If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կլորացնել մինչև մոտակա տասնյակ և հարյուրյակ

Սովորիր կլորացնել քառանիշ թվերը մինչև մոտակա տասնյակ և հարյուրյակ: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում խոսելու ենք թիվը կլորացնելու մասին։ Չորս օրինակ ունենք՝ 154, 4674, 9995 և 8346։ Պետք է դրանք կլորացնենք հերթով՝ նախ մինչև ամենամոտ տասնավորը և հետո մինչև ամենամոտ հարյուրավորը։ Նախքան կլորացնել սկսելը հիշեցնեմ, թե ինչպես ենք դա անում։ Միշտ, երբ որ տրված է կլորացնել մինչև ամենամոտ, օրինակ, տասնավորը, (գիտենք՝ տասնավորը որն է, աջից երկրորդ թիվը, այնպես չէ՞: Իրական թվերի դեպքում) ուրեմն, նայում ենք դրանից աջ ընկած թվանշանին։ Այսինքն՝ տասնավորի դեպքում միավորին, հարյուրավորի դեպքում՝ տասնավորին։ Եվ հասկանում ենք, թե դա պետք է կլորացնել հավելուրդո՞վ, թե՞ պակասուրդով։ Հասկանում ենք՝ ինչպես։ Եթե այդ աջ ընկած թվանշանը 5 է կամ 5-ից մեծ, ուրեմն, լրացնում ենք հավելուրդով։ Այսինքն՝ մեծացնում ենք։ Իսկ եթե 5-ից փոքր է, ուրեմն՝ պակասուրդով։ Հիմա օրինակները լուծելով՝ ավելի կվարժվենք։ Տեսեք, վերցնում ենք 154-ը։ Այստեղ գրենք 154։ Եվ երկու սլաք տանենք։ Կա՛մ այն պետք է կլորացնենք հավելուրդուվ, այսինքն՝ կստանանք 160, 160։ կա՛մ էլ պակասուրդով, այսինքն՝ 150 կստանանք։ Հիշեցնում եմ՝ մինչև ամենամոտ տասնավորն ենք կլորացնում։ Այսինքն՝ 10-ի բազմապատիկ պետք է լինի։ 10-ի բազմապատիկներն են 0-ով վերջացող թվերը՝ 110, 120, 150, 160 և այլն։ Հիմա այստեղ ներքևում գրում ենք 150։ Մի քիչ առաջ հիշեցրի եղանակը, թե ինչպես ենք դա հասկանում։ Եթե 154-ի մեջ տասնավորից, այսինքն՝ 5-ից աջ ընկած թվանշանը՝ մեր դեպքում 4-ը, 5-ից մեծ է կամ հենց 5 է, ուրեմն, հավելուրդով պետք է անենք։ Կստանանք 160։ Բայց քանի որ ունենք 4, իսկ 4-ը 5-ից փոքր է, ուրեմն, պակասուրդով ենք կլորացնում և ստանում ենք 150։ Պարզ է, չէ՞։ Հիմա նույն օրինակը եկեք կլորացնենք մինչև ամենամոտ հարյուրավորը։ Այստեղ գրում ենք 154։ Հիմա էլի երկու սլաք, բայց այս անգամ արդեն ոչ թե 160 և 150, այլ ամենամոտ հարյուրավորը, այսինքն՝ 100-ի բազմապատիկ պետք է ունենանք՝ 200 և 100։ Վերևում գրում ենք 200-ը, այսինքն՝ հավելուրդով դեպքը և ներքևում՝ 100։ Տեսեք։ Նայում ենք հարյուրավորից, այսինքն՝ 1-ից աջ ընկած թվանշանին։ Այն 5 է մեր դեպքում։ Դե քանի որ 5 է, ուրեմն, պետք է կլորացնենք հավելուրդով։ Այ այսպես նշենք 200։ Եվ ընդգծեմ նաև 5-ը։ Հաջորդ օրինակը՝ 4674։ Հիշեցնում եմ՝ այս ստորակետը դրվում է (այստեղ էլ կարող ենք դնել) թիվը ավելի հեշտ կարդալու համար՝ բազմանիշ թիվը։ Աջից երեք նիշ՝ երեք թվանաշան հաշվում ենք, դնում ենք ստորակաետ։ Այնուհետև էլի երեք թվանշան և ստորակետ։ Դա օգտագործվում է մեծ թվերի դեպքում՝ սկսած 1000-ից։ Ուրեմն, 4674 7, 4․․․սլաքները։ Մինչև ամենամոտ տասնավորը, հիշեցնում եմ։ Ուրեմն, տասնավորը մեր դեպքում 7-ն է, չէ՞, յոթանասունը։ Այսինքն՝ պետք է լինի 10-ի բաժանվող թիվ՝ 4670 և 4680։ 80-ը կգրենք վերևում։ 4680։ Եվ 4670։ Ուրեմն, նայում ենք տասնավորից աջ ընկած թվանշանին՝ միավորին։ Այն մեր դեպքում 4 է։ 5-ից փոքր է, հետևաբար, կլորացնում ենք պակասուրդով։ 4670։ Եվ նույն օրինակը կլորացնենք մինչև ամենամոտ հարյուրավորը։ Դնենք այստեղ ստորակետը։ 4674։ Ահա։ Այստեղ էլ արդեն կունենանք 4600 և 4700։ 4700։ Այսպես։ Եվ 4, 6, 0, 0։ 100-ի բազմապատիկն է։ Ուրեմն, քանի որ տասնավորը, այսինքն՝ մեր հարյուրավորից աջ ընկած թվանշանը, 7 է՝ 5-ից մեծ է․ ուրեմն պետք է կլորացնենք հավելուրդով։ Համաձա՞յն եք։ Այսինքն՝ կստանանք 4700։ Հաջորդ օրինակը։ 9995։ 9995։ Այսպես։ Ուրեմն, կունենանք 9990 ներքևում և 10000։ Համաձա՞յն եք։ 9990 և 10000։ Այ այսպես։ Ահա, ստորակետները։ Հիմա հասկանանք, թե ինչպես ենք կլորացնում։ Նայում ենք միավորին։ Ունենք 5, հետևաբար, կկլորացնենք հավելուրդով։ Կստանանք 10000։ Եվ, հիմա դա կկլորացնենք մինչև ամենամոտ հարյուրավորը։ 9995։ Հարյուրավոր։ Ուրեմն, կունենանք 100-ի բաժանվող թվեր՝ 9900 և 10000։ 10000․․․ Ներքևում էլ 9900։ 9995-ի մեջ հարյուրավորից աջ ընկած թվանշանը, այսինքն՝ տասնավորը, որը հիմա կըդնգծեմ (վերևում էլ եմ մոռացել ընդգծել), 9 է։ Այսինքն՝ այն մեծ է 5-ից։ Համաձա՞յն եք։ Ուրեմն, կունենանք հավելուրդով կլորացում՝ 10000։ Տեսեք, այս օրինակում երկու դեպքում էլ հավելուրդով կլորացրինք։ Եվ անցնենք վերջին օրինակին՝ 8346-ին։ Կարող եմ նոր էջ բացել, կամ էլ եկեք այստեղ տեղավորեմ։ Տեսեք, այսպես կանենք։ Այ այսպես։ Այստեղ կունենանք մեր՝ մինչև ամենամոտ տասնավորը, իսկ այստեղ էլ՝ մինչև ամենամոտ հարյուրավորը։ 8346։ 4, 6։ Մինչև ամենամոտ տասնավորը։ Ուրեմն, գրում ենք մի դեպքում 8340, մյուս դեպքում՝ 8350։ Վերևում հավելուրդովը։ 8350։ Ներքևում 8340։ Ուրեմն, ստորակետն էլ դնենք, նայում ենք միավորին և ընդգծում ենք։ Ունենք 6, հետևաբար, կլորացնում ենք հավելուրդով և ստանում 8350։ Եվ նույն թիվը՝ վերջին օրինակը, կլորացնենք մինչև ամենամոտ հարյուրավորը։ 8346։ Գրում ենք երկու՝ դրան ամենամոտ 100-ի բազմապատիկները՝ 8300 և 8400։ ․․․400 և ներքևում 8300։ Նայում ենք տասնավորին և այն ընդգծում կապույտով։ Ունենք 4, որը 5-ից փոքր է, հետևաբար, կլորացման արդյունքում կստանանք 8300՝ պակասուրդով կլորացում։ Դե, մեր օրինակներն ավարտվեցին։ Հուսով եմ՝ ամեն ինչ հասկանալի էր։ Նմանատիպ վարժություններ դեռ շատ կլուծենք։