If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարման ու հանման կապը

Ցույց ենք տալիս 2+3=5, 5-2=3 և 5-3=2 հավասարությունների միջև եղած հարաբերությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ես ունեմ երկու կանաչ և երեք մանուշակագույն գնդակ: Ընդհանուր քանի՞ գնդակ ես ունեմ: Երկու կանաչ և երեք մանուշակագույն գնդակներն իրար հետ կազմում են հինգ գնդակ: Հաշվենք: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ: Արի մի փոքր տարբեր բան անենք: Եկեք վերցնենք հինգ գնդակ ու հանենք երկուսը։ Հանենք մեկ, երկուսը: Արդյունքում քանի՞ հատ մնաց: Մեզ մոտ մնաց մեկ, երկու, երեք գնդակ: Հնարավոր է՝ այստեղ նմանություն տեսնես: Երկուսին գումարած երեք հավասար է հինգի: Բայց եթե սկսես հինգից և հեռացնես երկուսը, արդյունքում քեզ մոտ կմնա երեքը: Տես՝ ինչպես է դա լինում: Երկուսին գումարած երեք հավասար է հինգի: Եվ հինգից հանած երկու հավասար է երեքի: Հակառակն էլ է ճիշտ: Եթե վերցնենք հինգը և հանենք երեք, եթե հանեմ մեկ, երկու, երեք, որքա՞ն ինձ մոտ կմնա։ Ինձ մոտ կմնա մեկ, երկու: Ուրեմն՝ երկուսին գումարած երեք հավասար է հինգի: Երեքին գումարած երկու հավասար է հինգի: Եթե այլ կերպ անենք, հինգից հանած երկու հավասար է երեքի կամ հինգից հանած երեք հավասար է երկուսի: Սա շատ կարևոր գաղափար է մաթեմատիկայում, որ պետք է հասկանաս: Եթե միմյանց գումարես երկու թիվ և ստանաս մեկ ուրիշ թիվ, հետո վերցնես այդ թիվը ու հանես դրանցից մեկը, արդյունքում կստանաս մյուս թիվը: