If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարում․ 8 + 7

8-ին գումարում ենք 7՝ ստեղծելով տասի խումբ։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Արի մտածենք, թե ինչի է հավասար ութին գումարած յոթ։ Պատկերացրու․ վերցնում ես ութ լոլիկ և դրան ավելացնում յոթ սև հաղարջ։ Եվ հետո՝ հարցնում․ Ընդհանուր քանի՞ միրգ և բանջարեղեն կունենամ։ խորհուրդ եմ տալիս կանգնեցնել հիմա տեսանյութը և ինքնուրույն մտածել։ Ենթադրում եմ՝ արդեն փորձեցիր։ Արի՛ մի փոքր մտածենք սրա մասին։ Մի եղանակով՝ ես պատրաստվում եմ շարունակաբար գումարել այնքան լոլիկ, մինչև զամբյուղում լրանա տասնյակ։ Եվ դրանից հետո տեսնել՝ յոթին համարժեք ինչքան պետք է գումարեմ։ Արի՛ վերցնենք մեկ լոլիկ, երկու լոլիկ, երեք լոլիկ, չորս լոլիկ, հինգ լոլիկ, վեց լոլիկ, յոթ և ութ լոլիկ Այս ութ լոլիկին ավելացնենք յոթ հաղարջ։ Դա կլինի՝ մեկ, երկու․․․ Եվ կանգնենք այստեղ, քանի որ արդեն լրացրինք մեր մեկ տասնյակը։ Մինչև այստեղ ես ավելացրել էի երկու սև հաղարջ։ Եվ դեռ մի քանի հաղարջներ ունեմ ավելացնելու։ Այսպես։ Արդեն ունենք տասը հատ միրգ և բանջարեղեն։ Դա կարող ենք ներկայացնել այսպես․ Այստեղ ունենք մեկ տասնավորների կարգ։ Այն տասերի մեկ խումբ է։ Այսինքն՝ ունենք երկնիշ թիվ, որի ձախ հատվածի թվանշանը մեկն է։ Չմոռանանք, որ դեռ չեմ ավարտել հաղարջներ գումարելը։ Արի՛ գումարենք երրորդ հաղարջը։ Երեք հաղարջ, չորս հաղարջ, հինգ հաղարջ, վեց հաղարջ և յոթ հաղարջ։ Այսպիսով՝ ունենք տասերի մեկ խումբ։ Սրա վերևում գրվածը, որն իրենից ներկայացնում է երկնիշ թիվ, սա մեկ է, և քանի որ տասնավորների կարգում է, իրենից ներկայացնում է մեկ տասնյակ։ Եվ քանի՞սը դեռ ունենք գումարելու։ Դեռ ունենք հինգ միավոր։ Այսպես։ Ունենք մեկ տասնյակ և հինգ միավոր։ Ուրեմն՝ ի՞նչ կստացվի ութին գումարած յոթ։ Կստացվի տասնհինգ։ Եվ մեկ այլ տարբերակ հիշելու համար, թե ինչ է նշանակում տասնհինգ։ Տասնհինգի մեջ մեկը նշանակում է մեկ տասնյակ։ Արի՛ գրեմ դա։ Իսկ հինգը ցույց է տալիս հինգ միավոր։ Մեկ այլ եղանակ էլ։ Մեկը նույն տասն է, և հինգը նույն հինգ թիվն է։ Այսպիսով՝ ութին գումարած յոթ հավասար է տասնհինգ։ Ահա թե ինչ էինք ուզում պարզել այս տեսանյութում։ Ինչպես նաև կարող ենք մտածել, թե ինչ են այս թվերը ներկայացնում։ Տասնհինգը ցույց է տալիս մեկ տասնյակ գումարած հինգ միավոր կամ տասին գումարած հինգ։