնյակ գումարած երեք միավորն է։ Այստեղ տե՛ս։ Երբ մրգեր ավելացինք, այստեղ ստացվեց մեկ տասնյակ։ Տե՛ս։ Այն տասերի մեկ խումբ է։ Մենք ավելացրինք երեք, որպեսզի ստանանք տասերի մեկ խումբը։ Կարծես այս արկղը լցրեցինք, և երեք իր ունեինք դեռ մնացած։ Ուրեմն՝ երբ յոթին ավելացնում ենք վեց, լրացնում ենք տասը՝ մեկ խումբը։ Եվ դեռ ունենում ենք երեք միավոր։ Խոսքը այս երեք միավորի մասին է։ Մեկ այլ եղանակով էլ՝ յոթ գումարած վեցը նույնն է, ինչ տասին գումարած երեքը։ որը, իհարկե, հավասար է տասներեք։ Նույն բանն է մեկ տասը, դա նույն տասնյակն է, գումարած երեք միավոր։ Բոլոր դեպքերում ստանում ենք տասներեք։