If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարում. ներածություն

Սովորում ենք, թե ինչ է նշանակում գումարել։ Բերված օրինակներն են՝ 1+1 և 2+3։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկե՛ք մտածենք, թե ինչ է նշանակում գումարել թվեր։ Եկե՛ք սկսենք մեկից։ Մեկ գումարած մեկ։ Ինչի՞ է սա հավասար։ Առաջին տարբերակը, որով կարող ենք հաշվել այս արտահայտության արժեքը, շրջաններով տարբերակն է։ Այս դեպքում մենք ունենք մեկ կապույտ շրջան։ Ահա այստեղ ունենք մեկ շրջան։ Եվ ունենք մեկ վարդագույն շրջան։ Մեկ, երկու։ Այսինքն մեկ գումարած մեկ հավասար է երկուսի։ Եկե՛ք լուծենք այսպիսի ևս մեկ խնդիր, բայց ավելի մեծ թվերով։ Ինչի՞ է հավասար, օրինակ, երկու գումարած երեքը։ Երկու գումարած երեք։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և ինքնուրույն մտածել այս վարժության մասին։ Ենթադրենք՝ ես ունեմ երկու իր։ Նման երկու շրջան։ Մեկ, երկու․․․ Եվ դրանց ավելացնում եմ ևս երեքը։ Երեք շրջան նկարենք։ Մեկ երկու և երեք։ Ընդամենը քանի՞ շրջան ես կունենամ։ Ահա՝ մեկ, երկու, երեք չորս, հինգ։ Ստացվում է՝ երկու գումարած երեք հավասար է հինգի։ Պատասխանը՝ հինգ շրջան։ Հույս ունեմ՝ օգտակար էր տեսանյութը։