If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ասել ժամը. ամփոփում

Ամփոփիր սլաքավոր ժամացույցով ժամն ասելը և վարժվելու համար փորձիր մի քանի խնդիր լուծել:

Սլաքավոր ժամացույցներ

Ժամանակն ասվում է ժամերով և րոպեներով: Օրինակ, եթե ժամը 9:39 է, ապա ժամը ցույց տվող թիվը 9-ն է, իսկ րոպեները ցույց տվող թիվը 39 է: Այլ կերպ ասած՝ ժամը 9 անց 39 րոպե է:
Սլաքավոր ժամացույցի վրա կա երկու սլաք: Մեծ սլաքը րոպեի սլաքն է: Փոքր սլաքը ժամի սլաքն է:

Ժամի սլաքի ընթերցումը

Ժամն այն թիվն է, որի վրա գտնվում է կամ որին քիչ առաջ անցել է ժամի սլաքը:
Օրինակ՝ հետևյալ բոլոր ժամացույցների վրա ժամը 3-ն է:

Րոպեի սլաքի ընթերցումը

Րոպեի սլաքը սկսում է ժամացույցի վերևի մասից՝ 12-ից: Սա նշանակում է 0 րոպե՝ ժամից հետո: Սրանից հետո ամեն րոպեն մեկ րոպեի սլաքը մեկ բաժանման գծիկով տեղաշարժվում է դեպի աջ:
Օրինակ՝ հետևյալ ժամացույցի վրա րոպեի սլաքը ժամացույցի վերևից տեղաշարժվել է 14 բաժանման գծիկով: Այսպիսով՝ րոպեները 14-ն են:
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին ժամերի ընթերցման մասին։ Նայիր այս տեսանյութը։

Օրինակ

Ժամը քանի՞սն է:
Ժամի սլաքը գտնվում է 6-ի և 7-ի միջև, հետևաբար ժամը 6-ն անց է, բայց դեռ 7-ը չէ:
Ժամը ցույց տվող թիվը 6-ն է:
Րոպեի սլաքը ժամացույցի վերևից տեղաշարժվել է 27 բաժանման գծիկով: Այսպիսով՝ րոպեները 27-ն են:
Ժամը 6:27 է:

Պարապիր

Խնդիր 1
Ժամը քանի՞սն է:
Ժամը
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
է:

Ուզո՞ւմ ես նման խնդիրներ լուծել։ Տես այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: