If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հաշվել 10-երով

Հաշվում ենք 10-երով։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում կհաշվենք 10-երով: 580 թվից պետք է հանենք 10-ական միավոր և լրացնենք վանդակները: Տեսեք, առաջին թիվը՝ 580, տրված է, հիմա պետք է 580-ի տասնյակ ցույց տվող թվանշանից, որն է 8-ը՝ աջից երկրորդ թվանշանը, պետք է հանենք 1 տասնյակ, այսինքն՝ 10, 8-ից հանած 1 հավասար է 7, այսինքն՝ 8 տասնյակից հանած 1 տասնյակ՝ 10, հավասար է 7 տասնյակ, ուրեմն 580-ին կհաջորդի 570-ը: Հիմա 570-ից հանենք 1 տասնյակ: 7 տասնյակ հանած 1 տասնյակ կլինի 6 տասնյակ, ուրեմն՝ 560: 560-ից էլ որ 1 տասնյակ հանենք, կստացվի՝ 500 և 5 տասնյակ, այսինքն՝ 550: Դա արդեն պետք չէ գրել, խնդրի պահանջում գրված է, ունենք: 550-ից եթե հանենք 1 տասնյակ, կստացվի 500 և 4 տասնյակ, այսինքն՝ 540: 540 հանած 10 հավասար է 500 և 3 տասնյակ, այսինքն՝ 530 5 3 0: Ստուգենք և անցնենք հաջորդին: Հիմա էլ պետք է 750 թվից հանենք 10-ական միավոր: Տեսեք, 750-ի տասնյակ ցույց տվող թվանշանը, այսինքն՝ աջից երկրորդ թվանշանը 5-ն է, 5-ից պետք է 1 տասնյակ հանենք 4 տասնյակ կստացվի, այսինքն՝ 740: 740-ից հանենք 1 տասնյակ կստացվի 730, այո: Սրանից էլ եթե 1 տասնյակ հանենք, 720 կստացվի, այսինքն՝ 7 և 2 տասնյակ: Դա նույն խնդրի պահանջում տրված է: 720-ից հանած 1 տասնյակ կստացվի 700 և 1 տասնյակ` 710: Հիմա 710-ից այդ 10-ը հանենք, կմնա 700-ը: Վերջ: Անցնենք հաջորդին: Հիմա էլ պետք է գումարենք, 7 թվին գումարիր 10-ական միավոր և լրացրու վանդակները: Ունենք 7, 7-ին եթե գումարենք 10 կստացվի 10 և 7՝ 17: 17- ին եթե ավելացնենք 10, այսինքն՝ նրա տասնյակներ ցույց տվող թվանշանին՝ 1-ին 1 ավելացնենք կստացվի 27: 27-ին արդեն ավելացրել և ստացել են 37՝ 2 տասնյակին 1 տասնյակ են գումարել: 37-ին կհաջորդի 47-ը, այո, 4 տասնյակ և 7, իսկ 47-ին կհաջորդի 57-ը 5 տասնյակ և 7: Հոյակապ է, անցնենք հաջորդին: 810-ից մինչև 780-ը 10-ական միավոր հանելով, ո՞ր թվերը կստանաս: Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները: Տեսեք, 810-ից մինչև 780 նախ եկեք հաշվենք՝ 10-ական միավոր հանելով։ 810, 800 790 և 780 այնպես չէ՞: Հիմա պետք է ընտրենք այս տարբերակներից բոլոր այն թվերը, որոնք ես նշեցի: 810 կար, նշում ենք, 800 կար, այնպես չէ՞, եթե 810-ի այս 1 տասնյակը հանենք՝ 10-ը հանենք, կմնա 800: Սա էլ նշեցի՞ք: Իսկ ի՞նչ կասեք 785-ի մասին: Դա սխալ է, մենք տասնյակների հետ գործ ունենք, իսկ այստեղ 785 են ստացել, իսկ այ 780-ը իհարկե կնշենք: Գերազանց է հաջորդը: 399-ին գումարիր 10-ական միավոր, հիշեցնեմ, հարյուրակները և միավորները ցույց տվող թվանշաններին ձեռք չենք տալիս, մենք գործ ունենք միայն տասնյակների հետ, 399-ի տասնյակ ցույց տվող թվանշանին՝ 9-ին ավելացնենք 1, կստացվի 409, տեսեք այս անգամ գործ ունեցանք փաստորեն հարյուրակների հետ, 409, քանի որ սա 300-ակների վերջին տասնյակն էր: 409-ին ավելացնենք 10, այ հիմա խոստանում եմ հարյուրակներին ու միավորներին ձեռք չենք տա 419: Սրան էլ եթե ավելացնենք 10, 1-ին գումարենք 1-ը կստացվի 429, դա ունենք: 429-ին ավելացնենք 10 439,այո, կեցեք, իսկ եթե սրան էլ ավելացնենք 10, վերջին անգամ, դե 449, այո 4 4 9: 960-ին մինչև 1000-ը 10-ական միավոր գումարելով, ո՞ր թվերը կստանաս: Մենք արդեն նմանատիպ խնդիր լուծեցինք: Նախ հաշվենք 960, այնուհետև 970 980 990 և 1000, հիմա ընտրենք այդ թվերը: 960-ը նշե՞նք, նշենք, սա նախնական թիվն է: 979-ը ի՞նչ եք կարծում, նշե՞նք, ոչ, չնշենք, քանի որ միավորը չի կարող փոխվել: 980, այո իհարկե նշում ենք այն հաջորդում է 970-ին: 990-ը կհաջորդի 980-ին, ճիշտ է, իսկ այ 992-ը սխալ է: Մնաց մեկը, 694-ին մինչև 734-ը տասական միավոր գումարելով ո՞ր թվերը կստանաս: Ուրեմն 694,704 714, 724 և 734: Նշեցինք 694, 706-ը սխալ է բնականաբար, 710-ը նույնպես, 717-ը նույնպես, ահա 724-ը ճիշտ է: Տեսեք, այստեղ բոլոր միավորները տարբեր են 4-ից․ մի տեղ 6 է, մի տեղ 0, մի տեղ 7: Վերջ, ամփոփենք։