Հիմնական նյութ
2-րդ դասարան
Դասընթաց․ (2-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 1: Ինչ է արտադրյալը- Կրկնվող գումարման օրինակ
- Կրկնվող գումարում
- Բազմապատկումը որպես հավասար խմբեր
- Բազմապատկում խմբավորման միջոցով
- Բազմապատկման այլ եղանակներ
- Բազմապատկում․ ներածություն
- Բազմապատկման նշանակությունը
- Ամբողջ թվերը թվային ուղղի վրա
- Բազմապատկել խմբավորման միջոցով
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Բազմապատկում խմբավորման միջոցով
Խմբավորումների միջոցով ցույց ենք տալիս, թե ինչ տարբեր եղանակներով կարելի է բազմապատկել և ստանալ նույն լուծումը: Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Մենք ունենք գնդակներից բաղկացած մի քանի շարք: Եկեք տեսնենք, թե քանի գնդակ կա ամեն խմբում: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու գնդակ: Ես ուզում եմ, որ մենք մի միջոց մտածենք, որ այս տասներկու գնդակները բաժանենք տարբեր ենթախմբերի: Օրինակ՝ ես կարող եմ այս առաջին տասներկու գնդակներին նայել որպես մեկ, երկու, երեք և չորս երեք գնդակներ ունեցող խմբեր: Այսպիսով՝ տասներկուսը բաժանեցի չորս խմբի, և ամեն խմբում ունեցանք երեք գնդակ: Կատարած գործողությունը գրելու դեպքում մենք կստանանք, որ տասներկուսը հավասար է չորս խումբ բազմապատկած երեքով: Սակայն, սա տասներկուսը ստանալու միակ ճանապարհը չէր: Մենք կարող ենք նաև սյունակը դիտարկել որպես երեք խումբ, ամեն խմբում՝ չորս էլեմենտ, մեր դեպքում՝ դեղին գնդակ ունենալով: Այսինքն՝ երեք խումբ բազմապատկած ամեն խմբում չորս գնդակ հավասար կլինի տասներկուսի: Հետևաբար, դիտարկելով երկու դեպքն էլ, կպարզենք, որ ընդհանուր քանակը երկու դեպքում էլ հավասար է լինելու նույն տասներկուսին: Բացի այս երկու եղանակներից՝ մենք կարող ենք նաև շարունակել՝ ուսումնասիրելով մյուս տարբերակները: Մենք կարող ենք ունենալ երկու խումբ և ամեն խմբում՝ վեց գնդակ: Այս դեպքում մենք կստանանք երկու խումբ՝ բազմապատկած ամեն խմբում վեց գնդակներին, որը նորից կստացվի տասներկու գնդակ ընդհանուրում: Կարող ենք ունենալ նաև հակառակը: Այսինքն՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց խումբ: Ամեն խմբում՝ երկու գնդակ: Այդ դեպքում կլինի վեցը բազմապատկած երկուսով: Եվ մենք նորից ընդհանուր քանակի համար կստանանք տասներկու գնդակ: Բայց մենք այստեղ չենք կանգնի, քանի որ կարող ենք տասներկու գնդակները ներկայացնել նոր տարբերակով: Այդ դեպքում կունենանք մեկ ամբողջական խումբ, որը կպարունակի տասներկու դեղին գնդակ: Կստացվի մեկ բազմապատկած տասներկու, իսկ պատասխանն էլ կլինի կրկին տասներկու, ինչպես բոլոր մնացած դեպքերում: Իսկ վերջին օրինակում մենք կարող ենք համապատասխանաբար հասկանալ, որ այն կունենա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ և տասներկու խումբ, և ամեն խմբում՝ մեկ գնդակ, որը հավասար կլինի տասներկու բազմապատկած մեկով: Նորից վերջնական գնդակների քանակը հավասար կլինի տասներկուսի: