If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (2-րդ դասարան)  > Բաժին 6

Դաս 1: Եռանիշ թվեր. գումարում

Գումարել միավորներ, տասնյակներ և հարյուրյակներ

Եռանիշ թվերին գումարում ենք միավորներ, տասնյակներ և հարյուրյակներ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այստեղ ունեմ 163 թիվը, որը նույնն է, ինչ 1 հարյուրակին գումարած 6 տասնյակ գումարած 3 միավոր՝ միավորների կարգում։ Նույնը նկարել եմ այստեղ, 163 քառակուսիների տեսքով։ Եվ քառակուսիները խմբավորել եմ 1 հարյուրակի, 6 տասնյակի՝ 1, 2, 3, 4, 5, 6 և 3 միավորի տեսքով։ Ուրեմն, այստեղի 163 թիվը նույնն է, ինչ 1 հարյուրակին գումարած 6 տասնյակ, գումարած 3 միավոր։ Եվ եթե ուզում ես հասկանալ՝ ինչ տեսք ունի այն, այստեղ 163 քառակուսու տեսքով պատկերել եմ նույնը։ Կարող ես տեսնել քառակուսիների մեկ հարյուրակ, վեց տասնյակ և երեք միավոր։ Հիմա արի 324-ին գումարենք 163։ 324-ը, եթե հարյուրավորների կարգից սկսենք, 3 հարյուրակ է, 2 տասնյակ, 3 հարյուրակին գումարած 2 տասնյակ և 4 միավորը։ Եվ այստեղ տեսնում ենք այս նույնը նկարած 324 հատ քառակուսիների տեսքով։ 3 հարյուրակ՝ 1, 2, 3, 2 տասնյակ՝ 1, 2, և 4 միավոր։ Այսինքն՝ այս թիվը՝ 324-ը, 3 հարյուրակ, 2 տասնյակ և 4 միավոր է։ Կամ 324 հատ քառակուսի, որ այստեղ նկարել եմ։ Դրանք խմբավորված են 3 խումբ հարյուրի՝ սա 300-ն է, տասնավորների կարգում՝ 2 տասնյակի և 4 միավորի։ Լավ արի գումարենք իրար։ Սկսենք միավորների կարգից։ Միավորների կարգում ունենք 3 միավորին գումարած 4 միավոր, որը հավասար է 7 միավորի։ 3 միավորին գումարած 4 միավոր ստացվում է 7 միավոր: Միավորների կարգի 7-ը նույն 7 միավորն է։ Նույնն էլ այստեղ ենք տեսնում․ 3 միավորին գումարած 4 միավոր 7 միավոր է։ Եվ այստեղ ունեմ 6 և 2 տասնյակ։ Եթե գումարեմ, կստանամ 8 տասնյակ։ Տես։ 6-ն ու 2-ը տասնավորների կարգում են, այդ պատճառով 6-ը ներկայացնում է 6 տասնյակը։ Եվ այս մեկը՝ 2 տասնյակը։ 6 տասնյակին գումարած 2 տասնյակ 8 տասնյակի է հավասար։ Նույնը այստեղ ենք տեսնում․ 6 տասնյակին գումարած 2 տասնյակ 8 տասնյակ է։ Եվ վերջում ունենք 1 հարյուրակին գումարած 3 հարյուրակ, որը տալիս է 4 հարյուրակ։ Նույնը այստեղ ենք տեսնում․ 1, 2, 3, 4։ 4 հարյուրակը շրջանի մեջ վերցնեմ։ 100-ին գումարած 300 400 է։ Այսպիսով՝ 163-ին գումարած 324 487 է։ 4 հարյուրակ, 8 տասնյակ և 7 միավոր։