If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կլորացում մինչև մոտակա հարյուրյակը

Սովորիր օգտվել թվային ուղղից՝ եռանիշ թվերը մինչև մոտակա հարյուրյակը կլորացնելու համար: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Պահանջը խնդրի հետևյալն է՝ կլորացնել հետևյալ թվերը մինչև ամենամոտ հարյուրավորը։ Թվերը տրված են։ 152, 137, 245, 354։ Այլ կերպ այս պահանջը կարելի էր այսպես ասել․ կլորացնել հետևյալ թվերը մինչև 100-ի ամենամոտ բազմապատիկը։ Որո՞նք են 100-ի բազմապատիկները։ Գիտենք։ 100, 200, 300, 400 և այլն։ Դե ուրեմն, եկեք նախ թվային ուղիղ գծենք, որտեղ կգրենք, կնշենք 100-ի մի քանի բազմապատիկ և հետո հետո հերթով անդրադառնանք այս օրինակներին ու լուծենք։ Թվային ուղիղը կգծեմ այս կողմում։ Այ այսպես։ Դնեմ սլաքներ։ Այստեղ նշեմ 100, այստեղ թող լինի 200-ը, (երկու, զրո, զրո) այստեղ՝ 300-ը այստեղ էլ՝ 400-ը։ Ահա։ Նախ, ինչպե?ս ենք հասկանում, արդյոք պետք է այս թվերը կլորացնել հավելուրդո՞վ, թե՞ պակասուրդով։ Այսինքն՝ օրինակ վերցնենք 152-ը։ Այն գտնվում է այ այստեղ։ Սա 100-ի և 200-ի մեջտեղում ընկած թիվն է՝ 150-ը, իսկ 152-ն, այ այստեղ է։ Կապույտով գծեմ։ 152։ Այն կլորացնելու երկու տարբերակ կա, ինչպես ասացի։ Կա՛մ կարող ենք (կապույտով էլ գծեմ) այն դարձնել 200, կա՛մ էլ 100, չԷ՞։ Քանի որ այդ երկուսն են նրան ամենամոտ 100-ի բազմապատիկները։ Հիմա պետք է հասկանանք, եթե 100 դարձնենք, ուրեմն, ստացվում է, որ կլորացումնում ենք պակասուրդով։ Եթե 200 դարձնենք, ուրեմն՝ հավելուրդով։ Դա հասկանալու համար մի պարզ եղանակ կա։ Ընդհանրապես, մինչև ամենամոտ հարյուրավորը կլորացնելիս պետք է նայենք հարյուրավորից աջ ընկած թվանշանին, այսինքն՝ տասնավորին։ Տվյալ դեպքում 5-ն է։ Եթե տասնավորը 5 է կամ 5-ից մեծ, կլորացնում ենք հավելուրդով։ Այսինքն՝ կստանանք 200 տվյալ դեպքում։ Իսկ եթե այն 5-ից փոքր է, ուրեմն, կլորացնում ենք պակասուրդով։ Եվ այս դեպքում կստանայինք 100, եթե, օրինակ, ունենայինք 140, 135, 120 և այլն։ Բայց քանի որ մեզ մոտ տասնավորի տեղում ունենք 5 թվանշանը, հետևաբար, պետք է կլորացնենք հավելուրդով և կստանանք 200։ Պա՞րզ է։ Ուրեմն, այստեղ՝ 152-ի ներքևում, այսպես կգրեմ 200։ Ընդ որում՝ դա տրամաբանական է, քանի որ 152-ը ավելի մոտ է 200-ին, քան 100-ին։ Այն 200-ից փոքր է ընդամենը 48-ով, մինչդեռ 100-ից 52-ով է մեծ։ Տեսե՛ք, այս նույն տրամաբանությամբ մենք կլորացում կատարում ենք նաև տասնավորների դեպքում։ Հետագայում նաև