Հիմնական նյութ
2-րդ դասարան
Բաժանումը ներկայացնելու եղանակներ
Ներկայացնում ենք 18-ը 2-ի բաժանելու տարբեր եղանակներ: Հեղինակներ՝ Սալ Քան և «Monterey Institute for Technology and Education»
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Ի՞նչ արտահայտությամբ կարող ենք ներկայացնել տասնութ արկղերի՝ երկու հավասար խմբի բաժանելը։ Գրել արտահայտությունը երեք տարբեր ձևերով և գտնել արտահայտության արժեքը։ Եկեք սկսենք խնդրի այս վերևի մասից։ Մենք ունենք տասնութ արկղ և դրանք ցանկանում ենք բաժանել երկու հավասար խմբերի։ Մենք դա կարող ենք գրել մի քանի ձևով։ Ահա այսպես. տասնութ բաժանած երկուսի կամ կարող ենք գրել կոտորակի տեսքով՝ տասնութ երկրորդ կամ էլ մեր նոր սովորած ձևով։ Ահա, տասնութ բաժանած (սա բաժանածի նշանն է) երկուսի։ Մինչ արտահայտության արժեքը գտնելը եկեք մտածենք՝ ինչ է սա նշանակում։ Ունենք տասնութ արկղ և ցանկանում ենք բաժանել երկու հավասար խմբերի։ Նկարենք այս տասնութ արկղերը։ Ահա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, քիչ մնաց, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, և տասնութ։ Սրանք մեր տասնութ արկղերն են։ Մենք ուզում ենք սրանք բաժանել երկու հավասար խմբերի, այսինքն՝ երկու խմբերում պետք է հավասար քանակով արկղեր լինեն։ Ահա։ Սա կլինի առաջին խումբը և մնացածն էլ կլինի երկրորդ խումբը։ Հիմա հաշվենք, թե խմբերից յուրաքանչյուրում քանի արկղ կա։ Առաջին խմբում ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը։ Եվ երկրորդ խմբում ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը։ Երկու խմբերում էլ կա ինն արկղ։ Ուրեմն տասնութը բաժանած երկուսի հավասար է իննի։ Ահա սա էլ հավասար է իննի և վերջինը նույնպես հավասար է իննի։ Ինն անգամ երկու՝ տասնութ, տասնութ հանած տասնութ՝ զրո։ Ուրեմն տասնութ բաժանած երկուսի հավասար է իննի։