If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Եռանիշ թվերի գումարի և տարբերության հաշվարկ

Օգտագործիր մոտարկումը՝ գումարման և հանման խնդիրների ընդունելի լուծումը գտնելու համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում փորձելու ենք մոտարկել եռանիշ թվերի գումարը և տարբերությունը։ Սկզբում մեզ տրված է 398-ին գումարած 251։ Այս ալիքներով հավասարի նշանը նշանակում է , որ ինչ-որ բան մոտավորապես հավասար է մեկ այլ բանի։ Այսինքն հիմա պետք է գտնենք, թե այս գումարը մոտավորապես ինչի է հավասար։ Դե արի այս թվերը կլորացնենք մոտակա տասնյակով։ Սա մոտավորապես հավասար է լինելու։398-ը եթե մոտակա տասնյակով կլորացնենք կստացվի 400 գումարած 251-ն էլ եթե մոտակա տասնյակով կլորացնենք կստացվի 250։ Ուրեմն սա մոտավորապես հավասար է լինելու 400-ին գումարած 250-ի։Այսինքն 650-ի տեսնում ենք, որ տարբերակների մեջ կա այդպիսի պատասխան, սակայն համոզվելու համար արի հիմա սյունակաձև սրանք գումարենք։ Ունենեք 398 : 398-ին գումարած 251 ահա տեսնենք, թե ինչ կստացվի։ 8-ին գումարած 1 կստացվի 9-ը։9-ին գումարած 5 ստացվելու է 14։ Ուրեմն 4-ը կգրենք այստեղ իսկ 1-ը կավելացնենք հարյուրավորնների շարքին։ և այստեղ էլ կունենանք 1-ին գումարած 3 գումարած 2, այսինքն՝ կունենանք 6։ Ինչպես տեսնում ենք մեր մոտարկածը շատ չի տարբերվում իրական պատասխանից։ Ընդամենը 1 միավորով է տարբերվում։ Ուրեմն ճիշտ էինք հաշվել։Ուրեմն կասենք որ 650-ը մեր ճիշտ պատասխանն է։ Լուծենք երկրորդը 678-ից պետք է հանենք 273։ Կրկին կարող ենք մոտարկել տասնյակներով արի տեսնենք սա մոտավորապես հավասար է լինելու 678-ը, եթե կլորացնենք մոտակա տասնյակով ստացվելու է 680, իսկ 273-ը կստացվի 270։ Ուրեմն կասենք, որ սա մոտավորապես հավաար է լինելու 680-ից հանած 270, այսինքն՝ 410-ի։ Արի փորձենք մեկ այլ եղանակով մոտարկել։ Օրինակ կլորացնենք մինչև մոտակա հարույրակը։ Այսինքն՝ սա կստացվի 700։ Իսկ 273-ը կստացվի 300։ Կունենանք հանած 300։ Որն էլ հավասար է 400-ի։ Տես մեր ստացած պատասխանները իրարից շատ չեն տարբերվում։ Ուրեմն, հավանաբար այս չորս պատասխաններից ճիշտ է լինելու առաջինը, սակայն համոզվելու համար արի կրկին սյունակաձև հանում կատարենք Կունենանք 678-ից հանած 273, հանման գործողություն ունենք այստեղ։ 8-ից հանած 3 կունենանք 5, ապա 7-ից հանած 7 կստացվի 0 և 6-ից հանած 2 կստացվի 4։ Ստացվեց 405։ Կրկին ինչպես տեսնում ես մեր մոտարկած պատասխանները շատ չէին տարբերվում իրական պատասխանից։