կսովորենք հազարավորների և այլն։ Այիսնքն՝ ցանկացած դեպքում տրամաբանությունը նույնն է։ Հիշու՞մ եք՝ նախորդ տեսանյութում մենք կլորացնում էինք մինչև ամենամոտ տասնավորը։ Այդ դեպքում էլ նայեցինք տասնավորից աջ ընկած թվանշանին, այսինքն՝ միավորին և հասկացանք, եթե այն 5 է կամ 5-ից մեծ, կլորացնում ենք հավելուրդով։ Եթե 5-ից փոքր է, ապա՝ պակասուրդով։ Պա՞րզ է։ Դե հիմա մնացած օրինակներին անցնենք։ Բայց նախքան միասին լուծելը խորհուրդ կտամ, քանի որ արդեն կանոնը հասկացաք, տեսանյութը կանգնեցնեք և փորձեք ինքնուրույն հասկանալ։ Ենթադրում եմ, որ արդեն կանգնեցրել եք, և հիմա անում ենք միասին։ 137-ը գտնվում է այստեղ։ 150-ից փոքր է, այսինքն՝ մոտավորապես այ այստեղ։ մեկ, երեք, յոթ։ Նույն տրամաբանությունը։ 137-ը կլորացնելու երկու եղանակ կա։ Կա՛մ այն պետք է դառնա 100, կա՛մ էլ 200, եթե կլորացնում ենք մինչև ամենամոտ հարյուրավորը։ Քանի որ հարյուրավորից՝ 1-ից աջ ընկած թվանշանը՝ տասնավորը, 3 է, և այն 5-ից փոքր է, հետևաբար, կլորացնում ենք պակասուրդով։ Եվ կստանանք 100։ Ուրեմն, այստեղ այսպես կնշենք։ 137-ը, եթե կլորացնենք մինչ ամենամոտ հարյուրավորը, կստանանք 100։ Անցնենք 245-ին։ Վերցնենք մանուշակագույնը։ 200-ի և 300-ի միջև է, համաձա՞յն եք։ Դրան ամենամոտ երկու հարյուրի բազմապատիկները 200-ը և 300-ն են։ Դրանց մեջտեղում նշենք 250-ը։ Այն այստեղ է։ Հիմա մանուշակագույնով գտնենք 245-ը։ Այն 250-ից փոքր է, հետևաբար, գտնվում է այ այստեղ, մոտավորապես։ 245։ Եվ, ըստ տրամաբանության և քիչ առաջ սովորած կանոնի, եթե 245-ը 250-ից փոքր է, կամ այլ կերպ ասած, եթե տասնավորը 5-ից փոքր է, իսկ մենք ունենք 4, ուրեմն պետք է կլորացնենք պակասուրդով։ Եվ կստանանք 200։ Այստեղ կնշենք սլաք։ 200։ Տեսեք, 245-ը և 152--ը, չնայած իրենց միջև եղած տարբերությանը, երկուսն էլ եթե կլորացնենք մինչև ամենամոտ հարյուրավորը, կստանանք 200։ Եվ անցնենք վերջին օրինակին։ 354։ Նարնջագույնով նշեմ այստեղ։ Այն 300-ի և 400-ի միջև է։ Այստեղ նշում եմ 350-ը՝ դրանց միջնակետը, և 354-ը 350-ից մեծ է։ Այն, մոտավորապես, այստեղ է։ 354։ Հետևաբար, քանի որ 350-ից մեծ է և քանի որ տասնավորը 5 է, ուրեմն կստանանք 400։ Սլաքները նշեմ Եվ այստեղ գրենք 400։ չորս, զրո, զրո։ Դե, այս տեսանյութի համար այսքանը։ Օրինակները բոլորը լուծեցինք։ Հուսով եմ ամեն ինչ հասկանլի էր։ Խորհուրդ կտամ տեսանյութը մեկ անգամ էլ դիտեք և հետո կարող եք դիտել նմանատիպ այլ տեսանյութեր, որտեղ կլորացնում ենք այլ օրինակներ։