Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Գումարման և հանման տեքստային խնդիրներ

Լուծում ենք 1 գումարման և 1 հանման խնդիր:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

14 հերոսներ հանդիպեցին լուսնի տակ՝ խիստ թաքուն ժողով անելու համար։ Նրանցից 3-ը թաքնված չարագործներ են։ Դա վատ է։ Քանի՞սն են իսկական հերոսներ, իրական հերոսներ։ Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն լուծել։ Եթե արդեն փորձեցիր, արի՛ այժմ միասին մտածենք։ Ուրեմն՝ հանդիպում են 14 հերոսներ։ Արի՛ գրենք դա։ Այն այսպես շրջանակի մեջ վերցնեմ։ Տրված է, որ այս 14-ից 3-ը, պարզվում է, քողարկված չարագործներ են։ Այս 3-ը չարագործ են։ Այսինքն՝ մեր 14-ից մենք գործ ունենք կամ 3 չարագործների կամ էլ իրական հերոսների հետ։ Առաջին եղանակով կարող ենք այսպես մտածել․ Այս հարցական նշանը իրական հերոսներն են։ Սա այն թիվն է, որը պետք է գտնենք։ Եվ այսպես, այս պատկերը կարեղ ենք ներկայացնել տարբեր գրելաձևերով։ Կարող ենք գրել, որ 3 չարագործներին գումարած հարցականի նշանը, որոնք իրական հերոսներն են, հավասար է ներկաների ընդհանուր թվին, ովքեր էլ հավաքվել էին լուսնի տակ։ Կամ էլ, կարող ենք ասել, եթե 3-ին գումարած հարցականի նշանը հավասար է 14-ի, ուրեմն՝ 14-ից հանած 3 հավասար կլինի հարցականի նշանին։ Եվ դա տեսնում ենք այստեղ։ 14-ը ստացվել է այս հարցականի նշանից և 3-ից։ Ուրեմն՝ եթե վերցնենք 14 - 3, մենք կստանանք պահանջվող հերոսների թիվը։ Այսպես, ինչի՞ է հավասար 14 - 3։ Մի քանի եղանակ կա սա լուծելու։ Օրինակ՝ տե՛ս, 14 - 1 = 13, 14 - 2 = 12 և 14 - 3 ստացվում է 11։ Ուրեմն՝ մենք ունենք 11 = ? կամ ? = 11 կամ 11 իրական հերոս ունենք։ Արի՛ ևս մեկ օրինակ փորձենք։ Մոտակա լճում ծովային հրեշներ են գտել։ Նրանցից 9-ը զոլավոր են, 5-ը՝ կետիկներով։ Ընդհանուր քանի՞ ծովային հրեշ կա լճում։ Նայենք՝ ինչ են ուզում։ Հարցն ասում է ՝ քանի ծովային հրեշ կա լճում։ Այսինքն՝ հրեշների ընդհանուր թիվն է պահանջվում գտնել։ Ահա թե քանի ծովային հրեշ կա լճում։ Տրված է, որ դրանցից 9-ը զոլավոր են և 5-ը կետիկներ ունեն։ Այսինքն՝ միասին բոլոր ծովային հրեշները կլինեն 9 զոլավոր հրեշին գումարած 5 կետիկներ ունեցողները։ Այսինքն՝ 9 + 5, որն էլ հավասար է հարցականի նշանին։ Եվ, ինչի՞ է հավասար 9 + 5 -ը։ Սա հավասար է 14-ի։ Կամ, եթե չես հիշում արդյունքը ինչի է հավասար, կարող ես ասել, որ 9 + 1 = 10, 9 + 2 = 11, 9 + 3 = 12, 9 + 4 = 13, 9 + 5 = 14: Ունենք 14 = ?: Կամ, քանի՞ ծովային հրեշ կա լճում Այո, 14։