Հիմնական նյութ
2-րդ դասարան
Դասընթաց․ (2-րդ դասարան) > Բաժին 3
Դաս 1: Ինչ է արտադրյալը- Կրկնվող գումարման օրինակ
- Կրկնվող գումարում
- Բազմապատկումը որպես հավասար խմբեր
- Բազմապատկում խմբավորման միջոցով
- Բազմապատկման այլ եղանակներ
- Բազմապատկում․ ներածություն
- Բազմապատկման նշանակությունը
- Ամբողջ թվերը թվային ուղղի վրա
- Բազմապատկել խմբավորման միջոցով
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Կրկնվող գումարման օրինակ
Լուծում ենք տեքստային խնդիրը` մի քանի անգամ գումարելով միևնույն թիվը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Տարին ունի չորս եղանակ։ Ամեն եղանակի ընթացքում Ռաֆայելը երկու անգամ կտրում է իր մազերը։ Մեկ անգամ <<Առլո>> կոչվող գեղեցկության սրահում, երկրորդ անգամ էլ <<Կախարդական մկրատներ>> վարսավիրանոցում։ Նշվածներից որո՞նք են ցույց տալիս, թե այս տարի է քանի անգամ է Ռաֆայելը մազերի կտրվածք ստանալու։ Նայի՛ր։ Մեզ օգնելու համար նույնիսկ դիագրամ կա նկարված։ Տրված է, որ տարին ունի չորս եղանակ․ գարուն, ամառ, աշուն և ձմեռ։ Եվ ամեն եղանակի ընթացքում Ռաֆայելը իր մազերը երկու անգամ կտրում է։ Որից մեկը <<Առլո>> գեղեցկության սրահում, մյուսն էլ ՝ <<Կախարդական մկրատներ>> սրահում։ Նայի'ր։ գարնանը․ այս մեկը <<Առլո>>-ում արված կտրվածքն է, այս մեկն էլ <<Կախարդական մկրատներ>>-ում։ Եվ ներքևում՝ ամռանը, <<Առլո>>-ի սրահինը ու նորից <<Կախարդական մկրատներ>>-ինը։ Ապա, աշնանը նորից առաջինը <<Առլո>>-ն է ու ապա՝ <<Կախարդական մկրատներ>>-ը։ Եվ վերջում ՝ ձմռանը, այս մեկը <<Առլո>>-ում, մյուսն էլ՝ <<Կախարդական մկրատներ>>-ում։ Հիմա մեզանից պահանջվում է պարզել, թե որ տարբերակներն են ցույց տալիս այս տարի Ռաֆայելի կտրվածքների ընդհանուր թիվը։ Շատ լավ։ Մտածիր այսպես․ գարնանը նա երկու կտրվածք կստանա։ Ամռանը նորից երկու անգամ մազերը կկտրի։ Աշնանը ևս երկու անգամ և վերջապես ձմռանը նա կրկին երկու անգամ կտրվածք կստանա։ Ուրեմն կստացվի գարնան երկուսը, գումարած ամռան երկուսը, գումարած աշնան երկուսը ու գումարած ձմռան երկուսը։ Կստանանք, որ նա ընդհանուր 8 անգամ է կտրում իր մազերը։ Այսպես։ Այս տարբերակներից որո՞նք են համապատասխանում ութին՝ երկու գումարած երկուսը ութի հավասար չէ։ Չորս գումարած չորս, գումարած չորս, գումարած չորս․ սա էլ ութ չէ։ Այլ տասնվեց է։ Երկու գումարած երկուսը հավասար է չորսի։ Չորս գումարած չորս հավասար է ութ։ Գումարած չորս հավասար է տասներկուսի, գումարած մեկ հատ էլ չորս ստացվում է տասնվեց, բայց ոչ ութ։ Այս մեկը․ չորս գումարած չորս հավասար է ութ։ Սա հենց մեր կտրվածքների թիվն էր, որը Ռաֆայելը անում է ամեն տարի։ Արի՛ նշենք այս մեկը։ Երկու գումարած երկու, գումարած երկու, գումարած երկու։ Սա այն արդյունքն է, որը գրել ենք այստեղ։ Այն ութի է հավասար։ Ուրեմն՝ սա նույնպես հավասար է Ռաֆայելի տարեկան կտրվածքների թվին։ Եվ մյուս տարբերակը․ երկու գումարած չորս։ Դա ութի հավասար չէ, այլ հավասար է վեցի։ Այսպիսով՝ սրանք այն երկու տարբերակներն են, որոնք ներկայացնում են Ռաֆայելի կտրվածքների տարեկան թիվը։