If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գտնել թվի բաժանարարները

Գտնում ենք 120-ի բաժանարարները: Հեղինակներ՝ Սալ Քան և «Monterey Institute for Technology and Education»

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Որո՞նք են 120-ի բոլոր բաժանարարները: 120-ի բաժանարար ասելով՝ մենք հասկանում ենք բոլոր այն բնական թվերը, որոնց 120-ը անմնացորդ բաժանվում է: Հիմա մենք գիտենք, որ յուրաքանչյուր բնական թիվ հավասար է իր և 1-ի արտադրյալին: 120-ը հավասար է 1 անգամ 120: Ուրեմն կարող ենք ասել, որ 1-ը 120-ի ամենափոքր բաժանարարն է, իսկ 120-ը՝ հենց ինքն իր ամենամեծ բաժանարարը: Այստեղ մենք կարող ենք գրել 1, բաժանարարների տակ գրենք 1 և 120: Ամենամեծը 120 է, դրա համար ես այն ամենավերջում եմ գրում և 120-ը ամենամեծն է, որովհետև դրանից մեծ արդեն 121-ն է և 120-ի մեջ 121-ը կա 0 անգամ: Լավ: 120-ը բաժանվում է 1-ի: Հիմա արի տեսնենք, թե արդյոք այն կբաժանվի 2-ի, թե ոչ: Տե՛ս, 120-ի միավորների կարգում 0 է, որը զույգ թիվ է, ուրեմն՝ 120-ը զույգ թիվ է և հետևաբար այն կբաժանվի 2-ի: Ուրեմն 120-ը հավասար է 2 անգամ ինչ-որ մի թիվ և այստեղ, քանի որ 120-ը հավասար է 12 անգամ 10, մենք գիտենք, որ 12 բաժանած 2-ի հավասար է 6, ուրեմն այնտեղ կստացվի 6 անգամ 10, որը հավասար է 60: Ուրեմն 120-ը հավասար է 2 անգամ 60 և սա ստուգելու համար մենք կարող ենք 120-ը բաժանել 2-ի: 1-ի մեջ 2-ը չկա, 12-ի մեջ 2-ը կա 6 անգամ, 6 անգամ 2 հավասար է 12, հանում ենք, ստանում ենք 0: 0-ն իջնում է ներքև, 0-ի մեջ 2-ը կա 0 անգամ: 0 անգամ 2 հավասար է 0, հանում ենք, ստանում ենք 0 և մնացորդ չի մնում: Ուրեմն 120-ը անմնացորդ բաժանվում է 2-ի և ստացվում է 60: Ուփս: Ես 0-ն էլ ջնջեցի: Ահա: Ուրեմն կարող ենք ասել, որ 2-ը և 60-ը 120-ի բաժանարարներ են: Ահա: Լավ: Հաջորդ թիվը 3-ն է և ստուգելու համար, թե արդյոք 120-ը բաժանվում է 3-ի, թե ոչ, մենք պետք է դրա թվանշանները գումարենք իրար, և եթե գումարը բաժանվի 3-ի, ուրեմն՝ 120-ը նույնպես կբաժանվի 3-ի: Այստեղ 1 գումարած 2, գումարած 0, հավասար է 3, և 3-ը բաժանվում է 3-ի, ուրեմն 120-ը նույնպես կբաժանվի 3-ի: Այստեղ 120-ը հավասար է 3 անգամ ինչ-որ մի թիվ: Եվ քանի որ 120-ը հավասար է 12 անգամ 10 և եթե 12-ը բաժանենք 3-ի, կստանանք 4, և 4 անգամ 10 էլ հավասար կլինի 40: Դու սա կարող ես քո մտքում անել, իսկ եթե չես կարողանում դա մտքումդ անել, մենք կարող ենք այստեղ բաժանել 120-ը 3-ի: 2 ձևերն էլ ճիշտ են: Այստեղ 1-ի մեջ 3-ը կա 0 անգամ, 12-ի մեջ 3-ը կա 4 անգամ, 4 անգամ 3 հավասար է 12, հանում ենք, ստանում ենք 0, 0-ն իջնում է ներքև, 0-ի մեջ 3-ը կա 0 անգամ, 0 անգամ 3 հավասար է 0, և այսպես հանում ենք: Անմնացորդ 120-ը բաժանվում է 3-ի: Եվ 120 բաժանած 3-ի հավասար է 40: Ուրեմն 40-ը և 3-ը 120-ի բաժանարարներ են: Այստեղ գրենք 3, իսկ այստեղ՝ 40: Լավ: Հաջորդ թիվը 4-ն է, և ստուգելու համար, թե արդյոք 120-ը կբաժանվի 4-ի, թե ոչ, պետք է 120-ի վերջին երկու թվանշանները բաժանվեն 4-ի: Այստեղ վերջում մենք ունենք 20 և 20-ը բաժանվում է 4-ի, ուրեմն 120-ը նույնպես կբաժանվի 4-ի: Կարող ենք գրել, որ 120-ը հավասար է 4 անգամ ինչ-որ մի թիվ և քանի որ 120-ը հավասար է 12 անգամ 10, եթե մենք 12-ը բաժանենք 4-ի, կստանանք 3, և 3 անգամ 10 հավասար է 30: Այստեղ կարող ենք գրել 30 և դու այստեղ եթե ստուգես և 120-ը բաժանես 4-ի, կստանաս 30: Ուրեմն 120-ի բաժանարարներ են 4-ը և 30-ը նույնպես: Ահա: Հաջորդ թիվը 5-ն է և ստուգելու համար, թե արդյոք 120-ը բաժանվում է 5-ի, թե ոչ, մենք պետք է նայենք վերջին թվանշանին, այսինքն՝ միավորների կարգին: Այնտեղ մենք ունենք 0, և մենք գիտենք, որ եթե թվի միավորների կարգում 0 է կամ 5, ուրեմն այդ թիվը բաժանվում է 5-ի: Ուրեմն 120-ը նույնպես կբաժանվի 5-ի: 120-ը հավասար է 5 անգամ ինչ-որ մի թիվ: Եվ սա շատ հեշտ է. 120-ը հավասար է 12 անգամ 10, եթե մենք 10-ը բաժանենք 5-ի, կստանանք 2, և 2 անգամ 12 էլ հավասար է 24, ուրեմն 120-ը բաժանած 5-ի հավասար է 24: Բայց մենք այստեղ կբաժանենք ստուգելու համար: 12-ի մեջ 5-ը կա 2 անգամ, 2 անգամ 5 հավասար է 10, 12-ից հանած 10 հավասար է 2, 0-ն իջնում է, 20-ի մեջ 5-ը կա 4 անգամ, 4 անգամ 5 հավասար է 20, հանում ենք, ստանում ենք 0: Ուրեմն՝ 120-ը անմնացորդ բաժանվում է 5-ի: Եվ մենք ստանում ենք 24: Այստեղ կարող ենք գրել 24, իսկ այստեղ էլ՝ 5, և 24: Ահա: Հաջորդ թիվը 6-ն է և եթե 120-ը բաժանվի 6-ի, ուրեմն այն պետք է բաժանվի 2-ի և 3-ի: Այստեղ, ինչպես տեսնում ես, 120-ը 2-ի և 3-ի բաժանվում է: Ուրեմն այն 6-ի էլ է բաժանվում: Այստեղ կարող ենք գրել, որ 120-ը հավասար է հավասար է 6 անգամ ինչ-որ մի թիվ: Եվ մենք այստեղ գիտենք, որ 120-ը հավասար է 12 անգամ 10, եթե 12-ը բաժանենք 6-ի, կստանանք 2, և 2 անգամ 10 էլ հավասար է 20: Ուրեմն 120-ը հավասար է 6 անգամ 20: Դու սա կարող ես բաժանել և ստուգել: Այստեղ կարող ենք գրել 6, իսկ այստեղ՝ 20: Հաջորդ թիվը 7-ն է և 7-ի համար մենք ոչ մի կանոն չունենք: Այստեղ մենք կարող ենք փորձել 120-ը բաժանել 7-ի: Այստեղ 1-ի մեջ 7-ը չկա, 12-ի մեջ 7-ը կա 1 անգամ, 1 անգամ 7 հավասար է 7, 12-ից հանած 7 հավասար է 5, 0-ն իջնում է, 50-ի մեջ 7-ը կա 7 անգամ, որովհետև 7 անգամ 7 հավասար է 49, այստեղ գրեմ 7, 7 անգամ 7 հավասար է 49, 50-ից հանում ենք 49, ստանում ենք 1, և 1-ի մեջ 7-ը չկա, այստեղ մնացորդ է մեր 1-ը: Ուրեմն 120-ը 7-ի չի բաժանվում կամ, այլ կերպ ասած, 7-ը 120-ի բաժանարար չէ: Սա ջնջենք: Ահա: Հաջորդ թիվը 8-ն է և արի այստեղ ստուգենք, տեսնենք, թե արդյոք 120-ը բաժանվում է 8-ի, թե ոչ: 120 բաժանած 8 1-ի մեջ 8-ը կա 0 անգամ, 12-ի մեջ 8-ը կա 1 անգամ, 1 անգամ 8 հավասար է 8, 12-ից հանած 8 հավասար է 4, 0-ն իջնում է, 40-ի մեջ 8-ը կա 5 անգամ, որովհետև 5 անգամ 8 հավասար է 40: Եվ այստեղ 40-ից հանած 40 հավասար է 0: Ուրեմն ստացվում է, որ 120-ը հավասար է 8 անգամ 15: Այստեղ կարող ենք գրել 120-ը հավասար է 8 անգամ 15։ Եվ այստեղ կարող ենք ավելացնել 8-ը և 15-ը: Այստեղ պետք է շատ փոքր գրեմ: Ահա: Լավ: Հաջորդ թիվը 9-ն է, և որպեսզի 120-ը բաժանվի 9-ի, դրա թվանշանների գումարը պետք է բաժանվի 9-ի: Դրա թվանշանների գումարը հավասար է 3, որը չի բաժանվում 9-ի, ուրեմն՝ 120-ը նույնպես չի բաժանվի 9-ի: Հաջորդ թիվը 10-ն է, և մենք գիտենք, որ որպեսզի ինչ-որ մի թիվ բաժանվի 9-ի, դրա միավորների կարգում պետք է լինի 0: Այստեղ մենք միավորների կարգում ունենք 0, և մենք կարող ենք ասել, որ 120-ը հավասար է, բայց դա ակնհայտ է, որ այն հավասար է 10 անգամ 12: Եվ այստեղ 12-ը և 10 բաժանարարներ են: Այստեղ 10, և 12-ը քանի որ այստեղ տեղ չի անի, ներքևում կգրեմ: Այսպես: Դու համարիր, որ 12-ը վերևում է գրված: Լավ: Մեզ մնում է միայն ստուգել, թե արդյոք 120-ը բաժանվում է 11-ի, թե ոչ, որովհետև մենք արդեն գիտենք, որ 120-ը 12-ի բաժանվում է, և մենք այստեղ գրել ենք բոլոր այն բաժանարարները, որոնք ընկած են 12-ի և 120-ի արանքում: Մեզ մնում է միայն ստուգել, թե արդյոք 120-ը բաժանվում է 11-ի, թե ոչ: Այստեղ 1-ի մեջ 11-ը չկա, 12-ի մեջ կա 1 անգամ, 1 անգամ 11 հավասար է 11, հանում ենք, ստանում ենք 1, 0-ն իջնում է, 10-ի մեջ 11-ը կա 0 անգամ, 0 անգամ 11՝ 0, 10-ից հանած 0 հավասար է 10, որը մեր մնացորդն է: Ուրեմն 120-ը 11-ի չի բաժանվում: Այսքանը: 120-ի բոլոր բաժանարարները այստեղ գրված են: