Հիմնական նյութ
2-րդ դասարան
Դասընթաց․ (2-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 1: Ինչ է արտադրյալը- Կրկնվող գումարման օրինակ
- Կրկնվող գումարում
- Բազմապատկումը որպես հավասար խմբեր
- Բազմապատկում խմբավորման միջոցով
- Բազմապատկման այլ եղանակներ
- Բազմապատկում․ ներածություն
- Բազմապատկման նշանակությունը
- Ամբողջ թվերը թվային ուղղի վրա
- Բազմապատկել խմբավորման միջոցով
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Բազմապատկումը որպես հավասար խմբեր
Բազմապատկումը տեսողական կերպով ներկայացնելու համար օգտագործում ենք խմբավորումներ և կրկնվող գումարներ։ Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Ենթադրենք, ես ունեմ երեք աստղերով զարդարված ինչ-որ իր, օրինակ՝ մագնիսեր: Բայց եկեք անվանենք դրանք պարզապես աստղեր: Եթե ասենք, որ ես ունեմ երեք աստղերից բաղկացած մեկ խումբ, ապա ընդամենը քանի՞ աստղ ես ունեմ: Ես ունեմ մեկ խումբ այդ աստղերից: Այսինքն՝ կարող ենք գրել մեկ անգամ երեք: Դա էլ հավասար է մեկ, երկու, երեք, երեքի: Դե, եկեք մի քիչ հետաքրքրացնենք այս վարժությունը: Օրինակ՝ ես ունեմ երկու խումբ աստղեր: Ահա, մեկ խումբ և երկու խումբ: Սա առաջին խումբը, և սա՝ երկրորդ: Այստեղ կա երկու խումբ, յուրաքանչյուրում՝ երեք աստղ: Քանի՞ աստղ ես ունեմ: Կլինի երկու անգամ երեք կամ որը նույնն է, ինչ երեք գումարած երեք: Հավասար է վեցի: Այսինքն՝ մեկ խմբում կա երեք աստղ, իսկ երկու խմբում՝ վեց աստղ: Եկեք մի փոքր էլ հետաքրքրացնենք: Ես ունեմ երեք խումբ աստղ: Ահա, երեք։ Յուրաքանչյուրում՝ երեք աստղ: Իսկ հիմա՞ ընդամենը քանի աստղ ունեմ: Քանի որ ես ունեմ երեք խումբ, յուրաքանչյուրում՝ երեք աստղ, ապա դա կլինի երեք անգամ երեք կամ, որը կարող ենք գրել, երեք գումարած երեք գումարած երեք: Սա էլ հավասար է իննի: Դուք կարող եք նույնիսկ համոզվելու համար հաշվել դրանք: Իսկ հիմա ունեմ չորս խումբ, յուրաքանչյուրում՝ երեք աստղ: Պատկերի ներքևում գրենք չորս անգամ երեք, որն էլ հավասար է երեք գումարած երեք, գումարած երեք, գումարած երեք: Մենք ունենք մեկ, երկու, երեք, չորս, չորս հատ երեք: Կլինի երեք, վեց, ինը, տասներկու: Ես ցանկանում եմ, որ դուք այս շարքը շարունակեք և լուծեք նաև հինգ անգամ երեքը, վեց անգամ երեք, յոթ անգամ երեք, ութ անգամ երեք, ինը անգամ երեք և տասն անգամ երեք: Եկեք հինգ անգամ երեքը միասին լուծենք: Դա կլուծենք այնպես, ինչպես նախորդները: Հինգ անգամ երեքին կգումարենք ինքն իրեն: Երեք գումարած երեք գումարած երեք գումարած երեք, մեկ, երկու, երեք, չորս, և ևս մեկ երեք: Սա էլ կստանանք երեք, վեց, ինը, տասներկու և տասնհինգ: Պարզապես ավելացնում ենք երեքով: Իսկ ահա մնացած արտահայտությունների արժեքները մտածեք ինքնուրույն: